Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ կա չկա Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասե

Ի՞նչ կա չկա Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղանին» (տեսանյութ)

09/11/2024

newmag-y-n

Քրիստինե Գրիգորյանը գրքում պատմում է, որ հայրն ու մայրն իրեն են փոխանցել ընտանեկան լավագույն ավանդույթները, ազգային խոհանոցն ու բաղադրատոմսերը։ Տեղափոխվելով Միացյալ նահանգներ՝ համեղ հուշերն օգնեցին պահպանել կապը հայրենիքի և հայրական օջախի հետ։

Այն ամենը, ինչ պետք է կարմրաթուշ ու համեղ հանապազորյա հաց՝ մատնաքաշ թխելու համար։ Քրիստինե Գրիգորյանը գրքում ընթերցողին է փոխանցում իր մայրիկի ու տատիկների անուշաբույր ու ախորժաբեր բաղադրատոմսերը՝ բաղադրիչներով, պատրաստման եղանակով, ու մանկության հուշերով, հետաքրքիր պատմություններով համեմելով։

ԱՄՆ տեղափոխվելուց հետո Քրիստինե Գրիգորյանը մի օր որոշեց ու սկսեց հավաքել մայրիկի ու տատիկների բոլորբաղադրատոմսերը, նախ պատրաստեց դրանք ընտանիքի համար, հետո գրի առավ։


«Ավանդական ճաշասեղան. Բույրեր, համեր, հուշեր Գավառից» գրքում տեղ են գտել ավանդական և ժամանակակից բաղադրատոմսեր, տատիկների պատրաստած տոնական ուառօրյա ուտեստները։ Ինը գլուխներում հեղինակը մանրամասն ներկայացնում է խորտիկների, ապուրների, թխվածքների, ըմպելիքների, աղցանների ու կարկանդակների բաղադրատոմսեր, չիր պատրաստելու տարբեր մեթոդներ։ 

Վերջին՝ ավանդույթներ ու ծեսեր գլխում Քրիստինե Գրիգորյանը գրում է իր մանկության Ամանորի, Զատիկի, Տրնդեզի, տոնական ուտեստների, խաշի ու խաշլամայի, փոխինդի ավանդույթների և տարբեր միջուկներով համեղ բրդուճների մասին։

Կարդացեք նաև


Տարածել

Кулинарные сокровища Армении Семейные рецепты и истории из Гавара
Кулинарные сокровища Армении Семейные рецепты и истории из Гавара

Քրիստինե Գրիգորյան

12800 ֏

Նկարագրություն

Перед вами книга, которая познакомит вас с историей и семейными традициями армянской кухни на примере одной семьи из Гавара. От гаварской пахлавы до ароматного "Матнакаша", каждый рецепт, представленный в книге, передает тепло семьи и ароматы бабушкиной кухни. Изюминка книги заключается в том, что к каждому рецепту предшествуют яркие воспоминания автора о ее детстве, проведенном в Гаваре. Вы почувствуете чудесные вкусы и познакомитесь с армянским гостеприимством и кулинарными традициями.


Tales from the Armenian Table: Recipes, Traditions, and Heritage
Tales from the Armenian Table: Recipes, Traditions, and Heritage

Քրիստինե Գրիգորյան

12800 ֏

Նկարագրություն

A dish delicately crafted by the old pages of history and the hands of a loving mother is the eighth wonder of the world. There is nothing more precious than eating a home-cooked meal made with love and dedication. This cookbook allows you to experience the beautiful union of Armenian history, traditions, and stories from a family in the quiet town of Gavar, Armenia. From the famous Tertanoush to the beloved Matnakash, every recipe is a tapestry woven with cultural heritage and the familiar warmth of family. The rich knowledge of Armenian cuisine and its hidden gems, passed down from generation to generation, is presented in this cookbook with each chapter featuring prominent, traditional Armenian dishes. With each recipe, you will find yourself experiencing the marvelous childhood wonders and tastes of Gavar, the open-hearted nature of Armenians, and a unique cuisine full of wonders. Every page will have you walking side-by-side with Kristine as she takes you through the rolling green hills and soaring skies of Armenia, telling stories about the past and how Mama’s secrets are the key to bringing love, warmth, and wonder to your own home.


Ավանդական ճաշասեղան. Բույրեր, համեր, հուշեր Գավառից
Ավանդական ճաշասեղան. Բույրեր, համեր, հուշեր Գավառից

Քրիստինե Գրիգորյան

12800 ֏

Նկարագրություն

Այս խոհարարական գրքի շնորհիվ կբացահայտեք հայկական խոհանոցը, մի ընտանիքի օրինակով կհետևեք Գավառի ընտանեկան բազում ավանդույթների և պատմությունների։ Ներկայացված յուրաքանչյուր բաղադրատոմս՝ «Քյավառի» փախլավայից մինչև անուշահամ «Մատնաքաշ», կարծես փոխանցում է յուրաքանչյուրիս հոգեհարազատ հուշեր և մեր տատիկների խոհանոցային բույրերը։ Ամեն մի բաղադրատոմսի նախաբանում կգտնեք հեղինակի մանկության դրվագների վերհուշը, կզգաք հիասքանչ համերը, կծանոթանաք հայկական սրտաբաց հյուրասիրության նորմերին ու խոհանոցային ավանդույթներին։