Ինչպե՞ս արձակուրդից հետո վերադառնալ աշխատանքի և չտառապել

Ինչպե՞ս արձակուրդից հետո վերադառնալ աշխատանքի և չտառապել

Թվում է, թե րոպեներ առաջ պառկած էիք լողափին: Եվ ահա դուք նորից աշխատանքային սեղանի մոտ եք, իսկ արձակուրդի մասին միայն հիշեցնում են ջեթլագը և այրված մաշկը:

  • Ավելի վաղ սկսեք

Արձակուրդի հետո աշխատանքային առաջին օրն մաքսիմալ թեթևացնելու համար վաղ պատրաստվեք: Այդպես խորհուրդ է տալիս «Как укротить своего офисного тирана» գրքի հեղինակ Լինն Թեյլորը: Վաղ քնեք, որպեսզի առավոտյան առույգ լինեք:

  • Միաժամանակ մի քանի գործ մի արեք

Այդ օրը բազմաթիվ միջոցառումներ և վերջնաժամկետներ մի պլանավորեք: «Իրականում առաջին օրը չպետք է ոչ մի հանդիպում լինի»,- ասում է բիզնես-սփիքեր և հեղինակ Մայքլ Կերը, – «Փորձեք ամբողջ օրն ազատ թողնել, որպեսզի ընթացքի մեջ ընկնեք և ոչինչ չխառնեք»:

Ծախսեք մի քանի րոպե, որպեսզի կարգավորեք օրը, կենտրոնացեք գլխավորի վրա և մի վախեցեք օգնություն խնդրելուց:

Եթե ձեր գլխին միանգամից մի քանի աշխատանք է կուտակվել, դրանք դասակարգեք ըստ կարևորության: Սկզբից զբաղվեք կարևոր գործերով: Մտածեք, թե ինչն է ամենակարևորը ձեզ, ձեր ղեկավարի և ծրագրերի համար: Մի արեք այն, ինչ առաջանում է օրվա ընթացքում: Հրաժարվեք անկարևոր գործերից՝ մեծ նպատակներին հասնելու համար:

  • Ծանոթացեք գործերին

Նախքան ինչ-որ ծրագրով զբաղվելը, պատկերացում կազմեք այն մասին, թե ինչ է կատարվել ձեր բացակայության ընթացքում: Իմացեք կարևոր իրադարձությունների և փոփոխությունների մասին:

  • Մի փորփրեք փոստը

Առաջին աշխատանքային օրը փոստը տակնուվրա անելը հաջողված օրինակներից չէ: Պատասխանեք միայն կարևոր նամակներին, իսկ հետո զբաղվեք այլ գործերով:

  • Թիմին և հաճախորդներին հիշեցրեք ձեր մասին

Խորհուրդ է տրվում ղեկավարին և գործընկերներին հայտնել, թե այդ օրը ինչով եք զբաղվելու: Մի խորացեք մանրուքներում, քանի դեռ ամբողջությամբ չեք ծանոթացել գործերին: Նաև կապվեք գլխավոր պատվիրատուների հետ: Հիշեցրեք նրանց, որ դուք վերադարձել եք և իրենք արդեն կարող են դիմել ձեզ: Սա պարզ օրինակ է, բայց այն հաճախորդների վրա մեծ տպավորություն է թողնում:

  • Հոգ տարեք Ձեր մասին

Արձակուրդից հետո մեծ էներգիան թույլ է տալիս բազմաթիվ գործեր նախաձեռնել: Բայց ադյպես դուք սթրեսի կենթարկվեք և սխալներ թույլ կտաք: Արդյունավետությունը չի ավելանալ, այլ կնվազի: Պարտադիր ընդմիջումներ արեք և ճիշտ սնվեք: Աշխատանքից հետո վերադարձեք առօրյա գործերին: Շուտ քնեք:


Կարդացեք նաև.


  • Կենտրոնացեք աշխատանքի վրա

Այդ օրը ամեն ինչ ձեզ կշեղի. Արձակուրդի մասին գործընկերների հարցերը, լուրերը և սոցցանցերում նոր ընկերների ավելացումը, որոնք բաց եք թողել: Ժամանակ մի ծախսեք դրանց վրա: Կենտրոնացեք աշխատանքի վրա: Բոլորին ցույց մի տվեք ձեր նկարները, քանի որ դա էլ ձեզ կշեղի: Ավելի լավ է տպավորություններով կիսվել միայն մտերիմների հետ՝ ճաշի սեղանի շուրջ:

  • Հիշեք արձակուրդի հաճելի պահերը

Մի մոռացեք, որ կարող եք ղեկավարել ձեր մտքերը: Մի տխրեք, որ նորից աշխատանքի եք վերադարձել: Ավելի լավ է հաճույքով հիշեք հանգստի լավ պահերը:

LIFEHACKER


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։


 

Գրել կարծիք