Ավելի լավ է մնալ մենակ, քան ապրել նրա հետ, ով չի օգնում հասնել հաջողության

April 4, 2019

Մասնագիտական հավակնությունների դեպքում կանայք ունեն երկու ուղի. Կամ զուգընկերն ամեն ինչում օգնում ու սատարում է իր սիրելի կնոջը կամ կտրականապես ոչ մի հարցում չի աջակցում: Հարցն այն չէ, որ տղամարդիկ հիմնականում չեն սատարում իրենց կանանց: Տղամարդիկ հիմնականում ուրախ են իրենց կողքին ունենալ ֆինանսապես անկախ ու հաջողակ կին, բայց դա մինչև այն պահը, երբ այդ կարիերան չի խանգարի իրենց գործին:  Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք հաճախ են ասում նույն նախադասությունը. «Ամուսինս ինձ ասում է, որ կարող եմ անել այն ամենն, ինչ ուզում եմ: Բայց երբեք ինձ ոչ մի հարցում չի օգնում»:
Կանայք ապրում են շոկ, երբ առնչվում են նման վերաբերմունքի, չէ որ նրանք մտածում էին, որ իրենք տղամարդկանց հետ ունեն հավասար իրավունքներ, կարող են ստանալ նույնքան աջակցություն, որքան իրենք են տալիս: Հարվարդի բիզնես դպրոցի շրջանավարտների շրջանում արված հարցումը ցույց է տվել, որ  կա անհամապաստխանություն: Հարցված տղամարդկանց կեսից ավելին կարծում է, որ իրենց մասնագիտական հաջողություններն ավելի կարևոր են, քան կնոջ հաջողությունները: Մինչդեռ կանանց մեծամասնությունը  սպասում է հավասարություն ամուսնական կյանքում: Չնայած, ոչ մի կին կարծիք չի հայտնել, թե իր մասնագիտական աճն ավելի կարևոր է, քան կողակցինը: Հարցումը ցույց է տվել, որ երիտասարդ տղամարդիկ ավելի քիչ են հակված իրավահավասարության գաղափարին, քան ավագ սերունդը: Ավելի հեշտ է գտնել դասական ընտանեկան մոդելը. Կարիերիստ տղամարդ և տնային տնտեսուհի կին: Սա ձևավորում է փակ շրջան, որը ճեղքել հնարավոր չէ: Տղամարդիկ ավելի շատ հնարավորություններ են ստանում լավ, եկամտաբեր աշխատանք ստանալու համար, իսկ կանանց ավելի ու ավելի դժվար է դառնում նրանց հետևից հասնել:
Կանանց հիասթափությունը խորը ու երկրարատև է: Այս հոգեբանական վիճակի նկարագրությունը կա 20-րդ դարի 50-ականների ու 60-ականների ամուսնությունների ու ապահարզանների մասին մի ուսումնասիրության մեջ.  Տաղանդավոր կանայք ստիպված են իրենց մասնագիտական հավակնությունները նվազեցնել: Հասուն տարիքում ապահարզանների մոտ 60 տոկոսը տեղի է ունենում կանանց պահանջով, հաճախ, որպեսզի իրենց էներգիան ուղղեն դեպի մասնագիտական աճ:  Սրանից հետո շոկ ապրելու հերթը տղամարդկանցն է: Չէ որ նրանք երկար ու տանջալից աշխատել են, լավ են պահել իրենց ընտանիքը, այդպես են հասկանում իրենց դերը տղամարդիկ: Բայց ժամանակակից զույգերն այլ կերպ են մտածում: Ընտանիքները, որտեղ երկուսն էլ գումար են վաստակում, մեծ առավելություն են ստանում տնտեսական անկայուն իրավիճակներում:  Ի դեպ, ամենահաջողված ընտանեկան զույգերը հենց այնպես չեն առաջնում: Զույգերը երբեք չէին լինի ավելի երջանիկ, հավասարակշռված, միմյանց փոխլրացնող, եթե սեռերի իրավահավասարությունը, իրար հասկանալը չբերեր ավելի ճկուն, փոխօգնող հարաբերությունների:



Կարդացեք նաև․



Պատկերացումներ. Սկսեք քննարկել երկարաժամկետ անձնական ու մասնագիտական նպատակները, որքան հնարավոր է շուտ: Հստակ բացատրեք, ինչ օգնություն է ձեզ պետք ձեր նպատակներին հասնելու համար:  
Ակտիվ լսումներ.Կանանց ամենահաճախ հնչող դժգոհությունն այն է, որ իրենք չեն զգում, որ իրենց լսում են: Իսկ տղամարդիկ բողոքում են, որ չեն զգում, որ իրենց գնահատում են: Սկսեք ավելի հաճախ լսել իրար, խոսել իրար հետ:
Հետադարձ կապ. Բոլորն են գնահատում հետադարձ կապը, բայց այն ավելի ու ավելի քիչ է և տանը, և աշխատավայրում: Մարդիկ սիրում են, երբ իրենց ասում են գովեստի խոսքեր, հիանում են, հատկապես, եթե դա անում է իրենց երկրորդ կեսը: Զուգընկերոջն ասեք հաճելի բառեր, թե ինչ գեղեցիկ է նա, ինչ խելացի է, հոգատար ու վստահելի: Արեք դա այնքան ժամանակ, մինչև կտեսնեք, թե ինչպես վառվում նրա աչքերը:
Եթե ձեր կյանքի ուղեկիցը պատրաստ չէ հետևել այս խորհուրդներին, հետաքրքրված չէ ձեր հարաբերությունների զարգացմամբ, պետք է հարցնեք՝ ինչու: Գտեք պատճառները, հասկացեք խնդրի ամենախորքային նրբությունները:

hbr-russia.ru




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում