Ո՞վ է սաուդցի լրագրողը, որին մասնատել են Ստամբուլի հյուպատոսությունում (տեսանյութ)

Ո՞վ է սաուդցի լրագրողը, որին մասնատել են Ստամբուլի հյուպատոսությունում (տեսանյութ)

Ջամալ Խաշոկջին քննադատում էր Սաուդյան Արաբիայի թագաժառանգ-արքայազն Մուհամմադին: Նրան սպանել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությանը, երբ լրագրողը փորձում էր կարգավորել իր ամուսնական փաստաթղթերը:

 Երկու շաբաթ հերքումներից հետո Սաուդյան Արաբիայի իշխանությունն ի վերջո ընդունեց, որ լրագրողին սպանել են: Բայց կտտանքների մասին տեղեկությունները չհաստատեց` ասելով, որ սպանության պատճառը եղել է վիճաբանությունը: Խաշոկջին վիճել է 18 սաուդցիների հետ, որոնք, պատահաբար, եղել են թագաժառանգ-արքայազնի թիկնազորի անդամներն ու երկրի հետախուզության ներկայացուցիչներ:

Սարսափելի է նաև լրագրողի մարմնի ճակատագիրը: Նրան մասնատել և փորձել են հետքերը վերացնել քիմիական լուծույթների միջոցով: Թուրք քննիչները հայտարարել են, որ ունեն հանցագործության անհերքելի ապացույցներ:

59-ամյա լրագրողն իրականում շատ հետաքրքիր կենսագրություն ունի: Նա վերջին տարիներին հեռացել էր հայրենիքից և բնակվում էր Միացյալ Նահանգներում: Քննադատողական հոդվածների հետևում կան ուշագրավ մանրամասներ: Մասնավորապես, Խաշոկջին արքայազն Թուրքիի մտերիմն էր, մինչդեռ անցած տարի Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած պալատական հեղաշրջումից հետո Թուրքին և մյուս արքայազները հայտվել էին լուսանցնքում: Իշխանությունն ամբողջությամբ անցել էր Մուհամմադին: Բացի այդ, Ջամալ Խաշոկջին լուրջ կապեր և ազդեցություն է ունեցել Սաուդյան Արաբիայի Մուսուլման Եղբայրների` ծայրահեղ իսլամիստների շրջանում, որոնց դեմ համառ պայքար է մղում թագաժառանգը:


Կարդացեք նաև.


Լրագրողը տարիներ առաջ նաև անկեղծացել էր, որ շատ մտերիմ է եղել Ուսամա բեն Լադենի հետ: 90-ականներին նա նույնիսկ հարցազրույց է վերցրել բեն Լադենից: Ավելին, Խաշոկջիի հայրը ամերիկյան քաղաքական վերնախավի ամենասպասված հյուրերից էր, միլիարդատեր, որի հարստության ծագումն այդքան էլ հստակ չէ: Եվս մեկ հետաքրքիր փաստ, Ջամալ Խաշոկջիի հորաքրոջ որդին Դոդի Ֆայեդն էր` հենց այն եգիպտոսցին, ում հետ ավտովթարից զոհվեց արքայադուստր Դիանան:  

Այնպես որ, լրագրողի սպանության միջազգային արձագանքը կապված չէ միայն նրա մասնագիտական գործունեության հետ: Հարցն ունի քաղաքական մեծ նշանակություն, առավել ևս, որ Խաշոկջին 2 տարի առաջ քննադատում էր Դոնալդ Թրամփին և կոչ էր անում Սաուդյան Արաբիային հարաբերություններ չհաստատել այն ժամանակ դեռ նախագահի թեկնածու Թրամփի հետ: Ապագա թագաժառանգ Մուհամմադն այլ կարծիք ուներ, և անցած տարի Թրամփն ու Մուհամմադը պայմանավորվեցին 110 միլիարդ դոլարի զենքի գործարքի շուրջ:

Սաուդյան Արաբիայում սկսվել են հրաժարականներ, արքայազնը անձամբ զանգել է սպանված լրագրողի որդուն: Պաշտոնապես` ցավակցել է:

 


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք