Ռեալից դեպի Յուվենթուս. Ռոնալդուի տեղափոխումը՝ ամառվա գլխավոր ֆուտբոլային լուրը

Ռեալից դեպի Յուվենթուս. Ռոնալդուի տեղափոխումը՝ ամառվա գլխավոր ֆուտբոլային լուրը

Աշխարհի լավագույն խաղացողի՝ Իսպանիայից Իտալիա տեղափոխությունը նշանակում է, որ եվրոպական ֆուտբոլը այս օրից այլ կլինի: Ահա թե ինչու:

Պորտուգալիայի հավաքականը 1/8-րդ եզրափակիչում դուրս մնաց աշխարհի առաջնությունից, բայց ամառվա ֆուտբոլային գլխավոր նորությունը կապված է նրա ավագի  հետ: Կրիշտիանու Ռոնալդուն հեռացավ Մադրիդի «Ռեալից» ու կարիերան կշարունակի «Յուվենթուսում»: 


Ավարտվեց Մեսսիի և Ռոնալդուի մեծ հակամարտությունը

Վերջին տասնամյակում համաշխարհային ֆուտբոլը ապրել է Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին համեմատելով: Մեկը` Բարսելոնայի, մյուսը՝ Ռեալի լիդերն է, 2008-ից միայն այդ երկու խաղացողներն են ստացել «Ոսկե գնդակը»:

Թվում է, որ Ռոնալդուն հաղթած է գնում: Այո, նրա «Ռեալը» չի հաղթել Իսպանիայի առաջնությունում, բայց, արգենտինացու համեմատ, պորտուգալացին հաղթել է չեմպիոնների Լիգայի վերջին 5 խաղարկություններից չորսում և երեքում անընդմեջ: Բացի այդ, Ռոնալդուն իր տեղափոխությամբ ցույց տվեց, որ պատրաստ է նոր մարտահրավերների, ի տարբերություն Մեսսիի, որը, թվում է, Բարսելոնայում հանդես կգա մինչև կարիերայի ավարտը:

Ռոնալդուի տեղափոխմամբ լավ տրասֆերներ կլինեն

Մադրիդի Ռեալը բաց է թողել իր գլխավոր աստղին: Սա նշանակում է, որ ակումբը մտադիր է նոր սուպերաստղ (օրինակ, բրազիլացի Նեյմարին կամ բելգիացի Էդեն Ազարին), կամ մեկին, որ այդ ճանապարհին է (ֆրանսիացի Կիլիան Մբապպեին):

Փոփոխություններ կլինեն նաև Յուվենթուսում: Բացառված չէ, որ Կրիշտիանու Ռոնալդուն իտալական ակումբի հետ գործարք կնքելիս, մտածել է ակումբը համալրել նաև նոր ֆուտբոլիստներով:  Բացի այդ, Յուվենթուսը Ռոնալդուի վճարել է 100 միլիոն եվրո, սա նշանակում է, որպեսզի համապատասխանի եվրոպական ֆինանսական fair-play կանոններին, պետք է իր թանկ ֆուտբոլիստներից մեկին վաճառի: Հնարավոր է, որ խոսքը արգենտինացիներ Գոնսալո Իգուանայի և Պաոլո Դիբալի,  ինչպես նաև բոսնիացի Միրալեմ Պյանիչի մասին է:

 Տրանսֆերներին կմասնակցի նաև ռուս: Ալեքսանդր Գոլովինը շանսեր ունի, նրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել և Յուվենթուսը, և Չելսին:


Կարդացեք նաև.


Ռեալը, հնարավոր է, չի հաղթի Լիգայի հաջորդ առաջնությունում: Եվ դա լավ է:

Այս ամառ Ռեալից հեռացել են գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և գլխավոր աստղ Կրիշտիանո Ռոնալդուն: Ակնհայտ է, որ ակումբը վերակազմավորման կարիք ունի, և Լիգայում չորրորդ անգամ անընդմեջ հաղթանակը, կարծես, թվում է անհնար: Բացի այդ, Ռեալի մրցակիցները չեն թուլանա. Յուվենթուսը, ՊՍԺ-ն, Մաչեսթեր Սիթին անընդհատ ուժեղանում են, և թվում է, արդեն պատրաստ են նվաճել գլխավոր եվրոպական գավաթը. Բարսելոնան և Բավարիան ինչպես միշտ ֆավորիտների ցուցակում են:

Փոխարենը Իտալիայի առաջնությունում, թվում է, նորից սպանված է ինտրիգը: Նապոլին և Ռոման լավ են, բայց չեն կարողանում Յուվենթուսից արդեն 7 սեզոն անընդմեջ խլել գավաթը: 


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք