Որքա՞ն հաճախ է պետք լվանալ մազերը

Որքա՞ն հաճախ է պետք լվանալ մազերը

Մազերի յուղոտման պատճառը մեր մաշկի ճարպագեղձերն են: 24 ժամվա ընթացքում այդ գեղձերն արտադրում են 20 գրամ մաշկային ճարպ: Այդ նյութը ներծծվում է մազերի մեջ ու պաշտպանում դրանք չորացումից:

Երկու կարևոր բան, որ պետք է հիշել.

  1. Ճարպը բնության տարօրինակ քմահաճույքը չէ: Այն անհրաժեշտ է մազերը չորությունից ու չափից դուրս թուլացումից խուսափելու համար:
  2. Ճարպագեղձերի աշխատանքն ամեն մարդու դեպքում անհատական են. կախված է տարիքից, առողջությունից, գենետիկ յուրահատկություններից ու այլ գործոններից:

Որքա՞ն հաճախ է պետք լվանաք ձեր մազերը

Kaiser Permanente ընկերության մաշկաբան Պարադի Միրմիրանին ասում է, որ բոլորի համար նույն պատասխանը չկա: Բայց կա մեկ ճշմարտություն, որը վերաբերում է բացարձակապես բոլորին.

Ոչ ոք ամեն օր գլուխը չպետք է լվանա

Մազերը հաճախակի լվանալու սովորությունը ավելի շատ վնասակար է, քան օգտակար, վստահ է Բոստոնի բժշկական կենտրոնի մազերի կլինիկայի տնօրեն Լին Գոլդբերգը: Պարադոկսալ է, բայց այն մարդիկ, որոնք հաճախ են լվանում իրենց մազերը, նրանց գլխի ճարպագեղձերն  արտադրում են ավելի շատ ճարպ: Օրգանիզմը չի ընդունում չափից շատ միջամտություն ու փորձում է կորուստները փոխհատուցել:


Կարդացեք նաև.


Ահա երեք գործոն, որոնք պետք է հաշվի առնել հասկանալու համար՝ թե որքան հաճախ է պետք լվանալ մազերը.

1. Մաշկի տիպը. Եթե մազերն ու մաշկը նորմալ են  (ոչ շատ յուղոտ, ոչ շատ չոր), ուրեմն կարող եք գլուխը լվանալ շաբաթը մեկ կամ երկու անգամ:  Եթե յուղոտ տիպին է պատկանում մաշկը, պետք է լվանալ ավելի հաճախ:

2. Մազերի կազմվածը. Այս գործոնից է կախված, թե որքան ժամանակում է ճարպը արմատից տարածվում մազերի ամբողջ երկայնքով: Կոշտ կամ գանգուր մազերի դեպքում այս պրոցեսը դանդաղ է ընթանում: Նման մազեր ունեցողները կարող են շաբաթը մեկ անգամ լվանալ իրենց գլուխը: Մինչդեռ բարակ ու ուղիղ մազեր ունեցողները ստիպված են իրենց գլուխը լվանալ շաբաթը երկու անգամ կամ նույնիսկ ավելի հաճախ:

3. Ոճ. Պետք է հաշվի առնել նաև մազերի կտրվածքն ու սանրվածքը: Երկար մազերն այլ խնամք են պահանջում, կարճերն՝ այլ:

Լավագույն պատասխանը, որ վերաբերում է առավելագույն մարդկանց՝ գլուխը պետք է լվանալ միջինում երեք օրը մեկ: Նրանց համար, ովքեր սովոր են գլուխն ամեն օր լվանալ, այս խորհուրդը չափազանց արմատական կարող է թվալ: Բայց լավ կլինի փորձել քիչ-քիչ սովորել այս գրաֆիկին: Ճարպագեղձերը կսկսեն ավելի նորմալ աշխատել, կարտադրեն ավելի քիչ ճարպ, արդյունքում մազերը նույնքան գեղեցիկ կթվան, որքան ամեն օր լվանալու դեպքում:

lifehacker


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք