Samsung-ի հեռախոսները պատահական օգտատերերի ֆոտոներ են ուղարկում. ի՞նչ է պատահել

Samsung-ի հեռախոսները պատահական օգտատերերի ֆոտոներ են ուղարկում. ի՞նչ է պատահել

Samsung հեռախոսների օգտատերերը նկատել են, որ իրենց սարքերը երբեմն պատահական ֆոտոներ են ուղարկում  պատահական կոնտակտների:

Ֆոտոալբոմներից պատահական նկարներ ուղարկելու մասին բողոքները քննարկվում են Reddit-ի ու Samsung-ի ֆորումներում: Ենթադրվում է, որ ֆոտոներն ուղարկում  է Samsung Messages հավելվածը: Այն Galaxy հեռախոսների SMS-ների ու  MMS-ների ստանդարտ հավելվածն է: Հետաքրքիր է, որ հավելվածը ցույց չի տալիս, որ ինչ-որ ֆոտո է ուղարկել: Փաստի մասին օգտարերերն իմանում են, եթե տվյալ մարդը, ում ուղարկվել է, այդ մասին ասում է: Օգտատերերից մեկը պատմել է, որ իր հեռախոսն ուղարկել  է 50 ֆոտո այն մարդուն, ում հետ վերջինն է ինքը հաղորդակցվել: Մեկ ուրիշ օգտատեր էլ պատմել է, որ իր ընկերուհին իրենից ստացել է ֆոտոներ, բայց ինքը դրանք երբեք չի ուղարկել:


Կարդացեք նաև.


Տարօրինակ պահվածք ունեն նաև Samsung-ի համեմատաբար նոր մոդելները` Galaxy Note 8-ն ու Galaxy S9-ը: Օգտատերերը ենթադրում են, որ այս սխալը տեղի է ունեցել Samsung Messages-ի վերջին թարմացումից հետո:  Samsung-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ  գիտեն խնդրի մասին, փորձում են լուծել խնդիրը:  Հետո հայտնեցին, որ իրենց մասնագետները ոչ մի սխալ չեն հայտնաբերել, բայց հետաքննությունը շարունակում են: Այն օգտատերերը, որոնք վախենում են, որ իրենց հեռախոսը նույնպես առանց թույլտվության ֆոտոներ կուղարկի, Gizmodo պարբերականը 2 ժամանակավոր լուծում է առաջարկում. 

  1. Մտնել կարգավորումների մեջ ու Samsung Messages հավելվածին արգելել մուտք ունենալ հեռախոսի պահոցներին: Այդ դեպքում հեռախոսը ֆոտոներին հասանելիություն չի ունենա ու ոչինչ չի ուղարկի, նույնիսկ, եթե օգտատերն ինքը ցանկանա:
  2. SMS գրելու համար օգտվել  այլ հավելվածներից, օրինակ` Android Messages-ից կամ Textra-ից: Այս հավելվածներում նման խնդիր չի նկատվել:

MEDUZA


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք