BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Հարված, որը կահույքավաճառին դարձրեց հանճար

Հարված, որը կահույքավաճառին դարձրեց հանճար

Ջեյսոն Պաջետտը մաթեմատիկա է տեսնում ամեն ինչում: Նույնիսկ ատամները լվանալիս հաշվում է: Ատամի խոզանակը ջրի տակ պահում է ուղիղ 16 անգամ: Նրան հանճար էին կոչում, քանի որ շատ էր սիրում մաթեմատիկան և արտասովոր ունակություններ ուներ: Նախկին վաճառականը միշտ չէ, որ հետաքրքրվել է մաթեմատիկայով: 17 տարի առաջ Վաշինգտոնում նա ապրում էր բոլորովին այլ կյանքով:


«Ես թեթևամիտ էի: Աշխարհը պտտվում էր կանանց ու խմիչքի շուրջ: Առավոտյան տանջվում էի խումհարից, բայց հետո դարձյալ գնում էի բար ու շարունակում նախորդ օրվա կիսատ թողածը: Այդ տարիներին մաթեմատիկայի մասին խոսելն անգամ անիմաստ էր: Ես ասում էի, որ մաթեմատիկան հիմարություն է, ինչպե՞ս եք այն օգտագործելու իրական կյանքում: Ու ինձ թվում էր, որ ես շատ ճիշտ հայտարարություն եմ անում, քանի որ իրականում հենց այդպես էլ մտածում էի: Բայց 2002-ի սեպտեմբերի 13-ի երեկոն փոխեց իմ կյանքը»,- հիշում է Պաջետտը:



Այդ օրը ապագա մաթեմատիկոսը ընկերների հետ կանգնած էր բարի մոտ, երբ նրա վրա հարձակվեցին 2 անծանոթներ: Նրանք թիկունքից հարվածեցին Ջեյսոն Պաջետտին ու թալանեցին նրան: Հարձակվողները նրանից խլեցին նույնիսկ պատռված կաշվե բաճկոնը:

«Երբ մեկը հարվածեց ինձ, ես լույս տեսա, ինչպես լուսանկարվելիս է լինում, - հիշում է Ջեյսոն Պաջետտը:- Հաջորդ բանը, որ ես հիշում եմ, այն է, որ ծնկել էի, և շուրջս ամեն ինչ պտտվում էր: Ես չէի հասկանում`որտեղ եմ, և ինչ է կատարվում»:



Ջեյսոն Պաջետտին տեղափոխում են հիվանդանոց: Ախտորոշում են ուղեղի ցնցում ու երիկամային արյունահոսություն: Նրան ցավազրկում են ու հորդորում գնալ տուն: Տուն գալուց հետո Ջեյսոն Պաջետտի վարքը դառնում է շատ անկանոն: Նա սկսում է վախենալ արտաքին աշխարհից: Խուսափում է դուրս գալ տնից: Պատուհանները փակում է անթափանց վարագույրներով: Տրավմայից հետո Ջեյսոն Պաջետտը սկսում է սարսափելի վախենալ մանրէներից:

Տրավմայից հետո Ջեյսոն Պաջետտը սկսում է սարսափելի վախենալ մանրէներից:



Ջեյսոն Պաջետտը սկսում է մտածել լուրջ բաների մասին, ժամերով խորհում է մաթեմատիկայի ու ֆիզիկայի մասին: Տեղեկություններ Պաջետտը սկսում է ստանալ ինտերնետից: Նա սկսում է երևույթները գծագրել: Այդ պատկերները մի օր տեսնում է մի ֆիզիկոս, որը ենթադրում է, որ դրանք բարձրակարգ մաթեմատիկոսի աշխատանքներ են: Նրա խորհրդով`Ջեյսոն Պաջետտը ընդունվում է քոլեջ:
Քոլեջում ուսումնառությունը հիմնովին փոխում է Պաջետտին: Նա այցելում է փսիխոթերապևտի, որը օգնում է հաղթահարել տրավման: Ջեյսոն Պաջետտը տրվում է մաթեմատիկային, որը նա ընկալում էր ոչ թե թվերով, այլ սխամաներով ու ֆիգուրներով: Պաջետտը սկսում է պատկերել թվերի ֆորմաները:


Կարդացեք նաև.



Ջեյսոն Պաջետտը ծանոթանում է Մայամիի համալսարանի պրոֆեսոր Բերթի Բրոգարդի հետ, որը եզրակացնում է, որ Պաջետտը յուրահատուկ ձևով է ընկալում արտաքին աշխարհը: Գիտնականը ենթադրում է, որ Պաջետտի գլխում խառնվել են զգալու և ընկալելու ֆունկցիաները:

Գիտնականը ենթադրում է, որ Պաջետտի գլխում խառնվել են զգալու և ընկալելու ֆունկցիաները:



Այդպիսի դեպքերում մարդը սկսում է լսել հոտը կամ տեսնել գույների ձայնը: Այդ մարդիկ աշխարհի բնակչության 4% են: Այդպիսի կարողություններով կամ ծնվում են, կամ դրանք ձեռք են բերում կյանքի ընթացքում ստացած տրավմայի, ինսուլտի, ալերգիկ ռեակցիաների հետևանքով:
Բրոգարդը եզրակացնում է, որ Ջեյսոն Պաջետտը երևույթները երկրաչափական ու մաթեմատիկական ֆորմաներով է ընկալում գլխին ստացած տրավմայի պատճառով: Բազմաթիվ հետազոտություններից հետո գիտնականը Ջեյսոն Պաջետտի ուղեղում ախտորոշում է հանճարեղության սինդրոմ:

Ախտորոշում է հանճարեղության սինդրոմ



Պաջետտը, ըստ հետազոտությունների, գործադրում է իր գլխուղեղի այն ֆունկցիաները, որոնք սովորական մարդիկ չեն օգտագործում:
Ջեյսոն Պաջետտը իր հետ տեղի ունեցած դեպեքերի ու մաթեմատիկայի մասին գրում է գիրք, որը վերնագրում է«Հանճարահարում»: Իր վրա հարձակվողներին Պաջետտը ճանաչում է ու դիմում է դատարան: Բայց հանցագործներին չեն դատապարտում: Ջեյսոն Պաջետտի վրա հարձակված տղամարդկանցից մեկը տարիներ անց նամակ է գրում նրան ու ներում խնդրում:

Թարգմանիչ՝ Արփի Մուրադյան


bbc




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել