Անկախ ամուսիններ. համաշխարհային թրենդ
Սոցիոլոգ, քաղաքագետ Մարկ Պենը նկարագրում է վերջին 10 տարվա պատկերը. տղամարդ-տնային տնտեսներ, ԼԳԲՏ տարածում, մարիխուանայի օրինականացում: Ֆորբսի հրապարակումը վերաբերում է ժանմանակակից մեկ այլ թրենդի. ամուսնություններ, որոնցում ամուսինները մնում են միմյանցից անկախ:
Բոլոր նոր միտումները վկայում են, որ ժամանակակից կենսակերպի առանձնահատկությունները հանգեցնում են ամուսնության վերաիմաստավորման: Պետք չէ զարմանալ, որ ամուսնանալու որոշում կայացնողներից շատերը, հատկապես կյանքի ուշ փուլում, այդ միության մեջ անկախության մեծ երանգ են մտցնում: Առանձին են անցկացնում արձակուրդը, քնում են տարբեր սենյակներում: Նախկինում երբեք այս աստիճան անկախություն չի եղել ամուսնությունների մեջ:
Նախկինում երբեք այս աստիճան անկախություն չի եղել ամուսնությունների մեջ:
Կան խմբեր, որոնք միշտ են այդպես ապրել, օրինակ, զինվորականների ընտանիքները: Այդպիսի զույգերը «միասին են, բայց առանձին»` ելնելով մասնագիտական առանձնահատկությունից: Ամուսնալուծությունների տոկոսն այս դեպքում փոքր է:
Անկախ գոյակցության ռադիկալ օրինակ են նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա կինը` Մելանիան. առանձին ննջարաններ, առանձին բնակարաններ, մինչև վերջերս` նաև տարբեր քաղաքներ: Եվ չնայած այդ ամենին, նրանց միությունն ամուր ընտանիքի տպավորություն է թողնում:
Եվ չնայած այդ ամենին, նրանց միությունն ամուր ընտանիքի տպավորություն է թողնում:
Մեր օրերում հաճախ նկատվող երևույթն ինքնուրույն կյանքի արդյունք է, երբ յուրաքանչյուրն իր սովորություններն է ձեռք բերում. քնելուն պատրաստվելը, սննդակարգը, լուսավորության աստիճանը, ջերմաստիճանը, տան աղմուկը: Երբ մարդիկ որոշում են ամուսնանալ, նրանք պատրաստ չեն փոխել իրենց կենսակերպը: Նրանք նախընտրում են ապրել այնպես, ինչպես սովոր են:
Երբ մարդիկ որոշում են ամուսնանալ, նրանք պատրաստ չեն փոխել իրենց կենսակերպը:
Առանձին ապրելը ամուսիններին ստիպում է նախապես պլանավորել ընդհանուր ժամանակը, հատկապես եթե նրանք չեն ապրում նույն հարկի տակ: Եթե նրանք պետք է երկու ժամ ճամփա անցնեն` հանդիպելու համար, դրան կպատրաստվեն մանրակրկիտ, պատասխանատվություն կդրսևորեն, կկարողանան խուսափել մոնոտոն հարաբերություններից: Ակնհայտ է, որ նման «կամավոր», ոչ թե «պարտադրված» պայմանավորվածությունը կհանգեցնի ավելի հետաքրքիր և օգտակար շփումների:
Այդուհանդերձ, որքան մեծ է հեռավորությունը ամուսինների միջև, այդքան մեծ է ամուսնալուծվելու հավանականությունը: Բայց ինչքան երկար են ամուսիններն ապրում այդ ռեժիմով, այնքան քիչ էական է դառնում, թե քանի կիլոմետր են ստիպված անցնել` հանդիպելու համար:
Այսօր անկախ կենսակերպ են վարում նույնիսկ այն զույգերը, որոնք նույն տանիքի տակ են ապրում:
Անկախ ամուսինների միկրոթրենդի օրինակ են իրարից առանձին քնող ամուսինները: Հարցումները ցույց են տալիս, որ ամուսնական զույգերի 30-40%-ը քնում է առանձին մահճակալների վրա: Ինտերյերի դիզայներներն արդեն դրան ուշադրություն են դարձնում` տանտերերին ավելի հաճախ առաջարկելով երկու առանձին ննջարաններ պլանավորել: Բնակարանաշինարարների ազգային ասոցիացիայի կանխատեսմամբ, մոտ ապագայում Ամերիկայի տների 60 տոկոսը կառուցվելու է զույգերի առանձին ննջարաններով:
Ինտերյերի դիզայներներն արդեն դրան ուշադրություն են դարձնում` տանտերերին ավելի հաճախ առաջարկելով երկու առանձին ննջարաններ պլանավորել:
Կարդացեք նաև.
Առանց սեքսի… ի՞նչ կլինի
Ռետինե ռոմանտիկա. ավելի շատ Ճապոնացիներ են սկսել ապրել սեքս-տիկնիկների հետ
38 դաժան ճշմարտություն՝ իրական հարաբերությունների մասին
Այդպիսի կտրուկ փոփոխության պատճառներից մեկն էլ որոշ հիվանդությունների հետ է կապված: Եվ իրոք, ո՞ւմ է հաճելի քնել խռմփացնող մարդու կողքին: Քնի խանգարումը, որն ուղեկցվում է շնչառական խանգարումներով, ավելի հաճախ է դառնում: Նախկինում զուգընկերոջից առանձին քնելը համարվում էր անթույլատրելի, ընկալվում էր որպես հարաբերությունների շուտափույթ փլուզում:
Բայց, դատելով առանձին ննջասենյակներ կահավորելու վրա ծախսվող ահռելի գումարից, այսօր դա այլ կերպ է ընկալվում: Մասնագետների եզրահանգումները ևս հօգուտ անհատական ննջարանների են, և կարևոր չէ` պատճառը քնի որա՞կն է, խռմփո՞ցը, հարաբերությունները կարգավորե՞լը, թե՞ անձնական տարածքը: Առողջ քունը բարձրացնում է տրամադրությունը և լավացնում սեքսի որակը:
Առողջ քունը բարձրացնում է տրամադրությունը և լավացնում սեքսի որակը:
Կարևոր հարց է զույգի կենսակերպի ազդեցությունը երեխաների վրա: Օգտակա՞ր է կիսվել երկու մասի, թե՞ դա հանգեցնում է օտարանալուն, ինչպես, օրինակ, ծնողների ամուսնալուծության դեպքում է լինում: Հնարավոր է նաև, որ երեխան գնա ծնողի հետքերով և հասունանալով հասկանա, որ անկախությունը հաջող ամուսնության գրավականն է:
Հնարավոր է նաև, որ երեխան գնա ծնողի հետքերով և հասունանալով հասկանա, որ անկախությունը հաջող ամուսնության գրավականն է:
Մյուս թրենդը առանձին անցկացվող արձակուրդն է: Նախկինում ընդունված էր ճանապարհորդել զուգընկերոջ հետ, սակայն հիմա արդեն այդպես չէ: Ամերիկացի զույգերի համար առանձին արձակուրդը նորմալ երևույթ է: Առանձին հանգիստ էին նախընտրում նաև Բարաք Օբաման և նրա կինը` Միշելը, ինչը փորձագետներն անվանում էին «ուժի նշան»:
Ամերիկացի զույգերի համար առանձին արձակուրդը նորմալ երևույթ է:
Իրականում, առանձին ապրող զույգերն ավելի շատ են Եվրոպայում, քան ԱՄՆ-ում: ՌԴ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Նորվեգիայում ամուսնական զույգերի 10 տոկոսն առանձին է ապրում: Ամուսնության մասին պատկերացումները փոխվում են: