Ինչպե՞ս պատասխանել, երբ վիրավորում են
Վիրավորել
Սա առաջին բանն է, որ ուզում ես անել, երբ քեզ են վիրավորում: Բայց պատասխան վիրավորանքը տեղին է, եթե.
Սրամիտ է
Տեղի է ունենում հարազատների ու ընկերների մոտ
Ավելի շուտ կցրի լարվածությունը, քան կսրի իրավիճակը
Բոլոր մնացած դեպքերում վիրավորանքին վիրավորանքով պատասխանելն այնքան էլ լավ լուծում չէ: Այդպես դուք իջնում եք վիրավորանք հասցնողի գռեհիկության մակարդակին:
Կատակ անել
Սրամիտ վիրավորանքի ու կատակով պատասխանի տարբերությունն այն է, որ երկրորդի դեպքում դուք գնահատական եք տալիս իրավիճակին: Այս ռազմավարության առավելությունն այն է, որ վիրավորանքը կորցնում է իր թունավորությունը, լարվածությունը թուլանում է, իսկ լսարանը (եթե կա) անցնում է ձեր կողմը:
Այս դեպքում կարելի է նաև գրավել պսեվդոինքնաոչնչացման մեթոդը:
Օրինակ 1. Գործընկերն ասում է, որ դուք պատրաստել եք գաղջ շնորհանդես:
Պատասխան. «Կարծում եմ, դու ճիշտ ես: Հաջորդ անգամ հինգ տարեկան տղայիցս խորհուրդ չեմ հարցնի»:
Օրինակ 2. Գրեթե անծանոթ մարդը ձեզ վատ բառ է ասում
Պատասխան. «Շնորհակալություն, կարևոր խորհրդի համար: Դուք ինձ ցույց տվեցիք իմ թերությունները: Կմտածեմ այդ մասին»:
Ընդունել
Որոշ իրավիճակներում պետք է վերլուծել վիրավորական բառերը: Հատկապես, եթե դրանք ասում են հարազատ մարդիկ: Այդ դեպքում կարող եք վիրավորական բառերն ընդունել, որպես քննադատություն, որի շնորհիվ պետք է դառնաք ավելի լավը:
Պատասխանել ոչ թե բառերին, այլ մտադրությանը
Ամեն մի վիրավորանքի տակ թաքնված է նպատակ: Բացահայտեք գաղտնիքը, նշեք այն: Օրինակ, ի պատասխան կոպիտ բառերի, ասեք. «Օ, հոո, մեր միջև հաստատ ինչ-որ լուրջ բան է տեղի ունեցել, եթե որոշել եք ինձ ցավ պատճառել»: Այդպես կպատասխանեք վիրավորանք հասցնողին, ու նաև կիմանաք պատճառը:
Կարդացեք նաև.
20 իմաստուն մտքեր՝ մարդկային խառնվածքի և հաջողության մասին
Թույլ մի տվեք, որ ղեկավարը ձեզ սթրեսի ենթարկի
Ինչո՞ւ են գրասենյակի աշխատակիցները «պավլովի շների» վերածվում
Պահպանել հանգստություն
Եթե վիրավորողը ոչ թե հարազատ մարդ է, այլ գործընկեր, ծանոթ կամ անծանոթ, երբեք ցույց մի տվեք, որ այդ բառերը ձեզ խոցել են: Ամենայն հավանականությամբ, այդ բառերի հետևում թաքնված է անվստահություն, դժգոհություն սեփական կյանքից: Հնարավորության դեպքում, շարունակեք ձեր գիծը, պարզեք, թե ինչն է այդ պահվածքի պատճառը:
Արհամարհել
Հաճախ, լավագույն պատասխանը դրա բացակայությունն է: Եթե խոսքն ինտերնետային թրոլինգի մասին է, պարզապես, մի պատասխանեք կամ այդ անձնավորությանը գցեք սև ցուցակ:
Կիրառեք օրենքը