Uber ընկերության թռչող տաքսիների ցանցն օդում կլինի 2020 թվականին
Օդային տրանսպորտը սպասարկելու են գալիս անօդաչու թռչող տաքսիները: Ժամանակին դրանք ֆիլմերում էին, իսկ հիմա` իրականություն: Գերժամանակակից թռչող մեքենաները Ամերիկյան Uber ընկերության ծրագրի միայն մի մասն են, թռչող քաղաքային տաքսիների առաջին ցանցը օդում կլինի 2020 թվականին:
Ոչ թե վարել այլ թռչել, մենք դա իրականություն ենք դարձնում: Նոր սերնդի թռչող մեքենաները ապագայի մեր պատկերացումներն են: Պատկերացրեք, ինչքան հարմարավետ կլինի մեծ հեռավորությունները հաղթահարել օդային տրանսպորտով,- ասում է Uber-ի գլխավոր գործադիր տնօրեն Դարա Խոսրովշահին։
Հարմարավետ դիզայն, ժամանակակից կառուցվածք և ամենակարևորը` էկոլոգիապես մաքուր, էլեկտրական: Ընկերությունը Լոս Անջելեսում անցկացվող գագաթնաժողովում ներկայացրել է Uber Air դիզայնը, որի համաձայն՝ կստեղծվեն թռչող տաքսիները: Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի նախօրոք պատվիրել մեքենան, այնուհետև թռչել մոտակա շենքի տանիքից:
«Ոչ թե հասարակ ուղղաթիռ, այլ հորիզոնական թռչող, գերժամանակակից տրանսպորտ` որը վառելիքի փոխարեն կաշխատի էլեկտրաէներգիայով, -ասում է ասում է Uber-ի ինժեներական-ավիացիոն համակարգի տնօրեն Մարկ Մուրը։
Կարդացեք նաև․
- F8-ի գլխավոր անոնսերը. Facebook-ում դիտումների պատմության մաքրումը, վիդեոչատերն ու Instagram-ի վերջին նորությունները
- Ռունետի պայքարը. ինչո՞ւ Տելեգրամի արգելափակումը կարող է թվային անարխիայի հանգեցնել
- Մարկ Ցուկերբերգի վկայության ամենահետաքրքիր պահերը ԱՄՆ սենատում
Թափանցիկ Ապակե Խցիկը նախատեսված է 4 ուղևորի համար, դիմացի խցիկը օդաչու-վարորդի համար է: Օդային տրանսպորտի ապագա մոդելներն ուղևորներին քաղաքի օդային տարածքով կտեղափոխեն արդեն երկու տարուց:
Սկզբնական փուլում թռչող տաքսիները օդ կբարձրանան օդաչու-վարորդների ուղեկցությամբ, երկրորդ փուլում` անցում կկատարվի ավտոմատ ռեժիմի: Ինքնագնաց թռչող տաքսիների առաջին օրինակները շահագործման կհանձնվեն հաջորդ 5 տարվա ընթացքում:
[embed]https://www.youtube.com/watch?v=JuWOUEFB_IQ[/embed]
Կարդա նաև

Ո՞վ կհաղթի մարդու և ռոբոտի միջև պայքարում. ինչ է AI-ն անում մարդու փոխարեն ու ավելի սահուն (տեսանյութ)

Չարիքի գրավչությունը. 1920-ականների Գերմանիայի բարոյական կոլապսը «Մի գերմանացու պատմություն» գրքում (տեսանյութ)

Արցախցի գրողների մրցույթի արդյունքում հրատարակվեց Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների ժողովածուն (տեսանյութ)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Newmag-ը և «Թովմասյան» հիմնադրամը հայտարարում են գրական նոր մրցույթ
