BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Անհավանական] Տարվա գիտական սկանդալը. գիտնականները

[Անհավանական] Տարվա գիտական սկանդալը. գիտնականները գրել են կեղծ հետազոտություններ (նրանցից մեկը հայ է)

Նրանք կանխամտածված գրել են անիմաստ ու աբսուրդ գիտական հոդվածներ՝ սոցոլորտը ուսումնասիրելու համար: Հոդվածները հրատարակվել են ճանաչված գիտական ամսագրերում՝ կեղծանուներով: Փորձարկման արդյունքում գիտնականները ապացուցել են՝ սոցիալական դաշտում առողջ ու սթափ մտածելակերպ վաղուց գոյություն չունի:

Ովքե՞ր են ֆեյք- հետազոտողները


Ջեյմս Լինդսի՝  մաթեմատիկական գիտությունների դոկտոր, աթեիստ (Everybody Is Wrong About God և Life In Light of Death գրքերի հեղինակ):
Հելեն Պլակրոուզ՝  Վերածննդի ժամանակաշրջանի գրականության մասնագետ, XIV-XVII-ի կանանց իրավունքի մասին ունի լուրջ գիտահետազոտական աշխատանք:
Փիթեր Պողոսյան՝  Պորտլենդի համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր, (A Manual for Creating Atheists աշխատության հեղինակ):
[caption id="" align="aligncenter" width="660"]Mike Nayna Ջեյմս Լինդսին, Հելեն Պլակրոուզը և Փիթեր Պողոսյանը[/caption]

Ի՞նչ են արել նրանք 


2017 թնականի օգոստոսից սոցիալական հարցերի վերաբերյալ մոտ 20 հոդվածներ են ուղարկել գիտական ամսագրեր: Հոդվածները հիմնականում վերաբերել են ֆեմինիզմին, սեքսուալ կողմնորոշմանը, գերդերային անհավասարությանը, ռասիստական խնդիրներին, այսինքն՝ այն հարցերը, որոնք հուզում են հասարակությանը:
Կեղծանուններով հրատարակվող հոդվածները պարունակում էին հումորային տարրեր, ունեին անհեթեթ բովանդակություն, որոնք որևէ գիտական վերլուծությանը չէր դիմանա: Բայց արի ու տես, որ դրանք հրատարակվում էին ու ստանում մեծ արձագանք:   
«Գիտական» հոդվածներից մեկը կանանց խորհուրդ էր տալիս շան պես վարժեցնել տղամարդուն: Մյուս հոդվածով առաջարկվում էր սպիտակամորթ ուսանողներին շղթայակապ անել ու նոր միայն դասախոսություն կարդալ ստրկության մասին. Ըստ հոդվածագրի՝ ուսանողներն այդպես ավելի լավ կընկալեին ու կզգային ստրկության ամբողջ ծանրությունը: Մեկ այլ հոդված գրված էր գեր մարդկանց մասին, պարզվում էր՝  ծայրահեղ գիրությունը, որը համարվում է առողջության համար խիստ վտանգավոր, յուրաքանչյուր առողջ մարդու իրավունքն է:


Կարդացեք նաև․



Ի՞նչ ավարտ ունեցավ ֆեյք-հետազոտությունը


Գրեթե մեկ տարի հրադարակվող հոդվածները այնքան ծիծաղելի ու անհեթեթ էին, որ ի վերջո գրավեցին գիտնականներին ու լրագրողների ուշադրությունը:
2018-ի օգոստոսին, երբ Wall Street Journal-ի լրագրողը զանգահարեց հոդվածագրին՝ նրա ինքնությունը պարզելու համար, Հելենը այլևս չկարողացավ զսպել իրեն:  
«Մենք մի լավ ծիծաղեցին», -ասում են ֆեյք-հետազոտողները, - «իսկապես շատ զավեշտալի էր տեսնել այդ անհեթեթ աշխատությունների վերաբերյալ լուրջ քննարկումներն ու կողմնակիցների պրոպագանդան»:

Ի՞նչ է սպառնում


Հոկտեմբերի 2-ին Ջեյմսը, Հելենը և Պիտերը հանդես եկան բաց նամակով:   Նրանք վստահ են՝ ոչ մի լավ բան. հեռացում՝ աշխատանքից, մերժում՝ գիտական աշխարհից, գունցե նաև՝ կարիերայի ավարտ: Սակայն դա չէ, որ հիմա հուզում է նրանց: Մտահոգիչն այն է, ինչը նրանք ապացուցեցին՝ բոլոր ոլորտների սոցդաշտում առողջ ու սթափ մտածելակերպը վաղուց վերացել է:  Գիտական ամսագրերը խոստացել են բոլոր հոդվածները ջնջել օնլայն հարթակից:

bbc





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել