Առանց սեքսի… ի՞նչ կլինի

Առանց սեքսի… ի՞նչ կլինի

Լիբիդոյի նվազում, հորմոնալ խախտումներ և ուրիշ պրոբլեմներ, որոնք կարող են առաջանալ սեռական հարաբերությունների բացակայության դեպքում:

Բաժանվել եք սիրելիից կամ էլ շատ զբաղված եք: Փոքր երեխան կամ շատ աշխատելը նույնպես կարող են պատճառ դառնալ, որպեսզի երեկոյան վայրկյանական անջատվեք ու մոռանաք սեքսի մասին: Սեքսի բացակայության պատճառները տարբեր կարող են լինել, բայց հետևանքները գրեթե բոլորի մոտ նույնն են ու ոչ այնքան հաճելի:

Իմունիտետի անկում

Բժիշկ Քորի Հոնիքմանը կարծում է, որ իմունային համակարգը թուլանում է, երբ երկար ժամանակ դադարում ենք զբաղվել սեքսով: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պարբերաբար սեքսով զբաղվող մարդկանց իմունիտետը 33%-ով բարձր է:

Սթրեսային ինքնազսպում

Սեքսը խթանում է երջանկության հորմոնի՝ սերոտոնինի արտադրությունը: Այնպես որ, սեռական ակտի բացակայությունը պակասեցնում է երջանության հորմոնի արտադրությունն ու ավելացնում սթրեսը: Stuart Brody-իի հետազոտության տվյալներով՝ սովորաբար սեքսից հետո մարդիկ սթրեսային իրավիճակներին ավելի լավ են դիմակայում:

Երազափոխություն

Սեռական ինքնազսպման ժամանակ հաճախ փոխվում է երազների բովանդակությունը, մարդիկ տեսնում են սեքսուալ երազներ: Երբեմն դրանք այնքան իրական են դառնում, որ մարդը կարող է օրգազմ ապրել: Քանի որ չի դասավորվում սեռական կյանքը իրականում, ինչու բախտը չփորձել երազում: Իսկ իրականում, օրինակ, տղամարդիկ կարող են նաև սեռական առողջության խնդիրներ առաջանալ:

Թուլացած լիբիդո

Բժիշկ Հոնիկմենը նկատել է, որ երկարաժամկետ ինքնազսպման ժամանակ նվազում է նաև սեռական ցանկությունը: Դա օրգանզիմի բնական ինքնապաշտպանությունն է:

Հեռացած զուգընկերներ

Սեքսուալ կյանքի դադարները բերում են ոչ միայն լիբիդոյի թուլացման, այլ նաև սառեցնում են զուգընկերների հարաբերությունները:


Կարդացեք նաև.


Անկումային ինքնագնահատական

Կարծիք կա, որ սերմնահեղուկը բնական հակադեպրեսանտ է: Դրա պակասը կարող է վատացնել տրամադրությունը ու նաև ազդել ինքնագնահատականի վրա: Ի դեպ, սա վերաբերում է ոչ միայն սեռական դադար վերցրած մարդկանց, այլ նաև նրանց, ովքեր նախընտրում են պաշտպանվել  պահպանակներով:

Առողջական խնդիրներ

Ամերիկյան ուրոլոգների ասոցիացիայի ուսումնասրիրությունն ապացուցում է, որ որքան շատ է  սեռական ակտիվության դադարը, այնքան մեծ է հավանականությունը, որ տղամարդը կարող է ունենալ շագանակագեղձի քաղցկեղ: Պարզվում է, սեռական պասիվությունը վնասում է նաև կանանց սեռական օրգաններին: Կանանց համար սեքսը կոնքի մկանների հիանալի մարզում է: Իսկ դրանց թուլացումը կարող է դառնալ միզուղիների հիվանդությունների պատճառ: Բացի այդ, երկար ինքնազսպման պատճառով փոքր կոնքի հատվածում կարող է արյան կուտակում լինել, ինչը նույնպես տարբեր հիվանդությունների պատճառ կարող է դառնալ:

Հորմոնալ խախտումներ

Եվս մեկ տհաճ հետևանք, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Կնոջ օրգանիզմում ավելանում են տղամարդկանց հորմոնները, ինչը դառնում է մաշկային խնդիրների պատճառ: Կարող են նաև ժամանակից շուտ կնճիռներ առաջանալ: Սեքսով զբաղվելը խթանում է կոլագենի արտադրությանը, որը մաշկն ավելի էլաստիկ է դարձնում: Չկա սեքս, կարող եք դիմավորել ծերությանը: Տղամարդկանց մոտ մաշկային խնդիրներ նույնպես կարող են առաջանալ: Իսկ տղամարդկային հորմոնների ավելցուկը կարող է դառնալ ագրեսիվ պոռթկումների պատճառ: Բացի այդ, սեռական երկարատև դադարները հանգեցնում են ճարպակալման (քանի որ երջանության հորմոն կարելի է ստանալ նաև սնունդից), ալկոհոլիզմի, անքնության, քրոնիկ ցավերի, անցանկալի մազակալման: Միակ դրական բանը, որ ձեռք կբերեք սեռական ինքնազսպման հետևանքով՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից խուսափելն է: Բայց սա, իհարկե, բավականին կասկածելի առավելություն է:

lifehacker


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք