BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Թուրքերը 9 ժամ 10 րոպե խուզարկել են Սաուդյան Արաբի

Թուրքերը 9 ժամ 10 րոպե խուզարկել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը

Սաուդցի ընդդիմադիր լրագրողի անհետացումը նախ Անկարա-Էր Ռիադ միջպետական սկադալի առիթ տվեց, հետո էլ վերաճեց դիվանագիտական եռանկյունու, որում ներգրավված 3-րդ անկյունը Վաշինգտոնն է: Նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի հետ:
«Ես խոսել եմ Սաուդյան Արաբիայի թագավորի հետ, նա հերքում է բոլոր մեղադրանքերը, ես չեմ կարող նրա մտքերը կարդալ, բայց հնարավոր է գործ ունենք անհայտ մարդասպանների հետ»:
Ենթադրությունները բացառելու համար Թրամփն իր պետքարտուղարին հրահանգում է անմիջապես մեկնել Էր Ռիադ, որտեղ նա պետք է հանդիպի Սաուդյան Արաբիայի թագավորի հետ: Մինչև այդ բազմաթիվ հարցերի պատասխաններ է փնտրել Թուրքիայի ոստիկանությունը:



Կարդացեք նաև.



Թուրքական կողմը  9 ժամ 10 րոպե խուզարկել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը: Նպատակը` Ջամալ Խաշ-կըղու-ջիի անհետացման գործով փորձաքննություն անցկացնելու համար ԴՆԹ նմուշ վերցնել էր: Ջամալի հետքը գտնելու հույս` փորձագետները չունեն: Պեսիմիզմը հիմնավորվում է նրանով, որ խուզարկության թույլտվությունը թուրքական կողմը ստանում է լրագրողի անհետացումից միայն 13 օր անց: Այդ ընթացքում Էր Ռիադի հյուպատոսություն է այցելել 15 հոգանոց փորձագիտական խումբ, որը Ստամբուլ է ժամանել հենց անհետացման օրը, հատուկ չվերթով, նրանց հետ հյուպատոսություն է մտել նաև հավաքարարների բրիգադ:
Картинки по запросу saudi journalist killed
Washington Post-ի թղթակցի անհետացումից 2 օր անց Անկարան վարկած է հրապարակում, ըստ որի Ջամալ Խաշ-կղու-ջիին սպանել են հյուպատոսության ներսում, հարցաքննության ժամանակ, կտտանքների ենթարկելուց հետո:  Պաշտոնական Էր Ռիադը չի հերքում Ահասարսուռ տեղեկությունը: Արաբական մամուլի լռությունը ավելացնում է կասկածները: Միայն 5-րդ օրը Սաուդյան Արաբիայի առաջատար լրատվամիջոցները միաժամանակ ու միաձայն թագավորության բոլոր թշնամիներին սկսեցին մեղադրել թագավորության դեմ շինծու արշավի մեջ: Լրագրողի ընկերները, որոոնք Սաուդյան Արաբիայի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել, վստահ են, որ Արևմուտքի տրամադրվածությունը բարեփոխումների խոստումներով գրաված Սաուդցի արքայազն Սալմանը շարունակում է  բռնապետական ավադույթներն ու հենց նա է լռեցրել ազատախոս Ջամալին:


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել