Ազատվեք այն գրքերից, որոնք ձեզ «հաճույք» չեն պատճառում. Մարի Կոնդո

Ազատվեք այն գրքերից, որոնք ձեզ «հաճույք» չեն պատճառում. Մարի Կոնդո

4 գրքի հեղինակ Մարի Կոնդոն խորհուրդ է տալիս, ազատվել բոլոր այն գրքերից, որոնք ձեզ «հաճույք» չեն պատճառում:

Մաքրասիրության ջատագով Մարի Կոնդոյի նոր հեռուստասերիալը «Netflix»-ում արժանացել է օգտատերերի մեծ հավանությանը: Չնայած, որ Մարիի խորհուրդներին երկրպագուների մեծ բանակ է հետևում, գրող Անականա Շոֆիլդը նրա հետ այնքան էլ համամիտ չէ. «Մի ժամանակ ես էլ էի հետևում Մարիի խորհուրդներին, օրինակ՝ ինչպես ճիշտ ծալել վերնաշապիկները: Նա չարաչար սխալվում է, եթե իրոք կարծում է, որ պետք է դեն նետել բոլոր այն գրքերը, որոնք մեզ «հաճույք» չեն պատճառում»:

«Ես թվիթերում գրեցի այդ մասին: Պարզվեց, 65%-ը համամիտ են ինձ հետ, 20% համամիտ չեն, 3% կարծում են, որ մենք պայքարում ենք ֆուտբոլի թիմի համար, իսկ 5% պնդում է, որ Կոնդոյի տեսակետն ավելի իրատեսական է, քան իմը: Մնացածն էլ կարծում է, որ ես ընդամենը ուրախություն չսիրող գեղջուկ եմ: Բայց վստահ եղեք, որ այդ գեղջուկը չի էլ պատրաստվում հետևել Կոնդոյի խորհուրդներին՝ բոլոր գրքերը հատ առ հատ սեղմել կրծքին ու սպասել, տեսնել հաճույք ստանո՞ւմ է, թե՞ ոչ, ու որոշել՝ պահե՞լ, թե՞ դեն նետել»:

Կա տեսանյութ, որտեղ Կոնդոն մի կնոջ օգնում է ազատվել իր հին գրքերից դրանք «արթնացնելով»: Գրքերն «արթնացնել» միակ միջոցը դրանք բարձրաձայն կարդալն է, հակառակ դեպքում ոչ մի «մոգական հպում» այդ հարցում չի օգնի:


Կարդացեք նաև.


Հենց հերթը հասնում է գրքերին, դժվար է ասել, թե դրանցից, որոնք են «հաճույք պատճառող»: «Հաճույք» բառի բացատրությունը գրքերի դեպքում անհատական է: Գրականությունը ստեղծված չէ միայն հաճելի ու դրական զգացմունքներ արթնացնելու համար, շատ դեպքերում այն ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում: Մենք ապրում ենք բուռն, հաղթանակի մոլուցքով տարված ու սահմանափակ ժամանակներում: Յուրաքանչյուր նպատակ պետք է ունենա իր հստակ մեկնակետը, ուղղությունը և «Finish»-ը: «Արվեստի դեպքում սահմաններ չկան. քո նոր Apple Watch-ը, ֆիթնեսիդ նոր ռեկորդը կամ էլ կարիերան արվեստի հետ այնքան էլ կապ չունեն. ընդհանրապես կապ չունեն: Արվեստն ավելի երկար կյանք ունի, քան Կոնդոյի գրքերը: Արվեստը գեղեցիկ է իր տեսակի մեջ, լինի դա թափթփված թե կոկիկ»:

«Netflix»-ի հեռուստասերիալի մի էպիզոդում, Կոնդոն օգնում է երկու գրողի ազատվել հին ու ավելորդ իրերից և տունը կոկիկ տեսքի բերել: Երբ հերթը հասնում է գրքերին, Կոնդոն իր հետևորդներին ասում է. «Գրքերը մեր մտքերի ու արժեքների արտացոլանքն են»:

«Գրքերը մեր մտքերի ու արժեքների արտացոլանքը ՉԵՆ: Մի պարզ պատճառով, որովհետև առավել հաճախ դրանք արտացոլում են ուրիշի մտքերը. հիշեք Նաբոկովի «Լոլիտան»: Մեզնից շատերը համամիտ չեն Հիտլերի հետ, բայց տանը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող գրքեր ունեն»,- ասել է Անականա Շոֆիլդը:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք