Տարվա ամենաեկամտաբեր սպորտային իրադարձությանն ընդառաջ. SuperBowl 52-ի մանրամասները

Տարվա ամենաեկամտաբեր սպորտային իրադարձությանն ընդառաջ. SuperBowl 52-ի մանրամասները

Այս տարի Սուպերբոուլը կայանալու է փետրվարի 4-ին: Հայաստանում այն չի ցուցադրվելու:

52-րդ Սուպերբոուլի թիմերն են «Ֆիլադելֆիա Իգլսը» եւ «Նյու Ինգլընդ Փեթրիոթսը»: Ամերիկյան ֆուտբոլի ամենամյա չեմպիոնական հանդիպումը կայանալու է Մինեապոլիսի Bank Stadium-ում: Մինեապոլիսը մինչեւ այս ընդունել է նաեւ 1992 թվականի Սուպերբոուլը:

Ի՞նչ է Սուպերբոուլը: Խաղն անցկացվում է ամեն տարի: Հանդիպում են Ֆուտբոլի ազգային լիգայի եւ Ամերիկյան ֆուտբոլային լիգայի հաղթողները։ Իր եկամտաբերությամբ այս խաղը իրենից հետ է թողել նույնիսկ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչին: Խաղի ընթացքում հեռուստատեսային գովազդի գինը 30 վայրկյանի համար հատում է 5 մլն դոլարի շեմը:

Այս տարվա Սուպերբոուլը կարեւոր է հատկապես «Նյու Ինգլընդ Փեթրիոթսի» համար: Գործող չեմպիոնը երկրորդ տարին անընդմեջ է մասնակցում Սուպերբոուլին եւ այս տարի տիտղոսը պահպանելու խնդիր ունի: Անցած Սուպերբոլի ժամանակ «խիզախները« հաղթել էին «Ատլանտա Ֆելկոնսին»:


Կարդացեք նաև.


 

Halftime show. ո՞վքեր են երգելու ու ելույթ ունենալու

Սուպերբոուլի ամենամեծ եկամուտը գալիս է հենց ընդմիջման ժամանակ, երբ ամերիկյան շոուբիզնեսի հայտնիները հանդես են գալիս տարբեր համարներով: Դեռեւս հայտնի է միայն այն, որ, այս տարի խաղի ընդմիջմանը երգելու է Ջասթին Թիմբերլեյքը: Խաղն ուղիղ եթերով ցուցադրող CBS հեռուստաալիքը հենց այս ժամանակ է գովազդից ամենաշատ գումարները վաստակում:

Ովքե՞ր են պայթեցրել Սուպերբոուլը վերջին տարիներին

  • Super Bowl 2012: Մադոննա
  • Super Bowl 2013: Բիյոնսե
  • Super Bowl 2014: Բրունո Մարս եւ Ռեդ Հոթ Չիլի Պեփերս
  • Super Bowl 2015: Քեթի Փերրի
  • Super Bowl 2016: Քոլդփլեյ, Բրունո Մարս, Բիյոնսե
  • Super Bowl 2017: Լեդի Գագա

Անպայման դիտեք.

Մայքլ Ջեքսոնի շոուն` 1993 թվականի Սուպերբոուլի ժամանակ: Սա ամենահիշարժան halftime show-ն երբեւէ:

 

Գրել կարծիք