5 զվարճալի արագ հրաման, որ կարելի է տալ Siri համակարգին iOS 12-ում
Նոր ֆունկցիան Workflow հավելվածի վերամշակված տարբերակն է, որն ընկերությունը վերջերս էր գնել: Արագ հրամանները հատկանշական են նրանով, որ թույլ են տալիս ստեղծել գործողությունների մի ամբողջ հավաքածուներ: Օգտագործելով ծրագրային ու տարբեր հավելվածների հնարավորությունները` արագ ու հեշտ ակտիվանում են մեկ կոճակի սեղմումով կամ Siri-իի օգնությամբ: Այս նոր ֆունկցիան ունի նաև մի քանի զվարճալի հրամաններ:
1. Լյումոս
Երբ Հոգվարթսի ուսանողներին լույս էր պետք գալիս, նրանք օգտագործում էին կախարդական փայտիկն ու «Լյումոս» կախարդական բառը: Միստիկական փայտիկը կարելի է փոխել «խնձորային» սմարթֆոնով: Եթե ավելացնեք Siri արտահայտությունը, կարող եք միացնել լապտերիկը: Լույսը միացնելու համար պարզապես կարելի է ասել «Լյումոս», այնպես, ինչպես Հարի Պոտերն էր անում:
2. Նոկս
Նախորդ հրամանն ունի նաև կոնտրհմայախոսք, այսինքն, հրամանը չեղարկելու արտահայտություն: Որպեսզի անջատեք լապտերիկը, պետք է ասել «Նոկս»: Բայց նախապես չմոռանաք ավելացնել Siri արտահայտությունը` ձայնով ակտիվացման համար:
5 պատճառ` iPhone X-ը iPhone XS-ով փոխարինելու համար
Ինչպե՞ս են Uber-ի վարորդներին հոգեբանորեն շահագործում
Լայքերի պատերազմ. ինչպե՞ս է համացանցը փոխում մարդկանց և քաղաքականությունը
3. Սիլենցիո
Հարի Պոտերի մոտիվներով ևս մեկ հրաման էլ «Սիլոնցիո»-ն է: Այս հրամանը iPhone-ը բերում է «Չանհանգստացնել» ռեժիմի` անջատելով բոլոր ծանուցումները: Հրամանը չեղարկել կարելի է նույն հրամանով:
4. Random xkcd
Ինչպես երևում է անվանումից, այս հրամանը ցույց է տալիս xkcd պատահական կոմիկսը: Նկարը բացվում է արագ տեսնելու պատուհանում: Հաջորդ կոմիկսը տեսնելու համար հրամանը պետք է կրկնել:
5. Շեքսպիրի վիրավորանքների գեներատոր
Զվարճալի հրաման, որը հորինում է վիրավորանքներ: Իհարկե, դրանք Շեքսպիրինը չեն, բայց հայհոյանքները պոետիկ ոճով են` մեծն դրամատուրգի ոգով: Վիրավորական բառերը գեներացվում են անգլերենով, չէ որ Շեքսպիրն էլ էր գրում միայն անգլերենով:
lifehacker
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում
Կարդա նաև
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի» շարքի 2-րդ գիրքը (թրեյլեր)