[InterPress] Աշխարհը այրվում է. Թրամփը խաղում է կրակի հետ

[InterPress] Աշխարհը այրվում է. Թրամփը խաղում է կրակի հետ

Իսկապե՞ս երկրագնդին սպառնում է գլոբալ տաքացումը, թե՞ դա գիտնականների երևակայության արդյունքն է, ինչո՞ւ Թրամփը չի վստահում իր կառավսրության զեկույցներին:

Կլիմայի փոփոխությունը «առաջին հերթին մարդկային գործունեության արդյունք է» և դրա վնասակար ազդեցությունները` ուժեղ երաշտը, մահացու հրդեհները, հրեշավոր արևադարձային փոթորիկները, պատժիչ տաք հոսանքները «արդեն զգացվում են Միացյալ Նահանգներում»: Սա ամերիկյան կառավարության ահազանգող նոր զեկույցի եզրակացությունն է, որին Թրամփի վարչակազմը չի ցանկանում ծանոթանալ:

Պատահական չէ, որ Կլիմայի Ազգային Գնահատման 1,656 էջանոց «Ազդեցություններ, ռիսկեր և հարմարվողականություն» բաժինը հրապարակվեց Գոհաբանության հաջորդ օրը: Այդ շրջանը համարվում է լուրերի գերեզման, քանի որ շատ ամերիկացիներ կենտրոնացած են հնդկահավով սենդվիչների և Սև ուրբաթի վրա:


Կարդացեք նաև.


Զեկույցը ներկայացրել է նոր ապացույցներ այն ամենի մասին, ինչ մենք արդեն գիտեինք. կլիմայի փոփոխությունն անտեսելու, նենգափոխելու, ձգձգելու, ժխտելու նախագահ Թրամփի քաղաքականությունը, որը մեծացնում է շրջակա միջավայրի վանդալիզմի ծավալները:

Զեկույցում նշվում է, որ 20-րդ դարի սկզբից երկրագնդի գլոբալ միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,8 աստիճանով, իսկ ծովի միջին մակարդակը` մոտ 8 դույմ: Այս թվերը շատ արագ փոխվում են: Եթե մինչև 2100 թ. միջոցներ չձեռնարկվեն ածխածնի արտանետումների կանխման ուղղությամբ, ջերմաստիճանը կարող է բարձրանալ 9 աստիճանով, իսկ ծովի մակարդակը կգերազանցի 4 ոտնաչափը:

Շարունակությունը՝ InterPress.amում


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք