Ինչպե՞ս պատասխանել, երբ վիրավորում են

May 8, 2019



  1. Վիրավորել




Սա առաջին բանն է, որ ուզում ես անել, երբ քեզ են վիրավորում: Բայց պատասխան վիրավորանքը տեղին է, եթե.




  • Սրամիտ է




  • Տեղի է ունենում հարազատների ու ընկերների մոտ




  • Ավելի շուտ կցրի լարվածությունը, քան կսրի իրավիճակը




Բոլոր մնացած դեպքերում վիրավորանքին վիրավորանքով պատասխանելն այնքան էլ լավ լուծում չէ: Այդպես դուք իջնում եք վիրավորանք հասցնողի գռեհիկության մակարդակին:




  1. Կատակ անել




Սրամիտ վիրավորանքի ու կատակով պատասխանի տարբերությունն այն է, որ երկրորդի դեպքում դուք գնահատական եք տալիս իրավիճակին: Այս ռազմավարության առավելությունն այն է, որ վիրավորանքը կորցնում է իր թունավորությունը, լարվածությունը թուլանում է, իսկ լսարանը (եթե կա) անցնում է ձեր կողմը:  


Այս դեպքում կարելի է նաև գրավել պսեվդոինքնաոչնչացման մեթոդը:


Օրինակ 1. Գործընկերն ասում է, որ դուք պատրաստել եք գաղջ շնորհանդես:


Պատասխան. «Կարծում եմ, դու ճիշտ ես: Հաջորդ անգամ հինգ տարեկան տղայիցս խորհուրդ չեմ հարցնի»:


Օրինակ 2.  Գրեթե անծանոթ մարդը ձեզ վատ բառ է ասում


Պատասխան.  «Շնորհակալություն, կարևոր խորհրդի համար: Դուք ինձ ցույց տվեցիք իմ թերությունները: Կմտածեմ այդ մասին»:




  1. Ընդունել




Որոշ իրավիճակներում պետք է վերլուծել վիրավորական բառերը: Հատկապես, եթե դրանք ասում են հարազատ մարդիկ: Այդ դեպքում կարող եք վիրավորական բառերն ընդունել, որպես քննադատություն, որի շնորհիվ պետք է դառնաք ավելի լավը:




  1. Պատասխանել ոչ թե բառերին, այլ մտադրությանը




Ամեն մի վիրավորանքի տակ թաքնված է նպատակ: Բացահայտեք գաղտնիքը, նշեք այն: Օրինակ, ի պատասխան կոպիտ բառերի, ասեք. «Օ, հոո, մեր միջև հաստատ ինչ-որ լուրջ բան է տեղի ունեցել, եթե որոշել եք ինձ ցավ պատճառել»: Այդպես կպատասխանեք վիրավորանք հասցնողին, ու նաև կիմանաք պատճառը:




Կարդացեք նաև.







  1. Պահպանել հանգստություն




Եթե վիրավորողը ոչ թե հարազատ մարդ է, այլ գործընկեր, ծանոթ կամ անծանոթ, երբեք ցույց մի տվեք, որ այդ բառերը ձեզ խոցել են: Ամենայն հավանականությամբ, այդ բառերի հետևում թաքնված է անվստահություն, դժգոհություն սեփական կյանքից: Հնարավորության դեպքում, շարունակեք ձեր գիծը, պարզեք, թե ինչն է այդ պահվածքի պատճառը:




  1. Արհամարհել




Հաճախ, լավագույն պատասխանը դրա բացակայությունն է: Եթե խոսքն ինտերնետային թրոլինգի մասին է, պարզապես, մի պատասխանեք կամ այդ անձնավորությանը  գցեք սև ցուցակ:




  1. Կիրառեք օրենքը




Դուք կարող եք ձեզ վիրավորողին պատասխանատվության ենթարկել օրենքի ուժով: Հիշեք, որ ոչ ոք իրավունք չունի ոտնահարել ձեր պատիվը, արժանապատվությունն ու հեղինակությունը: Բայց դուք էլ մարդկանց պետք է պատասխանեք նույն կերպ:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում