Յուրի Ջորկաեֆի կարիերան. ինչո՞ւ ֆուտբոլիստը ստացավ Օձ մականունը

Յուրի Ջորկաեֆի կարիերան. ինչո՞ւ ֆուտբոլիստը ստացավ Օձ մականունը

Ջորկաեֆի վարկանիշը Ֆրանսիայում բարձրացավ 1990-ին, երբ Գրենոբլ եւ Ստրասբուրգ համեստ թիմերից հետո նա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ։ Այդ ժամանակ Յուրիին ընտրել էր երիտասարդ եւ հավակնոտ Արսեն Վենգերը։

Կարճ ժամանակում Ջորկաեֆը դարձավ թիմի լավագույն ռմբարկուն, խաղընկերները նրան տվեցին օձ մականունը։

Մոնակոյի հետ իր առաջին տիտղոսը նվաճեց 1991-ին՝ դառնալով Ֆրանսիայի գավաթակիր։ Աստղային ժամը եկավ 1993-94 թվականների մրցաշրջանում. Ջորկաեֆը 20 գոլով դարձավ Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկուն եւ հրավիրվեց ազգային հավաքական։ Վերելքն անխուսափելի էր։

Զինեդին Զիդան, Լորան Բլան, Մարսել Դեսայի, Դիդյե Դեշամ… այս ֆուտբոլիստները հետո դառնալու էին 98-ի չեմպիոնության գրավականը։ Այդպիսի խաղով Ջորկաեֆը երկար չմնաց այն ժամանակ համեստ Մոնակոյում. ՊՍԺ-ն նրան ազատ գործակալի կարգավիճակով հրավիրեց Փարիզ։

Մայրաքաղաքում ամեն ինչ հարթ էր ընթանում մինչեւ այն պահը, երբ Ջորկաեֆն իր ցնցող խաղով գրավեց ամբողջ Եվրոպան։ ՊՍԺ-ում փայլուն գոլերը,  ռեկորդային գոլային փոխանցումներն ու Գավաթների Գավաթի խաղարկությունում չեմպիոնությունը իտալական Ինտերին ստիպեց կլորիկ առաջարկ կազմել ։ 5 մլն եվրոյի դիմաց Ջորկաեֆը տեղափոխվեց Իտալիա։ Միլանի ակումբն այդ ժամանակ աստղային կազմ էր հավաքում եւ Ջորկաեֆը միացավ Ռոբերտո Բաջոյին, Ռոնալդոյին, Իվան Սամորանոյին։ Աստղաբույլը պատրաստ էր…

Ա Սերիայում անցկացրած առաջին մրցաշրջանում 14 գոլ… 1997-ին էլ ճանաչվեց Ինտերի լավագույն խաղացող, մեկ տարի անց էլ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։ Ինտերում Ջորկաեֆը խփեց իր կարիերայի լավագույն գոլերից մեկը… շրջադարձ հարվածով։

Աշխարհի 1998-ի առաջնությունը դարձավ Ֆրանսիայի ոսկե սերնդի գագաթնակետը։ Ֆրանսիայի ամբողջ հայկական համայնքը ստադիոնում աբոնեմենտ ուներ՝ Ջորկաեֆի եւ Ալեն Բոգոսյանի խաղերը դիտելու համար։

Մունդիալ 98-ում սա Ջորկաեֆի խփած միակ գոլն էր, բայց նա փայլեց ընդհանուր չեմպիոնական ուղում. հատկապես եզրափակիչում, երբ գոլային փոխանցում կատարեց Զիդանին։ Այդ խաղում Ֆրանսիան Բրազիլիային հաղթեց 3-0 հաշվով։ Ջորկաեֆն ու ընկերներն աշխարհի չեմպիոն են…

ԵՎՐՈ-2000-ի ընտրական փուլում Ֆրանսիայի ընտրանին Հայաստանի հետ նույն խմբում հայտնվեց: Ջորկաեֆը երկու խաղին էլ մասնակցեց, Երեւանում՝ նույնիսկ գոլ խփեց։ Այդ ժամանակ նա արդենն  հանդես էր գալիս գերմանական Կայզերսլաուտերնում։ Ֆրանսիան լավագույնն էր նաեւ աշխարահամասի գլխավոր առաջնությունում եւ դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Ջորկաեֆի երկու գոլ խփեց… հատկապես տպավորիչ էր հարվածը Իսպանիայի հետ խաղում։

Ջորկաեֆը հավաքականի հետ վերջին նվաճմանը հասավ 2001 թվականին՝ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում դառնալով չեմպիոն։ 9 տարում՝ 82 հանդիպում, 28 գոլ… 2002-ին Ջորկաեֆը հեռացավ ազգային թիմից։

Հավաքականից հեռանալը նշանակում էր կարիերայի մայրամուտ։
Կայզերսլաուտերնում 2 մրցաշրջան անցկացնելուց առաջարկ ստացավ Մեծ Բրիտանիայից՝ Մառախլապատ Ալբիոնում, սկզբում՝ Բոլթոն հետո Բլեքբերն։


Կարդացեք նաև.


Ֆուտբոլի հայրենիքում անցկացրած երկու մրցաշրջանում Ջորկաեֆը 20 գնդակ խփեց։ Կարիերայի մայրամուտին կանչեց մանկության երազանքը՝ Միացյալ նահանգները։ Նա առանց վարանելու ընդունեց Նյու Յորքի ակումբի առաջատարկն ու կարիերան շարունակեց Ռեդ Բուլսում։

Օվկիանոսից այն կողմ՝ ՄԼՍ-ում, անցկացրեց իր վերջին 2 մրցաշրջանները: Կարիերայի ավարտի մասին Ջորկաեֆը հայտարարեց 2006 թվականի հոկտեմբերին. 38 տարեկանում։

Ակումբային կարիերայում Ջորակեֆը մասնակցել է 584 խաղի, խփել 196 գոլ։ Նա ամենաշատ հանդիպումներն անցկացրել եւ  ամենաշատ գոլերը խփել է Մոնակոյի կազմում։ Ազգային հավաքականի կազմում մասնակցել է 82 խաղի և 28 գոլ խփել։

Մոնակոյի հետ մի անգամ դարձել է Ֆրանսիայի գավաթկաիր, ՊՍԺ-ի հետ նվաճել է Գավաթակիրների գավաթը, ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների գավաթը։ Միլանի ԻՆտերի կազմում նվաճել է ՈՒԵՖԱ֊ի գավաթը։ Ջորկաեֆը գլխավոր տիտղոսները ձեռք է բերել հավաքականի հետ՝ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն եւ Կոնֆեդերացիաների գավաթակիր։


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում


 

Գրել կարծիք