Ինչպե՞ս շրջագայել և խնայել. Էժան ճամփորդության բաղադրիչները
Ինչպե՞ս էժան ավիատոմս գնել
Կանոն առաջին. Որքան շուտ պատվիրեք տոմսն, այնքան էժան կնստի Ձեզ վրա: Հիշեք՝ շաբաթվա մեջտեղի օրերին թռիչքը համեմատաբար էժան է: Ամենաթանկն ուրբաթ օրվա տոմսերն են: Պարզից էլ պարզ է, բայց մեկ անգամ ևս ֆիքսենք՝ ոչ սեզոնին տոմսերն ավելի էժան են, քան զբոսաշրջային թեժ ամիսներին: Երկար հանգստյան օրերից առաջ տոմսերն ավելի թանկ են, քան մյուս ուիքենդներից: Որքան զարտուղի ճանապարհ ընտրեք, այնքան էժան կճամփորդեք: Ուղիղ չվերթները համեմատաբար թանկ են:
Հյուրանոց, ապարտամենտ, բնակարան
Այստեղ ևս առաջին կանոնը շուտ ամրագրումն է: Բայց կա մեկ պարադոքս: Վերջին պահին ամրագրված հյուրանոցը ևս կարող է շատ էժան լինել՝ այսօր՝ այսօրվա համար: Եթե Ձեր «չեք-ին»-ը գիշերվան մոտ է, ստանդարտ համարի գնով կարող են ավելի կոմֆորտ դասի սենյակ տրամադրել, որն իրականում ավելի թանկ արժե: Եթե որոշել եք մեկ վայրում երկար ժամանակ անցկացնել, ավելի լավ է մասնավոր տուն վարձել: Airbnb-ն լավագույն հարթակն է այն գտնելու համար: Եթե մեքենայով եք ճամփորդում, կարող եք ոչ թե քաղաքի կենտրոնում կամ կենտրոնին մոտ իջևանատուն փնտրել, այլև ծայրամասում: Սա ևս կթեթևացնի ծախսերը:
Կարդացեք նաև․
Ի՞նչ անել, եթե ճամփորդության ժամանակ կորցրել եք փաստաթղթերը
Ի՞նչ արժե կյանքը Նյու Յորքում
Եթե պատրաստվում եք հանգստանալ Եգիպտոսում. ի՞նչ պետք է իմանալ
Սնունդ
Եվրոպայում, օրինակ՝ Իտալիայում, աշխատեք խուսափել հարուստ ինտերիերով ռեստորաններից, մի քանի էջանոց մենյուներից և սրահներից, որտեղ զբոսաշրջիկներին են նստեցնում: Որքան պարզ է ռեստորանը և հակիրճ՝ մենյուն, այնքան ավելի համեղ և բնական է ուտելիքը և էժան՝ ռեստորանի գները: Մինչև ռեստորան մտնելն ուսումնասիրեք մենյուն, որը, որպես կանոն, լինում է մուտքի առաջ:
Եթե ԱՄՆ-ում եք, հյուրանոցի նախասրահում, հաստատ, մոտակայքի ռեստորանների մասին բրոշյուր կգտնեք, որը նաև զեղչի կուպոններ է պարունակում ասիական խոհանոցի համար: ԱՄՆ-ում ասիական բուֆեն նույն «շվեդական սեղանն է» համեղ ուտելիքով, տարբեր՝ ամերիկացիների սիրած ֆասթֆուդից: Այնտեղ կգտնեք և՛ ծովամթերք, և՛ բանջարեղեն և այլ առողջ սնունդ: Միայն թե չընկնեք լազանիայի կամ կծու թևիկների ետևից: Դրանք թողեք ամերիկացիներին:
Թեյավճարի մասին
Եվրոպայում 1 եվրոն էլ բավարար է, ԱՄՆ-ում՝պատվերի 10 տոկոսը, եթե այն ներառված չէ կտրոնում: