newmag-ը ներկայացնում է «Ավանդական ճաշասեղանը» ևս 2 լեզվով՝ ռուսերեն, անգլերեն
07/16/2024
Գավառի բույրերի, համերի, հուշերի մասին պատմող Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղանը» հրատարակել է նաև ռուսերեն ու անգլերեն։ Երեք լեզվով գրքերը հասանելի են գրախանութներում ու newmag.am կայքում։
Գիրք, որը գավառցի մեկ ընտանիքի օրինակով կծանոթացնի ձեզ հայկական խոհանոցի պատմությանն ու ընտանեկան ավանդույթներին: Գավառի փախլավայից մինչև անուշաբույր մատնաքաշ. գրքում ներկայացված յուրաքանչյուր բաղադրատոմս փոխանցում է ընտանեկան ջերմությունն ու տատիկի խոհանոցի բույրերը։
«Ավանդական խոհանոցի» կարևորությունն այն է, որ յուրաքանչյուր բաղադրատոմսի նախորդում են հեղինակի վառ հիշողությունները Գավառում անցկացրած իր մանկության մասին: Այդ գրքի էջերով կճաշակեք հիանալի համեր և կծանոթանաք հայկական հյուրընկալությանն ու խոհարարական ավանդույթներին։
Գիրքը հրատարակվել է երեք լեզվով։ Քրիստինե Գրիգորյանի ցանկությունն էր, որ իր գտած, գրած բաղադրատոմսերը հավաքվեն մի տեղ ու անձնագիր տա այն խորտիկներին ու ուտեստներին, որոնք հայկական արմատներ ունեն. «Գավառի թերթանուշը, գաթան ու շաքար լոխումը ոչ մի տեղ ամրագրված չէին, որպես հայկական ուտեստ, սա շատ կարևոր է, որ մյուս ազգերի մոտ հարց չառաջանա, թե ինչ ուտելիքներ են դրանք։ Հատկապես որ երեք լեզվով է, որ տարածվի աշխարհով մեկ»։
Նկարազարդ ու հագեցած տեղեկությունները կօգնեն ամբողջական պատկերացում կազմել Գավառի խոհանոցի վերաբերյալ։
Կարդացեք նաև
- Summer fest-ին Newmag-ը կներկայացնի իր առաջին խոհարարական գիրքը / Քրիստինե Գրիգորյան. «Ավանդական ճաշասեղան. բույրեր, համեր, հուշեր Գավառից» (թրեյլեր)
- Գավառում տեղի ունեցավ Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղան» գրքի շնորհանդեսը
- Տեղի ունեցավ Քրիստինե Գրիգորյանի «Ավանդական ճաշասեղան» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)
Քրիստինե Գրիգորյան
12800 ֏
Նկարագրություն
Перед вами книга, которая познакомит вас с историей и семейными традициями армянской кухни на примере одной семьи из Гавара. От гаварской пахлавы до ароматного "Матнакаша", каждый рецепт, представленный в книге, передает тепло семьи и ароматы бабушкиной кухни. Изюминка книги заключается в том, что к каждому рецепту предшествуют яркие воспоминания автора о ее детстве, проведенном в Гаваре. Вы почувствуете чудесные вкусы и познакомитесь с армянским гостеприимством и кулинарными традициями.
Քրիստինե Գրիգորյան
12800 ֏
Նկարագրություն
A dish delicately crafted by the old pages of history and the hands of a loving mother is the eighth wonder of the world. There is nothing more precious than eating a home-cooked meal made with love and dedication. This cookbook allows you to experience the beautiful union of Armenian history, traditions, and stories from a family in the quiet town of Gavar, Armenia. From the famous Tertanoush to the beloved Matnakash, every recipe is a tapestry woven with cultural heritage and the familiar warmth of family. The rich knowledge of Armenian cuisine and its hidden gems, passed down from generation to generation, is presented in this cookbook with each chapter featuring prominent, traditional Armenian dishes. With each recipe, you will find yourself experiencing the marvelous childhood wonders and tastes of Gavar, the open-hearted nature of Armenians, and a unique cuisine full of wonders. Every page will have you walking side-by-side with Kristine as she takes you through the rolling green hills and soaring skies of Armenia, telling stories about the past and how Mama’s secrets are the key to bringing love, warmth, and wonder to your own home.
Քրիստինե Գրիգորյան
12800 ֏
Նկարագրություն
Այս խոհարարական գրքի շնորհիվ կբացահայտեք հայկական խոհանոցը, մի ընտանիքի օրինակով կհետևեք Գավառի ընտանեկան բազում ավանդույթների և պատմությունների։ Ներկայացված յուրաքանչյուր բաղադրատոմս՝ «Քյավառի» փախլավայից մինչև անուշահամ «Մատնաքաշ», կարծես փոխանցում է յուրաքանչյուրիս հոգեհարազատ հուշեր և մեր տատիկների խոհանոցային բույրերը։ Ամեն մի բաղադրատոմսի նախաբանում կգտնեք հեղինակի մանկության դրվագների վերհուշը, կզգաք հիասքանչ համերը, կծանոթանաք հայկական սրտաբաց հյուրասիրության նորմերին ու խոհանոցային ավանդույթներին։