Ինչո՞ւ են գրասենյակի աշխատակիցները «պավլովի շների» վերածվում

April 3, 2019

Այսօր տիպիկ աշխատավայրը հնարավոր չէ պատկերացնել առանց տեսա և ձայնային ծանուցումների, որոնց մենեջերներն այնքան մեծ պատասխանատվությամբ են արձագանքում, որ Իվան Պավլովը, վստահաբար, կհպարտանար: Իսկապես, Facebook-ի ծանուցումները շատ նման են այն զանգերին, որոնց միջոցով հայտնի ֆիզիոլոգը պայմանական ռեֆլեքսներ էր առաջացնում շների մոտ: Այդ ծանուցումները մեզ դուրս են բերում ընդհանուր հոսքից ու թույլ չեն տալիս լիարժեք կենտրոնանալ: Արյունքում մենք գրասենյակից դուրս ենք գալիս այնպիսի զգացումով ասես ամբողջ օրն աշխատել ենք, բայց` ապարդյուն:
Այն, ինչ մենք սովորաբար բազմախնդրություն ենք կոչում, իրականում մի առաջադրանքից մյուսին անցնելն է, քանի որ մենք որպես կանոն, միաժամանակ մի քանի առաջադրանքների վրա կենտրոնանալու ունակություն չունենք:
Երբ ծանուցումը ստիպում է մեզ անցնել մեկ այլ առաջադրանքի, դրանից հետո նախորդին վերադառնալու համար մեզ առնվազն 23 րոպե է անհրաժետ: Իսկ հիմա պատկերացրեք, որ մենեջերն օրական միջինը 2617 անգամ հեռախոսն իր ձեռքն է վերցնում, 74 անգամ էլ. Փոստն է ստուգում ու 46 ծանուցում է ստանում: Նշանակում է, որ մենեջերներն ընդհանուր հոսքի մեջ մտնելու հնարավորություն ընդհանրապես չունեն:
Հիմա կասեք, թե այդ ծանուցումները ձեզ օգնում են ու բոլորովին պարտադիր չէ դրանցից յուրաքանչյուրին անդրադառնալ: Էական չէ` այդ ծանուցումը նույն պահին կկարդաք, թե հետո: Ձեր միտքն արդեն զբաղված է այդ ծանուցման մասին մտածելով: Հետազոտությունների վերջին տվյալով, յուրաքանչյուր ծանուցման վրա 1-ից 10 վայրկյան եք ծախսում, բայց արդյունքում օրական 40% արդյունավետություն եք կորցնում:
Ի՞նչ է տեղի ունենում, երբ որոշում եք արձագանքել նոր նամակի ծանուցմանը:
Դուք բացում եք էլ. փոստը, որ պատասխանեք նամակին, միևնույն ժամանակ այլ բաժիններն էլ եք ստուգում: Ձեր ուղեղի ծանրաբեռնվածության կենտրոնը նման առաջադրանքներ կատարելու համար ավելի ու ավելի շատ դոֆամին է արտադրում, և դուք միայն կես ժամ անց եք հիշում, որ դուք ավելի կարեւոր, բարդ և հրատապ առաջադրանք էիք կատարում:
Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները պարզել են, որ մարդու ուղեղը ձգտում է գնալ նվազագույն դիմադրության ուղով: Նա խաբում է մեզ, համոզում, որ ամենացածր կախված պտուղները առավել համեղ են:

Նա խաբում է մեզ, համոզում, որ ամենացածր կախված պտուղները առավել համեղ են:

Այս խեղաթյուրումը մեծապես հեշտացնում է մեր կյանքը և թույլ է տալիս խնայել մեր ռեսուրսները (գուցե կարող է նաև փրկել մեր կյանքը այն պահին, երբ պետք է փախչենք գիշատիչներից), բայց միևնույն ժամանակ մեզ հետ է պահում մեր նպատակներից: Տեխնոլոգիական հարթակների մշակողները դա լավ գիտեն:
Տեխնոլոգիական ընկերությունները մարդու հոգեբանության թույլ կողմերն ամբողջ ծավալով են օգտագործում, որպեսզի մարդիկ վերադառնան իրենց արտադրանքին:
Google-ի նախկին աշխատակից, հումանիստական տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Տրիստան Հարիսը սմարթֆոնը համեմատում է խաղային ավտոմատների հետ: Մետաղադրամների ձայնը լսելու հույսը թույլ չի տալիս դադարեցնել խաղը:


Կարդացեք նաև.



Մի առաջադրանքից մյուսին անցնելը շատ ծանր խնդիր է ուղեղի համար, քանի որ ուղեղն օգտագործում է օքսիդացված գլյուկոզայի պաշարները, որոնք կարող են օգտակար լինել առաջադրանք կատարելու վրա կենտրոնանալու համար:  Այս ամենը թուլացնում է մեր մոտիվացիայի մակարդակը ի վերջո հանգեցնելով աշխատավայրում հոգնածության ու սթրեսի:
Այս ամենը թուլացնում է մեր մոտիվացիայի մակարդակը ի վերջո հանգեցնելով աշխատավայրում հոգնածության ու սթրեսի:

Ցանկացած գործիքի օգտակարությունը կախված է նրանից, թե ինչպես եք այն օգտագործում: Մենք պետք է ազատվենք տեխնոլոգիական ստրկությունից և վերահսկենք դրությունը, իրավիճակի տերը դառնանք:
Եթե չեք ցանկանում գիշերը շատ չիփս ուտել, ապա պետք չէ չիփսերը հասանելի վայրում պահել: Եթե ցանկանում եք, որ ծանուցումները ձեզ չշեղեն, ապա անհրաժեշտ է, որ աշխատեք ձեր տեխնոլոգիական միջավայրը փոխելու ուղղությամբ:
Ահա` նախ ինչ կարող եք անել.

  1. Անջատեք համակարգչի և սմարթֆոնի բոլոր ծանուցումները

  2. Ընտրեք սմարթֆոնն անջատելու կամ ավիառեժիմի փոխելու օրվա  ժամանակահատվածները:

  3. Օգտագործեք Freedom հավելվածը, որը կասեցնում է անկարևոր ծանուցումները նշված ժամանակահատվածում:

  4. Google Chrome –ում ընտրեք compose email փլագ-ինը: Նամակներին պատասխանելու համար այլևս չեք շեղվի էլ.փոստում ստացած բոլոր նամակներն աչքի անցկացնելու համար:

  5. Օրվա ընթացքում ձեզ համար ժամանակահատվածներ սահմանեք, որոնց ընթացքում կստուգեք ձեր փոստը և կպատասխանեք նամակներին:

  6. Օգտագործեք Պոմոդորո տեխնիկան, որը կօգնի տարանջատել կարևոր առաջադրանքների կատարումը պակաս կարևորներից:


hbr-russia




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում