ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

4 զավեշտալի հանցագործություն, որ տեղի է ունեցել Հա

4 զավեշտալի հանցագործություն, որ տեղի է ունեցել Հայաստանում

Օպերլիազորը խաղալիք ատրճանակով փորձել է բանկ թալանել


Եվ այսպես, առաջին զվարճալի հանցագործությունը տեղի է ունեցել Էջմիածնում: ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցն ավարտած, լեյտենանտի կոչում ստացած, մի քանի ամիս քրեական հետախուզության օպերլիազոր աշխատած տղամարդը, գտնվելով նյութական ծանր կացության մեջ,  Էջմիածնի խանութներից մեկից գնել է խաղալիք ատրճանակ և գնացել բանկ թալանելու:
Որոշ ժամանակ սպասարկման սրահում սպասելուց հետո մոտեցել է  4-րդ  սպասարկման կետին, խաղալիք ատրճանակով սպառնալով  բանկի աշխատակցին,  պահանջել է գումար:


Բանկի աշխատակցուհին սկսել է հաշվել դրամարկղում եղած գումարը, իսկ, երբ նկատել են, որ տղամարդու ձեռքում իրականում խաղալիք ատրճանակ է, բանկի ոստիկանները նրան վնասազերծել և բերման  են ենթարկել ոստիկանության բաժին: Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ նա 09.02.2012 թվականից մինչև 12.03.2012 թվականը բուժում է ստացել Նորքի հոգեբուժական հիվանդանոցում:

Հանցագործությունից հետո գողը ոստիկանություն է կանչել


Այս տարին ևս, սկսվեց աննախադեպ ու կրկին զավեշտալի հանցագործությամբ: Սեփական գլխին գլխացավանք էր բերել «Սեֆ Ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղի կառավարիչը:
Նա ծրագրել էր մասնաճյուղի թալանը, կեսը ինքն էր թալանել, մյուս կեսը՝ իր ծանոթը՝ տարբեր օրերի ընթացքում:  


Երբ գումարի ու ոսկեղենի կեսը ինքն էր  թալանել, անջատել էր մասնաճյուղի տեսախցիկները ու ոստիկանություն չէր դիմել, բայց  երբ մի քանի օր հետո մյուս մասը գողացել էր իր ծանոթը, տեսախցիկները չէր անջատել ու գողությունից անմիջապես հետո դիմել էր ոստիկանություն, բայց ոստիկանները եկել ու իրեն էին բերման ենթարկել, իսկ ծանոթը փախել էր:
[embed]https://www.youtube.com/watch?v=FkcBKzOIks0[/embed]

Ոստիկանները հանցագործություն են բեմադրել


Հաջորդ զավեշտալի հանցագործության հեղինակները նույնպես լոռեցիներ են: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, Ստեփանավանում քրեական հետախուզության պետը և օպերլիազորը բացահայտել էին իրենց իսկ բեմադրած հանցագործությունը:
Նրանք դիմել էին այս քայլին՝ ծառայողական պարտականությունները բարեխճորեն կատարելու կեղծ տպավորություն ստեղծելու և  ցուցանիշ ապահովելու պատրվակով:

Քրեական հետախուզության պետը մի վանաձորցու խնդրել է ձեռք  բերել կանեփ, հետո  բերման է ենթարկել: Բաժնում  օպերլիազորներից մեկին հրահանգել է նրա գրպանը 3 գրամ կանեփ գցել, որից հետո ընթերակաների մասնակցությամբ ձևականորեն խուզարկել է նրան  ու «հայտնաբերել»   թմրամիջոցը:


Կարդացեք նաև.



Գողը քնած է մնացել հանցագործության վայրում


Վերջին զավեշտալի հանցագործությունը տեղի է ունեցել  օրերս՝ Երևանում: Հունվարի 28-ին մի քաղաքացի զանգահարել է ոստիկանություն՝ հաղորդելով, որ Հրազդանի ձորում գտնվող «Վայրի դրախտ » ռեստորանը թալանվել է:
Նա նաև տեղեկացրել է, որ ռեստորանային համալիրի տարածքում անծանոթ մարդու է գտել և չի կողմնորոշվում՝ նա քնա՞ծ է, թե` մեռած:


Հետաքննության արդյունքում ոստիկանները պարզել են, որ տղամարդը, մուտք գործելով ռեստորան, կոտրել է չհրկիզվող  պահարանն  ու գողացել 25 տարեկան 5 շիշ «Նաիրի» կոնյակ, «Աբսոլյուտ» օղի և 10 հատ 3 լիտրանոց կոմպոտ: Տղամարդը հենց տեղում խմել է կոնյակը, հարբել և քնած մնացել հանցագործության վայրում։

Տարածել