Ի՞նչ անել արձակուրդային ֆոտոները

Ի՞նչ անել արձակուրդային ֆոտոները

Ձեր բջջայինում ունե՞ք արձակուրդից մնացած հազարավոր նկարներ, որոնք անձնական են և չեք ցանկանում հանրահայնացնել:

  • Տեղադրեք դրանք համակարգչի կամ հեռախոսի էկրանին

Էկրանի վրա դրված ֆոտոն կհիշեցնի արձակուրդի մասին, կօգնի հաղթահարել աշխատանքային խնդիրները, դեդլայնները, սթրեսը:

  • Պատվիրեք ֆոտոգիրք

Ֆոտոգիրք կարելի է պատրաստել, օրինակ Միլիգրամ  հավելվածի շնորհիվ: Այն վիրտուալ ֆոտոալբոմ է, որտեղ կարելի է նաև այլ ֆոտոհուշանվերներ պատրաստել. Տպագիր ֆոտոգրքերը բաղկացած են մի քանի տասնյակ պատկերներից: Հեռախոսից կամ սոցցանցերի ալբոմներից ընտրեք լավագույն ֆոտոները, տեղադրեք դրանք գրքի էջերի վրա և ուղարկեք տպագրության:

  • Հիշողությունների պատ

Կարող եք պաննո պատրաստել ֆոտոներից՝ մեխերով, գրասենյակային տարբեր աքսեսուարներով: Ավելի պարզ լուծումներ էլ կան.  Կան հատուկ շրջանակներ, որտեղ կարող եք տարբեր ֆոտոներ միժամանակ տեղադրել: Իհարկե, ավելի հետաքրքիր կլինի, եթե ինքներդ պատրաստեք:

  • Կոլաժ

Եթե չեք կարողանում ընտրել, թե որ նկարը տպեք ու պատից կախեք, ընտրեք միանգամից մի քանիսն ու կոլաժ պատրաստեք:  Կամ ընտրեք ամենահաջողված նկարն ու այն բազմացրեք տարբեր գույներով ու էֆեկտներով:


Կարդացեք նաև.


  •    Շապիկ

Գրեթե յուրաքանչյուր ֆոտոընկերությունում կարելի է շապիկի վրա տպել ընտրած լուսանկարը:

  • Ֆոտոներով մագնիսներ

Ամեն անգամ սառնարանին մոտենալիս, կտեսնեք ձեր լավագույն օրերի հուշերը՝ հաճելի է ու կօգնի զսպել ախորժակը, քիչ ուտել, որպեսզի պատրաստ լինեք հաջորդ արձակուրդին:

  • Փազլ

Երեխաները հաճախ անտարբեր են հուշանվերների նկատմամբ, բայց սիրում են գլուխկոտրուկներ: Լուսանկարը վերածեք փազլի: Կան հավելվածներ, որոնք թույլ են տալիս լուսանկարից ստանալ փազլ: Պարզապես այն պետք է տպել:

  • Տպեք պոստեր

Նորից հավելվածների միջոցով ստացեք ֆոտոքարտեր, պոստերներ կամ կոլաժ:

  • Նկարն ուղարկեք ձեր նախկինին

Եթե չեք վախենում խղճուկ երևալուց, լավագույն ֆոտոներն ուղարկեք ձեր նախկինին: Հիշեցրեք նրան ձեր մասին, որպեսզի նա հասկանա, թե ինչ է կորցրել:

  • Ջնջեք դրանք

Հիանալի տարբերակ է նրանց համար, ովքեր ապրում են ներկայով ու նայում միայն ապագային: Ինչու հիանալ անցյալ տարվա արձակուրդի ֆոտոներով, եթե մոտենում է հաջորդը:

lifehacker


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք