Ի՞նչ է 5G-ն և ինչպե՞ս է այդ տեխնոլոգիան փոխելու մեր կյանքը

Ի՞նչ է 5G-ն և ինչպե՞ս է այդ տեխնոլոգիան փոխելու մեր կյանքը

Դուք պատրա՞ստ եք Ձեր նոր գնած սմարթֆոնը դեն նետել և գնել նորը, որպեսզի կարողանաք օգտվել 5-րդ սերնդի ցանցից: Ասում են, որ 5G-ն երբևէ ստեղծված ամենաուժեղ ցանցն է լինելու:

Ի՞նչ է 5G-ն

5G (5-րդ սերունդ)5-րդ սերնդի բջջային կապի կարճ անունն է, որը կփոխարինի 3 G և 4 G կապերին: Այս կրճատված անվան տակ տեխնոլոգիաների մի ամբողջ հավաքածու է, որոնցից շատերը դեռ մշակման փուլում են: Թեստավորման փուլի ավարտը և ստանդարտների հաստատումը սպասվում է 2020 թվականից ոչ ուշ:

Ո՞րն է 5G-ի գլխավոր տարբերությունը գործող ստանդարտներից

5-րդ սերնդի բջջային կապի ներդրումը խոստանում է լինել հեղափոխական հետևյալ նորարարությունների շնորհիվ.

Զանգվածային MIMO: Այս տեխնոլոգիան ենթադրում է մի քանի ալեհավաքների օգտագործում: Կարագանա տվյալների փոխանցումը: Ազդանշանը ավելի որակյալ է դառնում ալեհավաքների թվի հաշվին:

Network slicing: Այս տեխնոլոգիայի շնորհիվ բջջային օպերատորները կկարողանան ցանցի հնարավորություններն օգտագործել առավելագույն կերպով:

D2D (Device-to-device): Իրար մոտիկ սարքերը կկարողանան ուղիղ կերպով տվյալներ փոխանակել:

Ի՞նչ կստանանք 5G-ի ներդրումից

Առաջին և ամենակարևոր արդյունքը տվյալների ավելի արագ փոխանցումն է: Թեստավորման ժամանակ գրանցվել է տվյալների փոխանցման 25,3 Գբ/վ առավելագույն արագություն: Սովորական օգտատերերին սպասվում է մինչև 10 Գբ/վ արագություն  5G ցանցի ներսում:

Սա նշանակում է, որ հաշված վայրկյանների ընթացքում կկարողանաք Full HD ֆիլմեր ներբեռնել:

Եկեք համեմատենք: Հիմա 4G ցանցի օգտատերերի առավելագույն արագությունը հասնում է մինչև 100 Մբ/վ-ի: Ցանցի մեծ թողունակությունը հնարավորություն կտա ուղիղ հեռարձակել բարձրորակ տեսանյութեր, աշխատել վիրտուալ իրականության ծրագրերով, կազմակերպել հեռահար կրթություն:

5G-ն նաև նվազեցնում է ազդանշանը մինչև 1 միլիվայրկյան:  4G -ն՝ 10 միլիվայրկյան է, 3G-ն՝ 100 միլիվայրկյան:

5-րդ սերնդի ցանցի ընդլայնմամբ աստիճանաբար կմեռնի Wi-Fi-ը: Ձեր սմարթֆոնը, պլանշետը կամ նոութբուքը միշտ և ամենուր համացանցին միանալու հնարավորություն կունենան, անկախ նրանից, մոտակայքում ռոութեր կա, թե ոչ:


Կարդացեք նաև.


Իմ սմարթֆոնը կաշխատի՞ նոր ցանցում

Ոչ: Ցանցի բոլոր հնարավորությունները օգտագործելու համար պետք է նոր սմարթֆոն ձեռք բերել, որն ունի 5-րդ սերնդի ցանցին միանալու ֆունկցիա: Արդեն հայտնի են շուտով թողարկվող այդպիսի գործառույթով աշխատող սարքեր: Դրանք են՝  Xiaomi Mi Mix 3, Samsung Galaxy S10, Motorola Moto Z3, ZTE 5G, Huawei Mate Flex, Oppo F11 Pro, Nokia 10 և այլն:

Սակայն մի շտապեք հերթագրվել այս սմարթֆոններն առաջինը գնելու համար: 5G  տեխնոլոգիան անընդհատ զարգանում է և դրա ստանդարտները դեռ վերջնականապես հաստատված չեն: Հնարավոր է, որ վերջնական ռեալիզացիան տարբեր լինի: Բացի այդ, դեռևս 4G-ն չի հասել իր զարգացման գագաթնակետին և ամբողջությամբ չի օգտագործվում ցանցի բոլոր հնարավորությունները :

Ե՞րբ սպասել

Հիմա շատ երկրներում փորձարկում են 5G-ն: Նոր սերնդի առաջին ցանցերի ամբողջական գործարկումը կլինի մինչև 2020 թվականը: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա ասիական շրջանում:

2019 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանում կհաստատվի 5G ցանցի ստեղծման կոնցեպցիան և դրա զարգացումը, իսկ 2019 թվականի վերջում կառանձնացվեն հաճախականությունների դիապազոնը: 2020 թվականի վերջում կթողարկվեն առաջին պիլոտային ծրագրերը 5-րդ սերնդի ցանցի ներդրման համար: Այսպիսով, նոր տեխնոլոգիայի ընդլայնումը կլինի 3-ից 4 տարի անց:

lifehacker


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք