Samsung-ի հեռախոսները պատահական օգտատերերի ֆոտոներ են ուղարկում. ի՞նչ է պատահել
Ֆոտոալբոմներից պատահական նկարներ ուղարկելու մասին բողոքները քննարկվում են Reddit-ի ու Samsung-ի ֆորումներում: Ենթադրվում է, որ ֆոտոներն ուղարկում է Samsung Messages հավելվածը: Այն Galaxy հեռախոսների SMS-ների ու MMS-ների ստանդարտ հավելվածն է: Հետաքրքիր է, որ հավելվածը ցույց չի տալիս, որ ինչ-որ ֆոտո է ուղարկել: Փաստի մասին օգտարերերն իմանում են, եթե տվյալ մարդը, ում ուղարկվել է, այդ մասին ասում է: Օգտատերերից մեկը պատմել է, որ իր հեռախոսն ուղարկել է 50 ֆոտո այն մարդուն, ում հետ վերջինն է ինքը հաղորդակցվել: Մեկ ուրիշ օգտատեր էլ պատմել է, որ իր ընկերուհին իրենից ստացել է ֆոտոներ, բայց ինքը դրանք երբեք չի ուղարկել:
Կարդացեք նաև.
- Ինստա-հայտնիների խորհուրդները. ինչպե՞ս Ինստագրամում
- Ինչպե՞ս անցնել iOS 12 օպերացիոն համակարգին
- Լայքիր ինձ. ինչպե՞ս է Instagram-ը կանանց օգնում բիզնեսում
Տարօրինակ պահվածք ունեն նաև Samsung-ի համեմատաբար նոր մոդելները` Galaxy Note 8-ն ու Galaxy S9-ը: Օգտատերերը ենթադրում են, որ այս սխալը տեղի է ունեցել Samsung Messages-ի վերջին թարմացումից հետո: Samsung-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ գիտեն խնդրի մասին, փորձում են լուծել խնդիրը: Հետո հայտնեցին, որ իրենց մասնագետները ոչ մի սխալ չեն հայտնաբերել, բայց հետաքննությունը շարունակում են: Այն օգտատերերը, որոնք վախենում են, որ իրենց հեռախոսը նույնպես առանց թույլտվության ֆոտոներ կուղարկի, Gizmodo պարբերականը 2 ժամանակավոր լուծում է առաջարկում.
- Մտնել կարգավորումների մեջ ու Samsung Messages հավելվածին արգելել մուտք ունենալ հեռախոսի պահոցներին: Այդ դեպքում հեռախոսը ֆոտոներին հասանելիություն չի ունենա ու ոչինչ չի ուղարկի, նույնիսկ, եթե օգտատերն ինքը ցանկանա:
- SMS գրելու համար օգտվել այլ հավելվածներից, օրինակ` Android Messages-ից կամ Textra-ից: Այս հավելվածներում նման խնդիր չի նկատվել:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։