BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[ Ո՞ւր գնալ ] Եթե արևի և ծովի սիրահար եք ու նախընտ

[ Ո՞ւր գնալ ] Եթե արևի և ծովի սիրահար եք ու նախընտրում եք ձմեռային արձակուրդը

Եգիպտոս
Հայաստանցիների նախընտրած հանգստավայրերից է նույնիսկ ամռանը: Համեմատաբար էժան հանգիստ, ծով, ավազ, դայվինգ, սաֆարի, բուրգեր… Նախընտրելի ուղղությունները Շարմ-էլ-Շեյխ և Հուրգադա: Հանգստի իդեալական սեզոնն այստեղ, սակայն, ձմեռն է: Դժոխային 45 աստիճան ջերմությունը նվազում է՝ հասնելով 25-ի, ջուրը տաքանում է մինչև 23 աստիճան: Սկսվում է Կարմիր ծովը վայելելու լավագույն շրջանը:
ԱՄԷ
Ապակե և երկաթե երկիր՝ տաք անապատի մեջ: Ամռանն օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 50 աստիճանը: Այդ սեզոնին արաբներն իրենք են փախչում իրենց երկրից դեպի ցուրտ երկրներ: Իսկ ահա ձմռանը սկսվում է իդեալական շրջանը՝ ճամփորդելու ճոխ հյուրանոցներով, հայ-թեք հաստատություններով, արևելյան կոլորիտով և ոսկու շուկաներով հայտնի երկիր: Օդի ջերմաստիճանը 27 է, ջրինը՝ 23: Հարթ արևայրուքի համար՝ իդեալական արև:  Այս ամենին գումարվում են էքսկուրսիաները դեպի անապատի խորքեր:
Հնդկաստան
Հնդակստանը հսկայական երկիր է, որը ներառում է կլիմայական մի քանի գոտի: Հետևաբար եղանակն էլ շրջանից շրջան տարբեր է: Միայն թե ամառն այստեղ, որպես կանոն, անձրևոտ է, երբեմն փոթորիկներ են լինում: Ամենաբարենպաստ սեզոնը սկսվում է նոյեմբերից՝ լավ եղանակ, մրգեր, էկզոտիկ մշակույթ ու էլի շատ բաներ, որոնք գրավում են զբոսաշրջիկներին ամբողջ աշխարհից: Ռելաքսի սիրահարների ուղղությունը Գոան է: Ձմռանն օդի ջերմաստիճանը Հնդկաստանում հասնում է 30 աստիճանի, ջրինը՝ 27: Իսկական դրախտ:
Շրի Լանկա
Շրի Լանկան լավագույն ընտրություն է տարվա ցանկացած եղանակի: Պարզապես պետք է ճիշտ ընտրել ուղղությունը: Օրինակ՝ ամռանն ուժեղ անձրևներ են արևմտյան հատվածում, ավելի լավ է արևելք գնալ՝ Տրինկոմալե, Պակիսուդա, Արուգամբեյ: Ահա ձմռանն ուղղություն վերցրեք դեպի արևմուտք: Երբ մեզ մոտ ցուրտ է ու խոնավ՝ Շրի Լանկայում տաք է և հարմարավետ, հատկապես Հիկադուվեում և Ունավատունեում:  



Կարդացեք նաև.



Թայլանդ
Թայլանդում եղանակը հստակ երեք սեզոյի է բաժանվում: Հանգստի համար ամենալավ շրջանը սկսվում է հոկտեմբերից, ձգվում մինչև փետրվար: Սա խայտաբղետ և հիասքանչ երկիր է՝ իր «Ոսկե եռանկյունով», ժամանակակից մեգապոլիսներով, զվարճանքի աղմկոտ վայրերով և առանձնացած փոքրիկ կղզիներով: Եթե ուզում եք զվարճանալ, գնացեք Պատայա, մենություն փնտրեք Փխի-Փխիում, Սամատեում, Լանտեում, լավագույն էքսկուրսիաները Հյուսիսային Թայլանդում են:
Մեքսիկա
Եթե որոշել եք Մեքսիկա գնալ, նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածն ամենալավն է: Այս հատվածում օդը տաքանում է մինչև 27 աստիճան, խաղաղօվկիանոսյան ափին ջրի ջերմաստիճանը 24 է, Կարիբյան ծովում՝ 25: Բաունտի-լողափերը, դիկսոտեկները, մայաների հնագույն քաղաքակրության մնացորդները, անհավանական կծու խոհանոցն ու մեքսիկական անմոռանալի հրճվանքն արժեն այն փողերը, որոնք կծախսեք մեքսիկական արձակուրդի վրա:
Կուբա
Ամռանը Կուբայում ավելի շատ անձրևներ են, հեղձուկ և խոնավ՝ գումարած քամիները: Դրախտային հանգիստն այստեղ սկսվում է դեկտեմբերից: Սպիտակավազ ափեր Վարադերոյում, ռոմ, հին Հավանա, ստորջրյա գեղեցկագույն աշխարհ և լատինամերիկյան տրամադրություն ու խառնվածք… Ահա թե ինչին անվերադարձ կսիարհարվեք Կուբայում:

traveling





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել