Վալսը, սիրավեպն ու հայկական քիթը. Ազնավուրի և Պիաֆի պատմությունը

July 25, 2019

Ազնավուրին հանդիպած կանանցից հենց Էդիթ Պիաֆն էր, որ կարևոր ու մեծ դեր ունեցավ նրա կյանքում ու մեծ ազդեցություն՝ նրա կարիերայում: Մեկ վալսը նրանց կյանքում մի նոր բանի սկիզբ դարձավ:



«Մեր պատմությունը սկսվեց 1946-ին մի վալսից: Մենք այն թարս ուղղությամբ էինք պարում: Դրանից հետո էլ իրար բաց չթողեցինք: Մեր սերն արտահայտվում էր մեր ընկերության մեջ», – ասել է Ազնավուրը: 



Շառլն այդ տարիներին իր ընկերոջ՝ Պիեռ Ռոշի հետ երգում էր փոքրիկ ռեստորանում: Եվ հենց նույն վայրում ընկերների հետ ընթրում էր Պիաֆը: Շառլի երգերը լսելուց հետո նա իր մոտ է կանչում ապագա շանսոնյեին: Այդ ժամանակ սկսվում է նրանց ընկերությունը կամ էլ...սերը: Էդիթը Շառլին հրավիրում է պարի, բայց երգիչը չափազանց հպարտ էր, որպեսզի թույլ տար՝ կինն իրեն պարի հրավիրի: Նա հետ է հրում Էդիթին ու կամաց սուլում: Հենց այդպես են փարիզցիները պարի հրավիրում կանանց:



«Մեր հարաբերություններն ավելին էին, քան ընկերությունը, բայց սիրուց էլ մի փոքր պակաս էին»,-ասել է Շառլ Ազնավուրը:



Էդիթը Շառլին ու Պիեռին իր հետ Նյու Յորք է հրավիրում: Նրանք վաճառում են ամեն բան ու մեկնում Նյու Յորք, որտեղ պարզվում է, որ Պիաֆը չեղարկել է համերգներն ու հերթական սիրեկանի հետ գնացել Ֆրանսիա: Պիաֆը խորհուրդ է տալիս տղաներին մեկնել Կանադա. այնտեղ սիրում են ֆրանսիական երգեր:


Ի՞նչ է նշանակում գրել. Շառլ Ազնավուրի բանաձևը
  • newmag-ը թարգմանել և հրատարակել է Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը

  • Ո՞վ է թարգմանել Շառլ Ազնավուրի «Կյանքից կառչած» գիրքը




  • Մի օր Շառը հոգնում է Պիաֆի կամակորություններից և փորձում ազատվել նրանից: Շանսոնյեն նորից ամուսնանում է: Այս անգամ ևս նրա կինը խանդում էր ամուսնուն ու գրեթե ամեն օր սկանդալներ սարքում: Շառլը միշտ գիտեր՝ ուր գնալ նման պահերին. Էդիթը նրան էր սպասում:


    Մեծ երգչուհու ֆրանսիական կամակորությունները շարունակվում էին. Էդիթը որոշում է, որ Շառլին հայկական մեծ քիթը խանգարում է ավելի հայտնի դառնալ: Խնդրի լուծումը վիրահատությունն էր:


    Շառլը համաձայնում է, Էդիթը՝ մեծ խնջույք կազմակերպում:


    Էդիթ Պիաֆն այնքան էլ իդեալական չէր, որքան կարելի էր պատկերացնել. անվերջ անպատասխանատվություն, դեպրեսիաներ, խմիչք, անհարգալից վերաբերմունք՝ ամեն ինչի հանդեպ: Շառն ի վերջո հոգնում է այդ ամենից, ու դադարում է հանդուրժել նրան այն բանից հետո, երբ համերգից կրկին ուշանալով Ազնավուրին վատ վիճակի մեջ է դնում: Մի անգամ Շառլը նույնիսկ ասել է.


    Ես ապրում էի նրա սիրեկաններիի հետ. գիտեի նրանցից յուրաքանչյուրին:

    Իսկ հետո, Ազնավուրը երեխայի պես լաց է լինում, երբ մահանում է մեծ երգչուհին՝ Էդիթ Պիաֆը:




    Հետևեք   newmag-ին    Telegram–ում  և    Instagram–ում