Ո՞րն է հավերժական սիրո գաղտնիքը. հարցի պատասխանը «Սիրո 5 լեզուները» գրքում է

Ո՞րն է հավերժական սիրո գաղտնիքը. հարցի պատասխանը «Սիրո 5 լեզուները» գրքում է

Երբևէ եղե՞լ է, որ ամեն ինչ արել ես կողակցիդ գոհացնելու համար, բայց ապարդյուն:

Հաճոյախոսել ես, նվերներ գնել, բայց նա շարունակել է մտածել, թե այնքան էլ չես սիրում իրեն: Տուն ես մտնում իր սիրած ուտեստներով, վճարում ես տան վարձը, կարգի ես բերում տունը, իսկ նա էլի բավարարված չէ:

Սրանից ավելի՝ ի՞նչ անես

Խնդիրն այն է, ավելի ճիշտ պատճառը, որ դու նրա հետ չես շփվում ի՛ր սիրո լեզվով: Եթե դու չես խոսում կողակցիդ սիրո լեզվով, կորցնում ես մի հեքիաթային աշխարհ և ապրում ես առանց այդ ամենը գիտակցելու: Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները»  գիրքն այն մասին է, որ մարդիկ հաճախ չեն սիրում այնպես, ինչպես շատերս կուզեինք ապրել այդ զգացմունքը: Պատկերացրու, որ բրիտանացին ու չինացին իրար հետ խոսում են իրենց լեզուներով. պարզ է, որ չեն հասկանա միմյանց:

Եթե ամուր հարաբերություններ ես փնտրում, պետք է գիտակցես, որ չես կարող ապրել առանց սիրո 5 լեզուներն իմանալու: Խրախուսելը, նեցուկ լինելը, նվերներ տալը, միասին ժամանակ անցկացնելը, հպումները:

Ահա սիրո 5 լեզուներն ըստ Գերի Չեփմենի.

Խրախուսանքի խոսքեր

Եթե սիրում ես լսել՝ ես քեզ սիրում եմ, եթե սիրում ես, որ կողակիցդ հաճոյախոսում է, եթե քեզ համար կարևոր են բոլոր բառերը, ուրեմն սա քո սիրո լեզուն է: Եթե սա ոչ թե քո, այլ կողակցիդ սիրո լեզուն է, հիշիր, որ նրան երեկոյան գեղեցիկ բառեր ասես:

Օգտակար լինելը

Եթե սիրելիդ ուզում է միշտ քո ուշադրության կենտրոնում լինել, եթե ուզում է, որ ձեզ չխանգարեն հեռուստացույցնմ ու հեռախոսը, եթե նա տխրում է, երբ ձեր ժամադրությունը հետաձգվում է կամ չի կայանում, ուրեմն նա խոսում է սիրո ա՛յս լեզվով: Սովորիր նրան ուշադիր լսել, միշտ որսա նրա հայացքը, ավելի շատ ժամանակ հատկացրու նրան: Հարցրու, թե այսօր ինչ կցանկանա անել քեզ հետ և ժամադրիր:

Նվերներ

Իհարկե բոլորն են սիրում նվերներ ստանալ, բայց այս խմբին պատկանող մարդիկ բոլորից շատ են նվերներ սիրում: Դրանք մեծ նշանակություն ունեն և վկայում են ձեր ուշադրության ու սիրո մասին: Խոսքը ոչ թե նյութական, թանկ նվերների մասին է, այլ երևույթի: Խոսքը տարեդարձը մոռանալու և բացիկներ չնվիրելու մասին է: Նվերը կարող է լինել որևէ պարզ բան: Օրինակ՝ քո իսկ ձեռքով հավաքած ծաղիկներ, կամ բացիկ, որտեղ գրված է, թե ինչքան շատ ես սիրում նրան: Մինչդեռ դրանց բացակայությունը կարող է վիրավորել ձեր կողակցին:


Կարդացեք նաև.


Ժամանց միասին

Տունը միասին կարգի բերելն ու տան գործերն անելը սիրո այս լեզվուն իմացողների համար հավասարապես սիրելի են:Իրականում շատ պարզ բաներ են: Միասին թափել աղբը, վճարել տան համար, լվանալ ամանները, երեխաներին վերցնել դպրոցից: Սիրո այս լեզվի համար ալարկոտությունը կործանարար է:

Ֆիզիկական շփում  

Սա ամենևին էլ միայն սեռական հարաբերությունը չէ: Եթե ֆիզիկական հպումները, գգվելն ու գրկախառնվելը քեզ համար կարևոր են, ուրեմն ֆիզիկական շփումը նաև քեզ համար է:

Ուրեմն ո՞րն է քո՛ սիրո լեզուն:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք