Ի՞նչ անել, եթե ճամփորդության ժամանակ կորցրել եք փաստաթղթերը

Ի՞նչ անել, եթե ճամփորդության ժամանակ կորցրել եք փաստաթղթերը

Քանի դեռ ուրիշ երկրում եք, գերխնդիրն, իհարկե, կորցրած անձնագիրը գտնելն է: Առանց անձը հաստատող փաստաթղթի` վերադառնալ չեք կարողանա:  Պետք է կապվել մի քանի ծառայությունների հետ:

  • Կորած իրերի բյուրո

Եթե փաստաթղթերով պայուսակը կորցրել եք, գողացել են կամ թողել եք ինչ-որ մի տեղ, շանս կա, որ այն ինչ-որ մեկը տվել է օդանավակայանի Lost and found բաժին կամ ավտոբուսի վարորդին: Եթե կորել են նաև բանկային քարտերը, առաջին հերթին արգելափակեք դրանք:

  • Ոստիկանություն

Դիմեք մոտակա ոստիկանության բաժին: Եթե չգիտեք լեզուն, փորձեք ի ցույց դնել դերասական տաղանդն ու բացատրել, թղթի վրա նկարել, թե ինչու եք եկել ու ինչ եք կորցրել:  Եթե նույնիսկ չգտնեք պայուսակը, հնարավոր է, քաղաքացիները գտնեն դեն շպրտված փաստաթղթերն ու դրանք բերեն ոստիկանություն:


Կարդացեք նաև.


  • Հյուպատոսական ներկայացուցչություն

Ոստիկանության տված տեղեկանքով գնացեք ձեր երկրի դեսպանատուն, հյուպատոսարան: Գլխավորն այս դեպքում, հաստատել ձեր անձը: Դեսպանատանը գուցե պահանջվի ձեր լուսանկարը: Եթե ունեք որևէ այլ փաստաթուղթ, օրինակ, ձեր երկրում գործող ներքին անձնագիր, ներկայացրեք դա: Եթե չունեք անձը հաստատող որևէ փաստաթուղթ, կարող են ձեր երկրի քաղաքացիներ գալ ու հաստատել ձեր անձը: Եթե ճամփորդում եք մենակ, կարող եք սոցցանցերում գտնել ձեր երկրի քաղաքացիների, նրանց խնդրել: Ի վերջո, նույնը կարող են անել նաև հենց դեսպանատան աշխատակիցները, չէ որ նրանք էլ են ձեր երկրի քաղաքացի: Պետք կգա յուրաքանչյուր փասատթուղթ, որտեղ կա լուսանկար, կնիք: Դեսպանատունը կամ հյուպատոսարանը  ստուգումներից, ճշգրտումներից հետո ձեզ կտրամադրի երկրից դուրս գալու վկայական: Ձեր երկիր վերադառնալուց հետո արդեն պետք է դիմեք` նոր փաստաթղթեր ստանալու համար:

lifehacker


Հետևեք newmag-ին  Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք