Newmag-ը ներկայացնում է նոր բեսթսելլեր՝ «Աղջիկ ջան, ուշքի արի»։ Ինչի՞ մասին է գիրքը

Newmag-ը ներկայացնում է նոր բեսթսելլեր՝ «Աղջիկ ջան, ուշքի արի»։ Ինչի՞ մասին է գիրքը

Newmag-ի հրատարակած «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը կարելի է ձեռք բերել Մարտի 7-ից: Գիրքը կվաճառվի բոլոր գրախանութներում: Այն կարելի է նաև պատվիրել առցանց:

Ինչի՞ մասին է գիրքը

Այս գիրքը սահմանել է լսարանը արագ գրավելու բոլոր ռեկորդները։ Հայտնվել է Amazon.com-ի թոփ 20-ում, իսկ հաշված շաբաթների ընթացքում գլխավորել  է այն։ Այսօր, «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը Amazon.com-ում ստացել է ավելի քան 9,400 ռեվյու, goodreads.com-ում էլ ավելի քան 9,200։

Գրքի հաջողության գաղտնիքը հեղինակի անկեղծ զրույցն է, հումորի զգացումը և յուրաքնաչյուր պատմության ոգևորիչ ուժը։ Ռեյչլ Հոլիսը կոտրում է միֆերը, որոնք կանանց խանգարում են լինել երջանիկ։ Նա առաջարկում է ոչ բարդ քայլեր և մեթոդներ ինքնավստահություն ձեռք բերելու, ինքնագնահատականը բարձրացնելու և  ծուլությունը հաղթահարելու համար։ Նա պատմում է այն, ինչ ուրիշները չեն համարձակվի ասել նույնիսկ ամենամոտ ընկերուհուն։ Խոսում է 20 ստերի մասին, որոնք թունավորում են բազմաթիվ կանանց կյանքը։

Խոսում է 20 ստերի մասին, որոնք թունավորում են բազմաթիվ կանանց կյանքը։

Յուրաքանչյուրի մասին խոսելիս հեղինակը դրանք լցնում է իր կյանքից վերցրած ողբերգական, զվարճալի, անհարմար և պարզապես հուզիչ պատմություններով։  Սա բաձր օկտայնության դոզայով գիրք է։ Այն ստիպում է արթնանալ և նորովի նայել սեփական ներկայի և ապագայի վրա։ Հասկանալ սխալները, հոգեկան տրավմաները, երազանքները, հույսերը և սկսել քայլել դեպի երջանկություն։ Դեպի իրական, առանց խաբկանքների երջանկություն։

Ո՞վ է Ռեյչլ Հոլիսը

Նրան անվանում են « Թոնի Ռոբինս կանանց համար»։ Բաց, պայծառ, անհավանական խելացի և մի քիչ խենթ։ Ռեյչլ Հոլիսը 4 երեխաների մայր է և lifestyle բլոգեր։ Որոշ ժամանակ առաջ Ռեյչլին Լոս-Անջելեսից գիտեին միայն նրա բլոգի հավատարիմ ընթերցողները։ 4 երեխաների մայրը ժամանակ առ ժամանակ գրում էր, թե ինչպես պետք է երեխաներին դաստիարակել, տունը հարմարավետ դարձնել և արագ պատրաստել համեղ կերակուր։ Սակայն հիմա նրա հայտնությունը բառի բուն իմաստով հասել է երկինք։ Եվ այս ամենը կատարելությունից հեռու նրա մարմնի շնորհիվ է։

2015- ինստագրամում հրապարակեց լուսանկար, որտեղ երևում են որովայնի հատվածում ծննդաբերությունից հետո առաջացած բծերը: Լուսանկարի տակ Ռեյչլը գրել է, որ ոչ մի կին չպետք է ամաչի իր մարմնից ու ազատ բիկինի կրի։

36 ամյա ամերիկուհին «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը հրատարակել է 2018-ին փետրվարին։ Հիմա Ռեյչլ հոլիսը  The Chic Site  բլոգում ավելի շատ է գրում հոգեբանության և այն մասին, թե ինչպես պետք է սիրել սեփական մարմինը։ 4 երեխաների մայրը լուսանկարը հրապարակելուց հետո երկրպագուների մեծ բանակ է հավաքել։ Հոլիսն ընգծում է, որ պետք է ուրախանալ կյանքով և ընդունել ձեզ այնպիսին, ինչպիսին կաք։


Կարդացեք նաև.


Ո՞վ է թարգմանել է «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը

«Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը թարգմանել է  Լիլիթ Գրիգորյանը։ Սա նրա առաջին մեծածավալ աշխատանքն է։ Մինչև այս թարգմանում էր հոդվածներ ամերիկյան գործակալությունների համար։ Թարգմանական դժվարություններ կային, հատկապես, երբ պետք էր լինում գտնել ամերիկյան ժամանակակից բառապաշարի հայերեն համարժեքները։

«Դիմել եմ ԱՄՆ-ում ապրող իմ ընկերներ, որոնց մայրենի լեզուն անգլերենն է։ Նրանք տիրապետում էին ժարգոնային անգլերենին և օգնում էին նախ հասկանալ դրանք, հետո դրանք դարձնել հայերեն», – ասում է Լիլիթ Գրիգորյանը։

Լիլիթ Գրիգորյանը բնակվում է Միացյալ Նահանգներում։ Գիրքը թարգմանում էր այնտեղ։ Թարգմանելուն զուգահեռ նա ապրել է ամերիկացի գրողի կյանքով։ Այն, ինչի մասին պատմում էր Ռեյչլը, կիրառում էր Լիլիթը։ Այդ ընթացքում հասցնում էր նաև ճաշակել Ռեյչլի սիրած ամերիկյան խոհանոցի ուտեստները և ըմպել կոկտեյլ։

«Գրքում մի տեղ Ռեյչլը նկարագրում է մի կոկտեյլ։ Այն վառ կանաչ, թունավոր գույն ուներ։ Ես գնացել եմ ռեստորան և այնտեղ փորձել այդ կոկտեյլը, որպեսզի հասկանամ, թե ինչի մասին եմ թարգմանում», – ասում է Լիլիթ Գրիգորյանը։

Ո՞վ է խմբագրել «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը

Գիքրը խմբագրել է Գնել Նալբանդյանը։ Գրքի խմբագրման ժամանակ կարևոր էր գտնել ամերիկյան խոսակցական, երբեմն սլենգային բառաշերտի հայկական համարժեքը։ Թարգմանական տարբերակներ կային հենց վերնագրի համար։ Օրինակ՝ «ջան» բառը գործածե՞լ, թե այլ տարբերակ փնտրել։

«Չէ՞ որ անգլերենում «ջան» հասկացություն չկա։ Բայց կանգ առանք այս տարբերակի վրա, քանի որ ավելի մոտ էր հեղինակի սլենգային լեզվամտածողությանը», – ասում է Գնել Նալբանդյանը։

Հայերենի համար դժվար ընկալելի էին հեղինակի՝ երբեմն նատուրալիստական անկեղծացումները։ Գնել Նալբանդյանը պարզաբանում է, որ հայ ընթերցողը սովոր չէ ամուսնացած, մայրացած կնոջ ֆիզիոլոգիական էքսհիբիցիոնիզմին, նրա կենսաբանական վիճակի նկարագրություններին, որոնցով երբեմն ապշեցնում է հեղինակը։

«Բայց պահպանել ենք ինքնախոստովանության սինդրոմով ապրող կնոջ բաց խոսքը, որովհետև հեղինակը նաև այդպես է գրավում իր ընթերցողի սիրտը», – ասում է Գնել Նալբանդյանը։

Ո՞ր ընկերության շնորհիվ է լույս տեսել Ռեյչլ Հոլիսի գիրքը

Գրիք հրատարակմանը աջակցել է Դիջիթեյն ընկերությունը: Հրատարակության գլխավոր հովանավորը կարևորում է newmag-ի հետ գործակցությունը և հայերեն բովանդակության ստեղծումը։ Դիջիթեյն ընկերության աջակցության շնորհիվ «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը կարելի է ձեռք բերել մատչելի գնով։


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք