Տարվա ամենաեկամտաբեր սպորտային իրադարձությանն ընդառաջ. SuperBowl 52-ի մանրամասները
52-րդ Սուպերբոուլի թիմերն են «Ֆիլադելֆիա Իգլսը» եւ «Նյու Ինգլընդ Փեթրիոթսը»: Ամերիկյան ֆուտբոլի ամենամյա չեմպիոնական հանդիպումը կայանալու է Մինեապոլիսի Bank Stadium-ում: Մինեապոլիսը մինչեւ այս ընդունել է նաեւ 1992 թվականի Սուպերբոուլը:
Ի՞նչ է Սուպերբոուլը: Խաղն անցկացվում է ամեն տարի: Հանդիպում են Ֆուտբոլի ազգային լիգայի եւ Ամերիկյան ֆուտբոլային լիգայի հաղթողները։ Իր եկամտաբերությամբ այս խաղը իրենից հետ է թողել նույնիսկ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչին: Խաղի ընթացքում հեռուստատեսային գովազդի գինը 30 վայրկյանի համար հատում է 5 մլն դոլարի շեմը:
Այս տարվա Սուպերբոուլը կարեւոր է հատկապես «Նյու Ինգլընդ Փեթրիոթսի» համար: Գործող չեմպիոնը երկրորդ տարին անընդմեջ է մասնակցում Սուպերբոուլին եւ այս տարի տիտղոսը պահպանելու խնդիր ունի: Անցած Սուպերբոլի ժամանակ «խիզախները« հաղթել էին «Ատլանտա Ֆելկոնսին»:
Կարդացեք նաև.
- Ամենակոպիտ ու գռեհիկ լեզվակռիվը սպորտում. ի՞նչ ասեցին միմյանց Մեյվեզերն ու ՄաքԳրեգորը
- Սպորտն ու մահը. ովքե՞ր են մահը հաղթած ու կյանքի գնով հաղթանակ տոնած մարզիկները [18+]
- Հայտնի 13 հայ մարզիկներ, որոնք կարող են փոխել հայկական սպորտը
Halftime show. ո՞վքեր են երգելու ու ելույթ ունենալու
Սուպերբոուլի ամենամեծ եկամուտը գալիս է հենց ընդմիջման ժամանակ, երբ ամերիկյան շոուբիզնեսի հայտնիները հանդես են գալիս տարբեր համարներով: Դեռեւս հայտնի է միայն այն, որ, այս տարի խաղի ընդմիջմանը երգելու է Ջասթին Թիմբերլեյքը: Խաղն ուղիղ եթերով ցուցադրող CBS հեռուստաալիքը հենց այս ժամանակ է գովազդից ամենաշատ գումարները վաստակում:

Ովքե՞ր են պայթեցրել Սուպերբոուլը վերջին տարիներին
- Super Bowl 2012: Մադոննա
- Super Bowl 2013: Բիյոնսե
- Super Bowl 2014: Բրունո Մարս եւ Ռեդ Հոթ Չիլի Պեփերս
- Super Bowl 2015: Քեթի Փերրի
- Super Bowl 2016: Քոլդփլեյ, Բրունո Մարս, Բիյոնսե
- Super Bowl 2017: Լեդի Գագա
Անպայման դիտեք.
Մայքլ Ջեքսոնի շոուն` 1993 թվականի Սուպերբոուլի ժամանակ: Սա ամենահիշարժան halftime show-ն երբեւէ:
https://www.youtube.com/watch?v=idg8TNknvDU
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
