9 պարզ և արդյունավետ միջոց սթրեսը հաղթահարելու համար
1. Խորը շնչեք
Սա պարզ ճշմարտություն է: Խորը շունչը նվազեցնում է սթրեսը: Relaxation Techniques for Health. Ուսումնասիրության համաձայն ճիշտ շնչառությունը կարգավորում է ճնշումն ու լիցքաթափում է մարմինը: Կարևոր է նաև զուգահեռ մտածել ինչ-որ հաճելի բանի մասին:
2. Ավելի շատ ծիծաղեք
Մի մեղադրեք ձեզ YouTube –ի ծիծաղելի հոլովակները կամ հումորային սիթքոմի հերթական սերիան դիտելու համար: Այդ կերպ պայքարում եք հոգեբանական լարվածության դեմ: Ծիծաղը նվազեցնում է սթրեսի հորմոնների մակարդակը: Այսինքն, տրամադրություն բարձրացնելը բավական է սթրեսը հաղթահարելու համար:
3. Գործերի ցուցակ կազմեք և ջնջեք ավելորդները
Հստակ գործողությունների ծրագիրը թույլ կտա դասակարգել հրատապ և անկարևոր գործերը: Այս կերպ կկարողանաք կենտրոնանալ կարևորների վրա, կխնայեք ժամանակն ու նյարդերը:
4. Հրաժարվեք ալկոհոլից
Սպիրտային խմիչքի չափաբաժինը, որը խմում եք լիցքաթափվելու համար, իրականում ավելացնում է սթրեսի մակարդակը:
5. Ֆիզիկական վարժություններ
Պարտադիր չէ մարաթոնի մասնակցեք կամ ծանր ֆիզիկական վարժություններ անեք: Սթրեսի հաղթահարման համար հարմար են նույնիսկ պարզ վարժանքները, զբոսանքները մաքուր օդին: Ակտիվությունը խթանում է երջանկության հորմոնը – էնդորֆինը, որը թույլ է տալիս ավելի հեշտ հաղթահարել կյանքի դժվարությունները:
6. Շոկոլադ կերեք
Գիտնականներն ապացուցել են, օրական 40գր. սև կամ կաթնային շոկոլադը նվազեցնում է սթրեսի մակարդակը: Ի դեպ, կանանց վրա շոկոլադն ավելի լավ ազդեցություն է թողնում , քան ` տղամարդկանց:
Կարդացեք նաև.
- Ի՞նչ անել, երբ քթից արյուն է հոսում
- Հիշողությունը 20 տոկոս լավացնելու պարզ միջոց
- Ծխելու և չծխելու արանքում. անսպասելի միջանկյալ լուծում նոր որակով
7. Ընտանեկան բյուջե կազմեք
Քիչ նյարդայնանալու համար ընտանեկան բյուջե կազմեք, որում կներառեք բոլոր ծախսերը: Այս դեպքում ստիպված չեք լինի նյարդայնանալ, վախենալ, որ ֆինանսները չեն բավականացնի մինչև հաջորդ աշխատավարձի օրը:
8. Գրքեր կարդացեք
Reading can help reduce stress հետազոտությունները ցույց են տվել, որ ընթերցանության նույնիսկ 6 րոպեն բավարար է սթրեսի մակարդակը 68% նվազեցնելու համար: Մաքսիմալ արդյունքի համար ընտրեք լավ գրականություն:
9. Քնեք
Այս խորհուրդը պարզ է, բայց սթրեսը հաղթահարելու հարցում ամենաարդյունավետն է: Stress and Sleep հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք քնում են միջինը 8 ժամ, ավելի հանգիստ են ու քիչ են նյարդայնանում: Իսկ նրանք, ով նվազագույնը 7 ժամ են քնում, ավելի վատ ինքնազգացողություն ունեն:
Կարդա նաև

Գրքի շնորհանդես և տարեդարձ մեկ օրում և մեկ վայրում. տեղի ունեցավ Արփի Կարապետյանի գրքի շնորհանդեսը (լուսանկարներ)

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)
