BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Տիեզերքը գրավում են մասնավոր ընկերությունները. Պիտ

Տիեզերքը գրավում են մասնավոր ընկերությունները. Պիտեր Բեկի փոքրիկ քայլերի մեծ հնարավորությունը

Rocket Lab նորզելանդական տիեզերական ստարտափը երկրորդ փորձից տիեզերք է ուղարկել Electron հրթիռը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել երեք փոքր արբանյակներ: Հրթիռի արձակումը կայացել է հունվարի 21-ին: Ծրագիրը կոչվում է Still Testing՝ «Դեռ փորձարկվող»: Rocket Lab-ը դարձել է առաջին մասնավոր տիեզերական ընկերությունը, որն ունի սեփական տիեզերակայան:
[embed]https://youtu.be/eg5234BOED8[/embed]
Նորզելանդացի գործարար Պիտեր Բեկը, ֆինանսական աջակցություն ստանալով իր համաերկրացի միլիարդատեր Սթիվեն Թինդալից, 2006-ին ստեղծում է Rocket Lab-ը, որը պետք է կատարեր բիզնես-պատվերներ: Այն ժամանակ Բեկը 30 տարեկան էլ չկար: Հիմա Բեկը 40 տարեկան է: Եվ վերջին 10 տարին անցկացրել է իր տիեզերակայանում:
Փոքր հասակից նա մեծ հետաքրքրություն ուներ տեխնիկայի նկատմամբ, դպրոցական տարիներին ծնողների Mini Cooper մեքենայի «մեխանիկն» էր, մեքենան հենց փչանում էր, Բեկը գործի էր անցնում, ու կարճ ժամանակում նորոգում: Սակայն Պիտեր Բեկի հետաքրքրության շրջանակը մեքենաներով չէր սահմանափակվում, նրան ավելի շատ հրթիռների սիրահար էր: Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակեց ինժեներական ֆակուլտետում: 2000-ականների սկզբին աշխատում էր Callaghan Innovation պետական հետազոտական ինստիտուտում: Այդ տարիներին էլ Բեկը ծանոթացավ Սթիվեն Թինդալի հետ: Սթիվենը փող ուներ, Բեկը` երազանք: Այդպես էլ հիմնվեց Rocket Lab ընկերությունը, որը պիտի ստեղծեր հրթիռներ՝ Երկրի ուղեծիր փոքր արբանյակներ դուրս բերելու համար:
[embed]https://www.youtube.com/watch?v=1XZ1SpEEZ0c[/embed]
Պիտեր Բեկը մեծ հավակնություններ չուներ, սակայն ճկուն միտքը նրան օգնեց ժամանակի մեջ ճիշտ կողմնորոշվել: Տեխնոլոգիական զարգացման դարաշրջանը բերում է մինի տեխնիկայի ստեղծմանը. մեծ ու ծանր համակարգիչներին փոխարինեցին բարակ ու թեթև պլանշետները, հեռախոսները դարձան գրպանի դրամապանակի չափսի: Նույն էլ սպասում էր արբանյակներին: Ահա թե ինչու Պիտերն սկսեց աշխատել փոքր ու թեթև հրթիռներ ստեղծելու ուղղությամբ:



Կարդացեք նաև.




Electron հրթիռ - երկարությունը՝ 17 մ, քաչը՝ 10 տոննա, բեռնատարողությունը՝  200 կգ: Հրթիռի շարժիչը պատրաստված է 3D-տպագրության տեխնոլոգիայով, մյուսներից տարբերվում է նրանով, որ վառելիքը ներթափանցում է երկու էլեկտրական շարժիչների օգնությամբ: Շարժիչի գործարկման այս մեթոդը չունեն ոչ ռուսական հրթիռները, ոչ էլ` SpaceX-ը: Electron հրթիռն ունի ևս մեկ առավելություն՝ ցանկացած օր ու ժամ այն հնարավոր է ուղարկել ուղեծրի ցանկացած կետ: Electron հրթիռի՝ ուղեծիր ուղարկելն արժե 5 մլն դոլար:
[embed]https://www.youtube.com/watch?v=0nfiXdBS2Do[/embed]
Դեռևս 2015-ին Բեկը հատարարեց, որ իր ընկերությունը մեծ շուկա մտնելու ցանկություն չունի, այն աշխատելու է միայն կոնկրետ պատվիրատուի հետ: Սակայն մեկ տարի անց՝ 2016-ին Rocket Lab-ը Նոր Զելանդիայի անմարդաբնակ կղզիներից մեկում բացեց իր սեփական տիեզերակայանը, որտեղից էլ կատարվեց հրթիռի առաջին փորձարկումը: Ճիշտ է առաջին փորձը ձախողվեց, սակայն Բեկը չվհատվեց: Մի քանի ամիս հետո  երկինք բարձրացավ նորը: Այսօր արդեն Պիտը ունի նոր պատվերներ՝ անգամ NASA-ից: 2018-ին Electron-ը տիեզերական սարք կիջացնի Լուսնի վրա:

NZHERALD

Տարածել