Կարիերա և ակումբներ. Կրիշտիանու Ռոնալդու
Ռոնալդուի սիրելի ակումբը Լիսաբոնի «Բենֆիկան» էր։ Ութ տարեկանում նա խաղում էր «Անդորինյա» սիրողական ակումբում, որտեղ աշխատում էր նրա հայրը։ 1995 թվականին Կրիշտիանուն պայմանագիր է կնքում տեղական «Նասիոնալ» ակումբի հետ։
«Նասիոնալում» հաղթարշավը հանգեցնում է նրան որ Ռոնալդուն տեղափոխվում է եռօրյա դիտման` «Սպորտինգում», իսկ հետո նա պայմանագիր է կնքում լիսսաբոնյան ակումբի հետ:
Ռոնալդուն խաղացել է Պորտուգալիայի մինչև 17, 20, 21, 23 և ազգային հավաքականներում։ 2004 թվականին՝ հենց իր առաջին միջազգային մրցաշարում Ռոնալդուն հասնում է մինչև եզրափակիչ, սակայն եզրափակչում ցավալի պարտություն է կրում հույներից:
Կարդացեք նաև.
Դժվարություններով դեպի մեծ ֆուտբոլ. Կրիշտիանու Ռոնալդու
Ռոնալդուից հետո՝ Մեսսի. ո՞վ է թարգմանել և խմբագրել սպորտային նոր բեսթսելլեր
«Ռոնալդու. կատարելության տենչով» գրքի շնորհանդեսին մասնակցել են ֆուտբոլի երկրպագուները (ֆոտոշարք)
Եվրոպայի 2014 թվականի առաջնությանը նրանք դուրս են գալիս մահվան խմբից, որտեղ ընդգրկված էին Գերմանիայի, Հոլանդիայի և Դանիայի հավաքականների հետ։ Պորտուգալիան հասնում է մինչև կիսաեզրափակիչ, որտեղ 11 մետրանոց հարվածաշարով պարտվում է Իսպանիայի հավաքականին։
2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլում պորտուգալացիները խմբում 2-րդն էին` Ռուսաստանից հետո։ Անցումային խաղերի շնորհիվ Պորտուգալիան հայտնվում է եզրափակիչում։ Առաջին խաղում Ռոնալդուի խփած միակ գոլով Պորտուգալիան հաղթանակ է տանում Շվեդիայի նկատմամբ, իսկ երկրորդ խաղում Ռոնալդուի հետ-թրիկի շնորհիվ Պորտուգալիան հնարավորություն է ստանում մասնակցել աշխարհի առաջնությանը, սակայն այնտեղ ձախողում է և չի կարողանում դուրս գալ Play-off փուլ։
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag Summer Fest2026. Ամառվա մեծ խաղը՝ գրքերի, լեգենդների ու հաղթանակների հետ (Անոնս)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Ալեքսանդր Դյումայի ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Երեք հրացանակիրները» (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարանը» գիրքը (թրեյլեր)
Summer Fest-ին Newmag-ը կներկայացնի Լուչիանո Վերնիկեի «Ինչո՞ւ են ֆուտբոլ խաղում 11-ն ընդդեմ 11-ի» գիրքը