BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ղեկավարի բացակայությունը հաջող պահ է պաշտոնը բարձր

Ղեկավարի բացակայությունը հաջող պահ է պաշտոնը բարձրացնելու համար

Երբ իմանաք շեֆի սպասվող արձակուրդի մասին, խնդրեք նրան, մեկ օր շուտ ձեզ հետ հանդիպում նախատեսի: Կազմեք առաջնային նպատակների ցանկը և ձեր աշխատանքային ուղղությունները շեֆի բացակայության ժամանակահատվածի համար: Այդ ամենը քննարկեք ղեկավարի հետ և խնդրեք, որպեսզի նա մեկնաբանի: Այդ ձևաչափը նպաստում է ղեկավարի հետ վստահելի հարաբերությունների զարգացմանը, ևս մեկ անգամ ընդգծում է ձեր պատասխանատվության զգացողությունը: Ավելին, նույնիսկ ճշտեք, թե նրա բացակայության ընթացքում, ինչ հեռախոսահամարով կարող եք դիմել, եթե որևէ հարց առաջանա:

Գուցե և ստացվի


Ստանալով նոր պարտականություններ` փորձեք հասկանալ, կկարողանաք արդյոք ամեն ինչ անել ինքնուրույն: Հաջողակ առաջնորդը նա է, ով ոչ թե պատրաստ է ամեն ինչ անել նույնիսկ «գլուխը կոտրելով», այլ նա, ով կարողանում է գրագետ գնահատել վիճակը, նաև անհրաժեշտ սպասվող ծախսերը` ժամանակի, ֆինանսական, մարդկային ռեսուրսների:
Եթե շեֆի հետ հանդիպումից հետո պարզ է դառնում, որ նրա բացակայության ընթացքում թիմում անհրաժեշտ է ևս մեկ աշխատող, այդ դեպքում, դուք պետք է ազատվեք որոշ պարտականություններից և հենց դուք կարող եք հանգիստ, առանց ամաչելու ասել այդ մասին ղեկավարին:

Գրասենյակի «մայր Թերեզա»


Հետաքրքրվեք գործընկերների գործերով: Ջերմ, վստահելի հարաբերությունները թիմակիցների, գործընկերների հետ նպաստում են ոչ միայն ձեր հանդեպ վստահության ավելացմանը աշխատանքային միջավայրում, այլ նաև բարձրացնում են ձեր աշխատանքի արդյունավետությունը:
Հարկ է նաև նշել, որ չնայած հավասարության արևմտյան թրենդին, կանանցից ավելի հաճախ են սպասում ներգրավվածություն, հատկապես էմոցիոնալ մասնակցություն գործընթացներում: Սա, իհարկե, չի նշանակում, որ պետք է դառնաք օֆիսային «մայր Թերեզա», բայց լինեք առավել ուշադիր գործընկերների կարիքների հանդեպ և փորձել լուծել դրանք հանուն ընդհանուր շահի:
Եվ այսպես ղեկավարի հետ աշխատանքային պլանները քննարկելուց հետո, ունեք մի շարք անելիքներ: Սկսեք գործընթացի վելուծությունից: Սկզբում գտեք թույլ կողմերը, մշակեք օպտիմալացման առաջարկները: Ցուցադրելով հետաքրքրվածություն, համակարգային մոտեցում և որոշումներ կայացնելու կարողություն, կբարձրացնեք ձեր հանդեպ վստահությունը և կամրապնդեք ձեր առաջնորդական կարգավիճակը:


Կարդացեք նաև.



Կարևոր պահ


Ղեկավարի  հետ երկրորդ հանդիպումը կկայանա, երբ նա վերադառնա արձակուրդից: Ավելի հարմար կլինի, եթե այդ մասին նույնպես նախապես պայմանավորվեք: Վերցրեք ձեր վրա զեկուցողի դերը, նշեք, ինչ և ինչ ծավալի է արված նրա բացակայության ժամանակ, ինչ խոչընդոտների և խնդիրների եք բախվել այդ ընթացքում և ինչպես եք լուծել դրանք: Նշեք նաև գործընկերների անունները և շնորհակալություն հայտնեք նրանց կատարած աշխատանքի համար: Պատմեք ձեր այն նախաձեռնությունների մասին, որոնք ծնվել են շեֆի բացակայության ժամանակ: Այդ ամենը կամրապնդի ձեր հանդեպ ղեկավարի վստահությունը և կապացուցի, որ ձեզ վրա կարելի է հույս դնել նաև հետագայում:
Հենց այդ հանդիպման ժամանակ տեղին է տալ մի քանի հարց. «Ինչպե ՞ս կարող եմ լինել առավել արդյունավետ նոր պաշտոնի համար», նաև «Ի ՞ նչ պետք է անեմ, որպեսզի պաշտոնս բարձրանա»: Բաց երկխոսությունը նույնպես փաստում է, որ առաջնորդը վստահում է սեփական ուժերին, որի հետ կարելի է գործ ունենալ:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





FORBES

Տարածել