Apple-ն ընդդեմ Swatch-ի. ո՞ր ընկերությունը պարտվեց դատարանում

Apple-ն ընդդեմ Swatch-ի. ո՞ր ընկերությունը պարտվեց դատարանում

Apple-ը համարում է, որ Tick Different արտահայտությունը, որը Swatch-ն օգտագործում է իր գովազդում, շատ նման է իր հին սլոգանին: Շվեյցարական դատարանը չհամաձայնեց:

Swatch ժամացույցներ արտադրող ընկերությունը Շվեյցարիայում  հաղթեց դատական հայցը: Ռոյթերս գործակալությունը հայտնում է, որ  Apple ընկերությունը Swatch-ին մեղադրում էր բրենդային իրավունքները խախտելու մեջ:  Վեճի առիթը “Tick Different” սլոգանն էր («Տկտկա այլ կերպ»):

Այս սլոգանը Swatch-ը ստեղծել էր 2015-ին՝ NFC- մոդուլով Bellamy ժամացույցը գովազդելու համար: Ընկերությունը այն զարգացրեց Visa-ի հետ:

Գովազդային այդ սլոգանը Swatch-ը գրանցել է Շվեյցարիայում և ԱՄՆ-ում: Սակայն,  Apple-ը համարեց, որ այն հնչում է իր՝ “Think Different” («Մտածիր այլ կերպ») ֆրազի պես:  Apple-ը 1997- 2002 թթ այն կիրառում էր գովազդային արշավներում: Այդ ժամանակ անհատական համակարգիչների շուկայում  Apple-ի գլխավոր մրցակիցն IBM-ն էր:

Swatch-ի դեմ դատական հայցը iPhone արտադրողը ներկայացրել էր 2017-ի ապրիլին:  Swatch-ը պնդում էր, որ Apple-ի գովազդը այդքան էլ հայտնի չի եղել Շվեյցարիայում: Բացի այդ, Swatch  ընկերությունը վստահեցրել է, որ այդ սլոգանը կիրառելիս փորձել է վերածնել “Always different, always new” («Միշտ տարբեր, միշտ նոր») կարգախոսը, որը կիրառում էր 80-ականներին: Ըստ Swatch-ի, դա պատահաբար է համընկել ամերիկյան արտադրողի կարգախոսի հետ:

Դատարանը համաձայնեց Swatch-ի փաստարկներին: Apple-ը պիտի ապացուցեր, որ օգտագործողների առնվազն կեսը “Tick Different” արտահայտությունը նմանեցնում իր արտադրանքին, ոչ թե Swatch ժամացույցներին:


Կարդացեք նաև.


Ինչո՞ւ էին նախկինում այդ ընկերությունները վիճում

Առաջին անգամ չէ, որ Apple-ը և Swatch-ը վիճում են սլոգանի համար: Շվեյցարական ընկերությունը 2016-ին վեճի մեջ մտավ ամերիկյան ընկերության iWatch ապրանքանիշի արտոնագրային հայտի համար: Սպասվում էր, որ Apple-ը այդպես կանվաներ իր սմարթ-ժամացույցները՝ նմանեցնելով iPhone-ի եւ iPad-ի հնչերանգին:

Այսուամենայնիվ, Swatch-ը նշեց, որ այն շատ նման է իր iSwatch ապրանքանիշին, և շահեց դատը: Apple-ը ստիպված էր իր ժամացույցներն անվանել  Apple Watch:

Բացի այդ, Swatch-ը 2015-ին գրանցեց “One more thing” («Եվս մեկ բան») սլոգանը: Սա հենց այն սլոգանն էր, որը Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսը բազմիցս կիրառում էր նոր արտադրանքների շնորհանդեսներին: Apple-ը չկարողացավ վիճարկել արտոնագրային գրասենյակի որոշումը:

forbes


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք