Պարզ գաղտնիքներ. ի՞նչ անել, որպեսզի երկար ապրես և միշտ առողջ լինես
Մենք սովորել ենք, որ խորհուրդ հարցնելու համար պետք է դիմել բժշկին: Մենք նրանց հարցնում ենք` ինչ անել այս կամ այն ցավի դեպքում, ինչ դեղ խմել, ինչպես սնվել: Բայց նույնիսկ նոր տեխնոլոգիաներն ու գիտության վերջին ձեռքբերումները չեն կարող ամեն մի ախտանշանի պատասխանը տալ: Բժիշկներն ավելի շուտ ենթադրություններ են անում, հիմնվում փաստերի վրա, քան հստակ ախտորոշում: Հատկապես, սա վերաբերում է թերապևտներին: Այլ հարց է, պրոֆիլակտիկան: Այդ մասին շատ բան է հայտնի, քանի որ բազմաթիվ էպիդեմիոլոգիական հետազոտություններ են արվում: Ամեն ինչ, ընդհանուր առմամբ, պարզ է, ու շատերն այդ խորհուրդները շատ են լսել: Բայց հենց այն պատճառով, որ առողջ եւ երկար ապրելու խորհուրդների մասին շատ է խոսվում, շատերը դրանց սկսում են ուշադրություն չդարձնել: Ամեն դեպքում, ևս մեկ անգամ հիշեցնեմ` դեպի առողջ կյանք ինչ-որ կարճ ճանապարհ չկա:
Որպեսզի երկար ապրեք ու լավ զգաք, պետք է.
- լավ քնել
- օրվա ընթացքում շատ շարժվել
- ուտել առողջ սնունդ, նախընտրությունը տալ մրգերին ու բանջարեղենին
- շատ շփվել (մեկուսացումը վնասում է մարմնին ու հոգուն)
- հիշել, թե կյանքում, ինչի համար եք շնորհակալ
Այս մի քանի պարզ կանոնները գրված են Դէն Բյուտների գրքերում: Բժիշկը նաև գրում է, այսպես կոչված, «երկնագույն տարածքների» մասին: Դրանք մոլորակի այն հատվածներն են, որտեղ մարդիկ ամենաքիչն են հիվանդանում ու ապրում են երկար, հաճախ` 100 տարուց ավելի: Հիմնական «երկնագույն տարածքներն» են.
- Օկինավա, Ճապոնիա
- Իկարիա, Հունաստան
- Սարդինիա, Իտալիա
- Նիկոյա, Կոստա-Ռիկա
- Լոմա-Լինդա, ԱՄՆ
Կարդացեք նաև.
- Ինչո՞ւ են կանայք 2 անգամ ավելի շատ ընկնում դեպրեսիայի մեջ, քան տղամարդիկ
- Բալզամով փորձել են բուժել ամեն ինչ․ Ո՞րն է խորհրդային հայտնի քսուքի հրաշք հատկությունը
- Պլոգինգ․ ի՞նչ թրենդ է սա և ինչու՞ է այդքան հայտնի
Այս տարածքներում ամենօրյա կյանքի անբաժան մասը կանխարգելող բժշկությունն է: Բնակիչները ուտում են շատ բանջարեղեն, հաճախ են ոտքով քայլում, սերտ կապեր են պահպանում հարազատների ու բարեկամների հետ: Հետաքրքրական է, որ նրանք ալկոհոլից չեն խուսափում: Ուղղակի սահմանափակվում են մեկ-երկու բաժակով: Միս նույնպես ուտում են, բայց քիչ ու ոչ հաճախակի: Չեն օգտագործում ռաֆինացված շաքար, չեն գնում պահածոյացված, սառեցված մթերքներ: Փորձեք, պահպանել այս պարզ կանոնները հենց այսօրվանից ու կզգաք, թե ինչպես է ձեր կյանքն ավելի լավը դառնում:
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
