Հարցեր, որոնք կօգնեն բացահայտել մարդուն
Բոլորս կարող ենք համաձայնվել, որ նոր մարդու հետ ծանոթությունը ամենասուր զգացողություններից է: Ինչ-որ մեկը երբևէ եղել է անծանոթ:
Կհարցնեի՞ք, եթե իմանայիք՝ ինչպիսի հոգեբանական հարցեր կարելի է տալ, որպեսզի միանգամից հասկանաք՝ համապատասխանո՞ւմ եք միմյանց, թե ոչ:
Իսկ այդպիսի հարցեր կան: Եկեք անկեղծ լինենք, դրանք այսպիսի պարզ հարցեր չեն. «ինչպե՞ս անցավ օրդ» կամ «ի՞նչ ծրագրեր ունես այս շաբաթ»: Դրանք չեն բացահայտում մարդուն:
Ահա այն հարցերը, որոնք իսկապես կօգնեն հասկանալ մարդու անհատականությունը:
1. Ինչպե՞ս ինքներդ ձեզ կնկարագրեք
Թվում է, թե ոչ մի հատուկ բան չկա: Բայց հենց նրա բնավորությունը կպատմի իր անհատականության մասին:
Ինչո՞ւ
Որովհետև հարցին տարբեր կերպ կարող եք պատասխանել: Մարդիկ կարող են խոսել իրենց անհատականության, աշխատանքի և ընտանիքի մասին: Անկախ նրանից, թե ինչ կպատասխանեն, կպարզեք, թե կյանքում ինչ առաջնահերթություններ ունեն:
Օրինակ, եթե ինչ-որ մեկը սկզբից պարող էր, հետո երգիչ և վերջապես՝ գրադարանավար, գիտեք, որ այդ մարդու համար գրադարանավարությունը պարզապես աշխատանք է, իսկ պարելը և երգելը ավելի մեծ նշանակություն ունեն:
Նաև պետք է ուշադրություն դարձնել բառերի տեսակների վրա, որոնք օգտագործում են մարդիկ: Եթե նրանք օգտագործում են «հետաքրքրասեր» կամ «ռեկրեացիոն» բառերը , ապա ինտրովերտներ են, իսկ «խելացի» կամ «սպորտային» բառերը, ցույց են տալիս, որ մարդը էքստրավերտ է:
2. Ո՞րն է ձեր ամենամեծ ձեռքբերումը:
Այս հարցի պատասխանի շնորհիվ պատկերացում կկազմեք մադու անցյալի մասին:
Եվ նորից այն ցույց է տալիս մարդու հետաքրքրությունները, քանի որ դա երկիմաստ հարց է: Դա սպորտային ձեռքբերո՞ւմն է, մասնագիտակա՞ն, անձնակա՞ն: Հետո կտեսնեք, թե մարդն իր կյանքի որ ոլորտներով է հետաքրքրված:
3. Ինչպիսի՞ լավ գրքեր եք կարդացել:
Դա հիանալի հարց է, որի պատասխանները կարող են տարբեր լինել: Դուք արագ կարող եք իմանալ, ձեր հետաքրքրությունները համընկնո՞ւմ են, թե ոչ:
4. Ինչպիսի՞ աշխատանքի մասին եք երազում:
Եվս մեկ երկիմաստ հարց, որը շատ բան ցույց կտա: Որոշները կասեն, որ երազում են ստեղծարար աշխատանքի մասին: Մյուսները կփորձեն յուրօրինակ լինել և կնկարագրեն գոյություն չունեցող աշխատանքի վայրեր, օրինակ՝ «գարեջրի դեգուստատոր»:
Անկախ նրանից, թե ինչպես է պատասխանում, դա ցույց կտա՝ երկա՞ր է մտածել, թե ոչ:
Կարդացեք նաև.
- 8 նշան, որ տղամարդը ձեզ չի հարգում և պետք է բաժանվեք
- Սեքսը 40 տարեկանից հետո. 6 փաստ, որ պետք է իմանալ
- Ի՞նչ պետք է ամուսնուն ասել ամեն օր
5. Ո՞վ է ձեր կուռքը կամ հերոսը:
Բավականին վիճելի հարց է: Կբացահայտեք, որ որոշները կխոսենք իրենց ընտանիքի անդամի մասին, իսկ մյուսները՝ հայտնի մարզիկի կամ փոփ-երգչի մասին: Շատ բան կիմանաք մարդու արժեքների մասին:
Սովորաբար մարդիկ նկարագրում են բնավորության այն գծերը, որոնք ցանկանում են տիրապետել:
Ահա ևս 5 հարց, որոնց պատասխաններն իսկապես կբացահայտեն անհատականությունը:
- Կյանքի փիլիսոփայություն ունե՞ք:
- Ի՞նչն է ավելի շատ ձեր մեջ հավանում:
- Եթե կարողանայիք փոխել աշխարհը, ի՞նչ կանեիք:
- Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է նշանանակում կյանք:
- Նախընտրում եք աշխատել միայնա՞կ, թե ձեզ դուր է գալիս աշխատել կոլեկտիվում:
Այն, թե ինչպես են մարդիկ պատասխանում հարցերին, կարող է շատ բան պատմել նրանց անհակատանության մասին:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։