BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Դիզայներ Ռալֆ Լոուրեն․ հաջողակ բիզնեսմենի անցած ճա

Դիզայներ Ռալֆ Լոուրեն․ հաջողակ բիզնեսմենի անցած ճանապարհը

Ռալֆ Լիֆշիցը ծնվել է 1939 թվականին Նյու Յորքում 1920-ական թթ․ Բելառուսիայից Ամերիկա գաղթած Ֆրանկ Լիֆշիցի և Ֆրեյդլ Կոտլիարի ընտանիքում։ Ռալֆին դեռ մանկուց գրավում էին արվեստը, գեղեցիկ հագուստը, կինոն, հոկիվուդյան աստղերն ու մարզիկները։ Մի անգամ իր ընկերոջ տանը նա տեսնում է հսկայական հանդերձապահարան՝ գեղեցիկ դասավորված հագուստով ու կոշիկներով։ Ռալֆի ծնողներն իրենց նման շքեղություն թույլ տալ չէին կարող։ Այդ օրվանից Ռալֆը որոշում է չկրկնել ծնողների ճակատագիրն ու ապրել այլ կյանքով։ Նրա համար հարստությունն ու հաջողության հասնելու մոլուցքը դառնում են ամենակարևորը։ Մեծ դերասան, մարզիկ ու բեթմեն դառնալ նա չի կարողանում, սակայն երբեք չի դադարում երազել։
16 տարեկանում փոխում է իր ազգանունը՝ օգտագործելով հայտնի կինոաստղ Լոուրեն Բեկոլի անունը։ Պատճառն այն էր, որ նրան դուր չէր գալիս հայրական ազգանվան մեջ պարունակվող «shit» բառը (կղանք), որն իրեն ծաղրի առարկա էր դարձնում ընկերների մոտ։
1957 թվականին Լոուրենն ավարտում է DeWitt Clinton ավագ դպրոցը և ընդունվում է Baruch քոլեջի տնտեսագիտության ու բիզնեսի ֆակուլտետը, իսկ ազատ ժամանակ աշխատում է որպես վաճառող։ Երկու տարի անց թողնում է քոլեջն ու մեկնում է ծառայության։ 1964 թ-ին վերադառնում է բանակից ու աշխատում տարբեր հագուստի խանութ-սրահներում։ 1966 թվականին Ռալֆը ընկերության ղեկավարությանն առաջարկում է ստեղծել լայն փողկապների մոդելներ, սակայն այդ ժամանակ նորաձև էին համարվում նեղ փողկապները, հետևաբար առաջարկը մերժվում է։ Լոուրենը որոշում է սեփական գաղափարն ինքնուրույն իրականացնել։ Նա փողկապներ է կարում կտորների հատվածներից ու վաճառում դրանք ոչ մեծ խանութներում։ Եվ շուտով տաղանդավոր դիզայների աշխատանքը նկատվում է։
1967 թվականին ձեռնարկատեր Նորման Հիլթոնը սկսնակ դիզայներին տրամադրում է 50․000 ԱՄՆ դոլար։ Այդ գումարով Լոուրենը բացում է իր Polo Fashion խանութ-սրահը, որտեղ վաճառվում էին Հիլթոնի ապրանքներն ու իր փողկապները՝ Polo Ralph Lauren անվանումով։ Որպես ընկերության խորհրդանիշ՝ ընտրում է մարզաձևի անուն, որը մեծամասամբ հայտնի էր միայն ազնվականներին՝ չնայած դիզայների նպատակը նրբագեղությունն ընդգծելն էր։
1971 թվականին Լոուրենը որոշում է ընդլայնել բիզնեսն ու սկսում է արտադրել կանանց համար նախատեսված հագուստ։ Մեծ տարածում են գտնում վերնաշապիկներն ու պիջակները, որոնք շատ նման էին տղամարդկան հագուստին։ Լոուրենին համաշխարհային փառք ու ճանաչում են բերում 1972 թվականին ստեղծված կարճաթև ու պոլո խաղացողի լոգոտիպով վերնաշապիկները։ Լոուրենի նպատակն էր ստեղծել այնպիսի հագուստ, որը կլիներ որակյալ, հարմարավետ ու միևնույն ժամանակ մատչելի։ 1974 թ-ին Ռալֆի երազանքն իրականանում է․ նա ստեղծում է հագուստներ «Մեծն Գեթսբի», իսկ 1977 թ-ին Վուդի Ալենի «Էննի Հոլ» ֆիլմերի էկրանավորման համար։



Կարդացեք նաև․



1978 թվականին շահագործման են հանձնվում Լոուրենի օծանելիքները, այնուհետև՝ «Western Wear » անվանումով հագուստի հավաքածուն։ 1981 թվականին Լոնդոնում բացվում է առաջին արտասահմանյան խանութը ՝ Ralph Lauren-ը։ 80-ական թթ․ ընկերությունը սկսում է արտադրել հագուստ երեխաների համար, ներքնաշորեր, տան համար նախատեսված ապրանքներ ու արևային ակնոցներ։
1987 թվականին դիզայների մոտ հայտնաբերվում է ուղեղի քաղցկեղ, որը, բարեբախտաբար, բարորակ է լինում։ Նա վիրահատությունից հետո վերականգնում է ուժերն ու վերադառնում է նորաձևություն՝ շարունակելով ղեկավարել իր ընկերությունը։
20 տարվա տքնաջան աշխատանքի արդյունքում նա դառնում է հարուստ ու հաջողակ և սկսում է ձեռք բերել ավտոմեքենաներ իր հավաքածուի համար, ինչպես նաև անշարժ գույք։ Նրա հավաքածուն ներառում է այնպիսի ավտոմեքենաներ, ինչպիսիք են՝ Bentley, Alfa Romeo, Bugatti, Ferrari, Lamborghini, Mercedes-Benz и Porshe և այլն։ Լոուրենը դառնում է հին ավտոմեքենաներ հավաքող ամենահզոր մարդկանցից մեկն աշխարհում։

Տարածել