Դժվարություններով դեպի մեծ ֆուտբոլ. Կրիշտիանու Ռոնալդու
Պորտուգալացի ֆուտբոլային լեգենդը ծնվել է Սանտու Անտոնիուում`Մարիա Դոլորեշ դուշ Սանտուս Ավելյույի և Ժոզե Դինիս Ավեյրույի ընտանիքում։ Ռոնալդուն ընտանիքի 4-րդ երեխան է։
Աշխարհահռչակ ֆուտբոլիստը դպրոցում հայտնի է դառնում այն բանից հետո, երբ աթոռը նետում է ուսուցչի վրա։ Այդ դեպքից հետո ուսուցիչն ասում է, որ Ռոնալդուն անարգում է իրեն։ 14 տարեկան հասակում մոր հետ համաձայնության գալուց հետո Ռոնալդուն հաճախում է ֆուտբոլային պարապմունքների։
Կրիշտիանուն մեծացել է բավականին աղքատ ընտանիքում։ Նա իր դասերին և պարապմունքներին զուգահեռ աշխատում էր, որպեսզի կարողանար վճարել իր ֆուտբոլի վարձը։
Կարդացեք նաև.
- newmag-ը ներկայացրեց «Ռոնալդու. կատարելության տենչով» գիրքը (տեսանյութ)
- Ո՞վ է «Ռոնալդու» գրքի հեղինակ Լուկա Կայոլին. փաստեր ամենահայտնի սպորտային գրողի մասին
- 5 պատճառ, թե ինչու պետք է գնել «Ռոնալդու» գիրք
Ռոնալդուի հայրը մահացել է ալկոհոլի չարաշահումից 52 տարեկան հասակում: Ռոնալդուն այդ ժամանակ 20 տարեկան էր։
2010-2015 թվականներին Ռոնալդուն հանդիպում է ռուս մոդել Իրինա Շեյքի հետ։ Արդեն 2010 թվականի հունիսին ծնվում է Ռոնալդուի որդին՝ Ռոնալդո կրտսերը։ Ֆուտբոլիստը հայտարարում է, որ որդու խնամակալության իրավունքը պատկանում է միայն իրեն: Նա երբեք չի բարձրաձայնել, թե ով է երեխայի մայրը։ 2017 թվականի հունիսին Ռոնալդուն Ֆեյսբուքի իր էջում հաստատում է, որ երկվորյակների հայր է դարձել։ Նույն թվականի նոյեմբերին ծնվում է նրա ու Ջորջինա Ռոդրիգեսի դուստրը։
newmag-ը թարգմանել և հրատարակել է պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստի մասին սպորտային բեսթսելլերը, որ պատմում է նրա կյանքի ու կարիերայի մասին:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)