BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Մարզիչը գնաց` կեցցե մարզիչը. վերջապես, ո՞վ է լինել

Մարզիչը գնաց` կեցցե մարզիչը. վերջապես, ո՞վ է լինելու այդ համարձակը

Մարզիչը գնաց` կեցցե մարզիչը
Պետրոսյանը ոչ առաջինն էր, ոչ էլ` վերջինը, որը կարճ ժամանակ մնաց հավաքականի ղեկին: Բայց այս հրաժարականը/ պաշտոնանկությունը նախորդներից տարբերվում է: Եթե անցած դեպքերում մեր հիմնական նպատակը եղել է Եվրոպայի կամ Աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը, այսօր դրությունն այլ է: Դարձյալ նույն նպատակով, բայց ավելի հեշտ ճանապարհով` մեր ընտրանին պատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկությանը, որը Եվրոպայի առաջնությունում հայտնվելու ամենառացիոնալ տարբերակն է: Փաստն այն է, որ հավաքականի համար ամենապատասխանատու մրցաշարից առաջ թիմը փոխում է գլխավոր մարզչին:
Պատճառը
Պետրոսյանի հրաժարականի կոնկրետ պատճառ չի նշվում: Սակայն գլխավոր վարկածը հավաքականի «անատամ» խաղն էր վերջին ընկերական խաղերում: Էստոնիայի և Լիտվայի հետ հանդիպումները ցույց տվեցին, որ նման խաղով Հայաստանի հավաքականն անելիք չունի սեպտեմբերին սկսվող Ազգերի լիգայի խաղարկությունում: Իսկ դա գլխավոր մրցաշարն է մեր հավաքականի 26 տարվա պատմության մեջ: Վերջին երկու ընկերական խաղերը ցույց տվեցին, որ Արթուր Պետրոսյանն ու իր թիմը պատրաստ չեն ազգերի լիգային: Եվ եթե Հայաստանի հավաքականի համար այս մրցաշարը գլխավորն է պատմության մեջ, դրան պետք է ներկայանալ գոնե փոքր-ինչ ուժեղ: Իսկ այօրվա հավաքականը մոտ չէ դրան:
Բայց ամեն ինչ այնքան «ռոմանտիկ» էր…
Հավաքականի նախկին ֆուտբոլիստը գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց 2016-ի աշնանը: Թողեց աշխատանքը շվեյցարական Ցյուրխում ու եկավ հայրենիք` հավաքականը ոտքի հանելու համար: Նոր գլխավոր մարզչով եւ նոր սպասելիքներով, մեր թիմը ներկայացավ Մունդիալ-2018-ի ընտրական փուլի` Չեռնոգորիայի հետ չորրորդ տուրի խաղին: Պետրոսյանի նորամուտն ու վերջին վայրկյաններին Ղազարյանի խփած գնդակը` էմոցիոնալ մեծ ալիք և հույս արթնացրեց հայ երկրպագուի մոտ: Հետո եղավ Ղազախստանի հետ խաղը, որտեղ մեր ընտրանին համոզիչ հաղթանակ տարավ: Ու երբ թվում էր, թե Պետրոսյանը երկու ձեռքով ամուր բռնել է հավաքականի ղեկը` տարբեր պատճառներով 2017-ը փակվեց պարտությունների մեծ շղթայով:

Ու երբ թվում էր, թե Պետրոսյանը երկու ձեռքով ամուր բռնել է հավաքականի ղեկը` տարբեր պատճառներով 2017-ը փակվեց պարտությունների մեծ շղթայով:

Ֆեդերացիայի նախագահը Պետրոսյանի առջեւ խնդիր էր դրել` թիմին պատրաստել հաջորդ ցիկլին: Եղան խոշոր հաշիվներով ու պարբերական պարտություններ, մենք դուրս մնացինք Մունդիալ-2018-ից… երկրպագուների մտքում մարզչի ֆանտաստիկ նորամուտն էր, բայց իրական պատկերն այլ էր:


Կարդացեք նաև.



2018-ի գլխավոր մարտահրավերը
Տարին մեր հավաքականը սկսեց նոր մարտահրավերով` ազգերի լիգա: Դրան նախապատրաստվելու համար հարկավոր էր ճիշտ գնահատել իրավիճակն ու տեսնել հավաքականի իրական դեմքը: Գուցե խնդիրը փորձարկումների մեջ էր, բայց մեր ընտրանին վատ խաղով գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ ու պարտվեց ավելի համեստ Լիտվային: Հավանաբար, ֆուտբոլի ֆեդերացիայում մարզչի նկատմամբ անվստահությունն իր գագաթանակետին հասավ խաղային ձեռագրի բացակայության պատճառով: Ազգերի լիգան սեպտեմբերին է. ֆուտբոլի ֆեդերացիան քիչ ժամանակ ունի նոր մարզիչ գտնելու եւ հավաքականին պատրաստելու համար:
ֆուտբոլի ֆեդերացիան քիչ ժամանակ ունի նոր մարզիչ գտնելու եւ հավաքականին պատրաստելու համար:

Նոր մարզչի անունը ֆուտբոլի ֆեդերացիան կհրապարակի 4 օրվա ընթացքում: Հիմնական թեկնածուներն են հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը և Փյունիկի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը: Մեկ բան է հստակ` նոր մարզիչը լինելու ահռելի ճնշման տակ, և ինչն ամենակարևորն է` պետք է ապահովի դրական արդյունք: Իսկ դրականն այս պարագայում մեկն է` մասնակցել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի:



Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։





 

Տարածել