iPhone-ի վաճառքը նվազել է 20 %. Ինչպե՞ս է ընկերությունը հետաքրքրելու հաճախորդներին
Apple-ի զուտ շահույթը ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել է 16%՝ կազմելով 11.5 մլրդ դոլար: Apple-ի եկամուտը նվազել է 5% և հասել 58 մլրդ դոլարի: Պատճառներից մեկը ընկերության հիմնական արտադրանքի նկատմամբ հետաքրքրության անկումն է: IPhone-ի վաճառքը բերեց մոտ 31 մլրդ դոլար`17% պակաս, քան 2018 թ. երկրորդ եռամսյակում:
The Wall Street Journal- ը գրում է, որ այս տարին կարող է լինել Apple-ի գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Կուկի ամենաթույլ ժամանակահատվածը: Տարվա սկզբում ընկերությունը հաշվետվություն է ներկայացրել ֆինանսական տարվա առաջին եռամսյակի համար և նկատվել է շահույթի նվազում:
Ինչո՞ւ նոր iPhone-ը հետաքրքիր չէ սպառողին, և ի՞նչ պետք է անի ընկերությունը գնորդների հետաքրքրությունը շարժելու համար:
Bloomberg-ը գրում է, որ ընկերությունը դիմել է «ավանդական մարտավարության»: Տարբեր շրջաններում ընկերությունն սկսել է առատ վաճառքային ծրագիր, որը թույլ է տալիս փոխարինել ձեր հին սմարթֆոն մոդելը նորով՝ որոշակի գումար ավելացնելով: Գովազդները տեղադրվել են կայքում և Apple Store- ում: Սպասարկման կենտրոնի մասնագետները առաջարկեցին սպառողներին, որ երբ նոր iPhone գնեն, կնորոգեն հինը անվճար: Սա, ճիշտ է, նվազեցնում է եկամտաբերությունը, սակայն ավելացնում է գնորդների թիվը:
«Apple-ն ունի աշխարհի ամենաթանկ բաժանորդային բազան սմարթֆոնների, պլանշետների և խելացի ժամացույցների համար: Այն ունի մեկ միլիարդ բաժանորդ, որոնք կարող են վաճառել ծառայությունները», - ասում է Strategy Analytics- ի գործադիր տնօրեն Նիլ Մոուստոնը:
Կարդացեք նաև.
Ավելի լավ է մնալ մենակ, քան ապրել նրա հետ, ով չի օգնում հասնել հաջողության
Միլիարդատեր Ստյուարտ Ռարի աներևակայելի պատմությունը. «զվարճանքի թագավորին» գնահատում է Թրամփը
10 նշան, որ շատ եք ծախսում
Կոնֆերանսի ընթացքում գործադիր տնօրեն Թիմ Կուկը և ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրին խոսել են նաև գնիջեցման մասին: Օրինակ, ձմռանը Չինաստանի առցանց խանութները նվազեցրել էին որոշ iPhone-ի մոդելիների գները մինչև 22%: Reuters-ը՝ վկայակոչելով վերլուծաբաններին, գրեց, որ Apple-ը կարող է ինքնուրույն անել այդ զեղչերը, որպեսզի տեսներ նաև շուկայի արձագանքը: Ապրիլին Չինաստանը նվազեցրել է հարկային դրույքաչափի ավելացված արժեքի հարկը, ինչի պատճառով նաև նվազեց iPhone- ի գները այս երկրում:
Չորրորդ եռամսյակում iPhone-ի վաճառքը սկսեց աճել, ասել է Կուկը Reuters-ին տված հարցազրույցի ժամանակ:
«Դա մեզ վստահեցնում է, որ գործերը մի փոքր ավելի լավ կընթանան», - ասել է նա: