ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս են մեզ խաբում սուպերմարկետները. 10 հնարք,

Ինչպե՞ս են մեզ խաբում սուպերմարկետները. 10 հնարք, որոնք պետք է իմանաք

«Տեսեք, ի՜նչ համեղ է»


Զգայարաններ. Սրանք են մարքետոլոգների ամենաակտիվ դաշնակիցները: Քանի անգամ են ասել, - «Սոված փորով սուպերմարկետ մի’ գնացեք»: Չէ՞ որ այդ ժամանակ ցանկություն է առաջանում գնել ամեն ինչ: Բայց սուպերմարկետներն ունեն հնարքների մի ամբողջ ցուցակ, որով կստիպեն անպետք գնումներ կատարել նույնիսկ ամենակուշտ մարդուն:
Օրինակ` թարմ թխվածքի բույրը: Այն գնորդին կստիպի ավելի շատ գումար ծախսել: ցանկալի արդյունք է ապահովում նաև ճիշտ լուսավորությունը, որի ներքո ցուցափեղկին դրված նույնիսկ ամենաանշուք մթերքը ստանում է վառ գույներ, դառնում հյութեղ ու ախորժակ գրգռող: Սա կատակ չէ. լուսավորության վրա աշխատում են պրոֆեսիոնալները:
Ամենաազդեցիկ հնարքներից մեկը, որն առաջացնում է թքարտադրություն ու ստիպում է շտապ ինչ-որ համեղ բան գնել, դա համտեսի համար նախատեսված անվճար նմուշներն են:

Երաժշտական հիպնոս


Եթե սուպերմարկետում աշխույժ երաժշտություն եք լսում, ապա շտապ կենտրոնացրեք ձեր ամբողջ ուշադրությունը: Ռիթմիկ երաժշտությունը հիմնականում միացնում են այն սրահներում, որտեղ անհրաժեշտ է մեծացնել առևտրի ծավալը: Հետազոտության համաձայն, ռիթմիկ երաժշտությունը դրդում է գնորդին չնախատեսված ու չմտածված գնումների:
Մյուս կողմից` դանդաղ երաժշտությունը նույնպես ծուղակ է: Այն ստիպում է մարդկանց ավելի շատ ժամանակ անցկացնել սրահում, որի հետևանքով գնորդն ավելի շատ գնումներ է կատարում:
Այս հնարքից պաշտպանվելու համար կարելի է խանութում շրջել ականջակալներով և գնել այն, ինչ ձեզ իրոք անհրաժեշտ է:

Գունային ձևավորում


Մարդիկ մտնում են այն խանութները, որոնց պատերն ու մուտքն ավելի մեղմ գունապնակով են ձևավորված: Իսկ ահա ներսում, արդեն այլ պատկեր է. սառը գույներ, հիմնականում երկնագույն, մոխրագույն:

Գրավիչ ապրանքներ


«Գնիր 10-ը, ստացիր 100-ը»: Հին ու բարի մարքեթինգային հնարք: Շատերն են խաբվում ու գնում և վճարում են ավելի շատ:

Հավելյալ ապրանքներ


Օրինակ՝ մտնում եք խանութ ձեր երեխայի սիրելի կրեկերների մի տուփ գնելու համար, կողքին` նույն դարակի վրա, դրված է զեֆիր ու շոկոլադ: «Ահա’, ճիշտ պահին»,- մտածում եք դուք և գնում եք նաև այդ ապրանքները: Որոշ կոմբո-համադրություններ ակնհայտ են, օրինակ շամպունն ու բալզամը կամ գեղեցիկ անձեռոցիկներն ու ափսեները:
Մեզ թվում է, թե այդ անձեռոցիկները մեր ցանկությամբ ենք գնում, բայց, իրականում, ձեր թվացյալ ինքնուրույն գնումը նախապես ծրագրված է եղել:

Փաթեթավորում, որը երկար չի պահպանում մթերքի թարմությունը


Թարմ հացը թղթե տոպրակում: Գեղեցիկ է, այնպես չէ՞։ Փաստ է: Բայց պրակտիկ չէ: Դուք ստիպված եք կրկին գնալ խանութ` հաց գնելու, քանի որ հացը շատ արագ կորցնում է խոնավությունն ու չորանում: Սա նույնպես մարքեթինգային քայլ է:


Կարդացեք նաև․



Թանկարժեք ապրանքներ


Սուպերմարկետները սովորաբար աչքի մակարդակի բարձրության վրա դնում են թանկ ապրանքները, որոնք անհրաժեշտ է վաճառել առաջին հերթին, իսկ ավելի ցածր դարակների վրա դնում է էժանագինները:
Հայտնի է նաև «մոգական  9»-ի էֆեկտը, երբ 199 դրամ արժողությամբ ապրանքն ավելի էժան է թվում գնորդին, քան 200 դրամանոցը:

Ցուցափեղկերը՝ դրամարկղի մոտ


Եթե նույնիսկ ձեզ թվում է, թե խուսափել եք սպոնտան գնումներից և հաղթել եք մարքեթոլոգներին, մի թուլացեք, քանի որ դրամարկղի մոտ ձեզ նոր փորձություն է սպասվում:
Հենց այստեղ են տեղադրված թանկարժեք ու հիմնականում ոչ առաջին անհրաժեշտության իրերը: Շոկոլադներ, ժելեներ, վառ փաթեթավորմամբ թաց անձեռոցիկներ, պահպանակներ ու պաղպաղակ:

Շուկայագետների կարծիքով, երկար գնումներից հոգնած մարդը դրամարկղի մոտ կցանկանա ինչ-որ բան գնել իր կամ երեխայի համար` որպես պարգևատրություն: Եվ դա իրոք աշխատում է:

LIFEHACKER

Տարածել