Շառլ Ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով. էմանուել Մակրոն

August 17, 2019






Շառլ Ազնավուրի մահը ցնցեց ամբողջ աշխարհը: Փոքրամարմին լեգենդը մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին` իր տանը։ Մահվան պատճառը թոքերի այտուցն էր:


Հոկտեմբերի 5-ին Ազնավուրի հիշատակին ազգային տուրք մատուցվեց Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, երկրի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: Մակրոնը Շառլին անվանեց անվանեց «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»։



Շառլ ազնավուրը մեզ ապրեցրել է իր երգերով: Հայկական ծագում ունեցող ներգաղթյալի որդին պետություն էր՝ պետության մեջ, հայրենիք՝ հայրենիքի մեջ.-ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը







Կարդացեք նաև. 





Հրաժեշտի արարողությանը ներկա էին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, նաև Հայաստանի նախագահն ու վարչապետը:


Հոկտեմբերի 6-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Ազնավուրի հուղարկավորության արարողությունն էր։ Մեծ շանսոնյեն թաղված է Մոնֆոր Լամորի համայնքի 12-րդ դարի վանքի տարածքում գտնվող ընտանեկան դամբարանում:


Մահից հետո էլ սակայն իր ժառանգությունը չի մոռացվում: newmag-ի հրատարակած գիրքը պատմում է նրա կյանքի մասին: «Կյանքից կառչած»-ը փոքր մարմնով հսկայի վերջին գիրքն էր:







Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում