Սոցցանցերում ծիծաղում են. Ռուսական Իժ-կոմբին մրցակցում է Tesla-ի հետ
«Կալաշնիկով» կոնցեռնը սեփական էլեկտրամոբիլն է մշակում, որն ապագայում մրցակցելու է Իլոն Մասկի Tesla ավտոմեքենայի հետ։ Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է կոնցեռնի արտաքին կապերի տնօրեն Սոֆյա Իվանովան։
«Մենք խոսում ենք հենց Tesla-ի հետ մրցակցելու մասին, քանի որ ներկա պահին սա էլեկտրամոբիլների ոլորտում հաջող նախագիծ է։ Մենք հաշվարկում ենք նվազագույնը չզիջել նրան», – ասել է Իվանովան։
«Կալաշնիկով» կոնցեռնի ավտոմեքենայի հստակ առավելություններ նա չնշեց։
Ավելի վաղ «Արմիա-2018» միջազգային ֆորումին «Կալաշնիկովը ներկայացրել էր էլեկտրական ավտոմեքենայի CV-1 հայեցակարգ՝ Իժ- 21252-ի («Կոմբի») թափքի հիմքով։
Իժ-կոմբին խորհրդային ավտոմեքենայի մակնիշ է, որն արտադրվում էր Խորհրդային Միության Իժևսկի ավտոմոբիլային գործարանում։ Այժմ գործարանը պատկանում է «Կալաշնիկով» կոնցեռնին։
Կարդացեք նաև.
- Որո՞նք են վաճառողների մահացու 5 մեղքերը, որ սպանում են բիզնեսի շահութաբերությունը
- Աշխատել ենք տղամարդկանց հետ, բայց նրանք գործից գլուխ չհանեցին. զրույց քլինինգային ծառայության ղեկավարի հետ
- Հարմարվողականության ֆենոմենը. Ինչո՞ւ աշխատակիցները չեն սիրում ինքնուրույն որոշում կայացնել
Սոցցանցերում նորույթի կապակցությամբ հիմնականում կատակում են․
«Ես կգնեի։ Tesla շուտով բոլորը կունենան, իսկ ահա այս հրաշքը՝ միայն ես»։
«Նրանք ոչ թե Մասկի հետ են մրցակցում, այլ «Զապորոժեցի»»։
«Կալաշնիկովն էժան կոմեդիաների շուկա է դուրս եկել»։
Ֆորումում «Կալաշնիկով» կոնցեռնի ներկայացրած այլ նորույթների թվում դիտորդների ուշադրությանն ու սոցցանցերի օգտատերերի ծաղրին արժանացավ «Իգորյոկ» մարտական ռոբոտը, որի քաշը գերազանցում է երկու տոննան։
«Մնում է այն տեղափոխելու համար շոգեքարշ հնարել», – գրում էին սոցցանցերում։
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)