ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Մարկ Մենսոն. ինչպե՞ս հաղթել ներքին դևերին

Մարկ Մենսոն. ինչպե՞ս հաղթել ներքին դևերին

Որքան էլ փորձենք անտեսել մեր ներքին դևերին, դրանք միշտ այնտեղ են ու համառորեն դուրս են գալիս մեր գծած կաղապարներից: Որքան շատ ենք փորձում անտեսել նրանց, այնքան ավելի շատ ենք բարդացնում մեր կյանքը: Խմում ենք, որ մոռանանք մեր դևերի մասին: Մեզ շեղում ենք աշխատանքով, որ չհիշենք նրանց գոյության մասին:
Փոքրիկ դևերից մեկը, որի դեմ ես մինչև հիմա պայքարում եմ` ծուլությունն է: Երբ անելիքներս հետաձգում եմ, սկսում եմ ինձ շատ խիստ դատել: Ու ինձ թվում է, թե բոլորն աշխատում են ու պրոդուկտիվ են, իսկ ես իսկական ձախողակ եմ:
Դևերի սկզբնական աստիճանն ինքնաքննադատությունն է` դու ծույլ ես, դու հիմար ես, քեզ չեն կարող սիրել և այլն: Հետո մենք փորձում ենք խուսափել այդ քննադատությունից կամ ապացուցել, որ դա սխալ է: Մենք վեց անգամ մաքրում ենք ավտոտնակը, 11 ժամ աշխատում ենք, որ հետո ասենք` տեսեք, ասում էի, չէ՞, որ ծույլ չեմ: Ինձ նայեք:
Ու ամենավատն այն է, որ որքան էլ փորձեք դևերին հակառակն ապացուցել, այդ զգացողությունը չի անցնում: Միակ այլընտրանքը մնում է քեզ շեղելը, կամ էլ ավելի վատ, հանձնվելը:
Ընկերացիր քո դևերի հետ
Մտովի պատկերացրեք այն դևին, որը ձեզ հետապնդում է: Հետո նստեք ու փորձեք զրուցել նրա հետ:  Սա բուժիչ հատկություն ունի` մենք ընդունում ենք մեր թերություններն ու կարեկցում ինքներս մեզ:
Ես նույնիսկ անուն էի տվել իմ դևին` Կառլ: Նա դաժանաբար քննադատում էր ինձ, բայց ես դա նրա դեմ չօգտագործեցի, որովհետև նա էլ բոլորի նման սիրո և կարեկցանքի կարիք ունի:  Եվ երբ մի անգամ մտքումս զրուցում էի Կառլի հետ, նա ինձ ասաց.
-Մարկ, դու ես ինձ դև դարձրել: Իրականում ես ընդամենը քո հավակնությունների հակառակ կողմն եմ: Միակ պատճառը, որ ես քեզ քննադատում եմ, այն է, որ դու ինքդ ես դա ուզում:
Մեր ներսում ցանկացած դևի հակազդող հրեշտակ կա: Եթե հրաժարվում ենք մեկից, նշանակում է, որ հրաժարվում ենք նաև մյուսից: Մենք չենք կարող փառաբանել ինքներս մեզ և ընդունել մեր լավագույն հատկանիշները, եթե ի վիճակի չենք ընդունել մեր ամենավատ հատկանիշները: Որքան փորձում ենք մեզ տարանջատել դևերից, այնքան դրանց ազդեցությունը մեծանում է:
Դևերը և կախվածությունը
“Թքած ունենալու նուրբ արվեստը” գրքում ես շատ եմ խոսում ամեն ինչ ունենալու իրավունքի մասին: Մենք հաճախ ենթադրում ենք, որ հատուկ վերաբերմունքի կամ մյուսներից ավելի լավ կյանքի ենք արժանի: Մեր ներքին դևերից ազատվելու ձգտումը ևս ամեն ինչ ունենալու իրավունքի տեսակ է: Այս դեպքում մենք կարծում ենք, որ իրավունք ունենք ու պիտի ապրենք առանց կասկածների և թերահավատության:
Բայց կա մի դառը ճշմարտություն, որը բոլորս պետք է իմանանք` մեր դևերը ոչնչով չեն տարբերվում մյուսներից: Կառլն այցելում է ոչ միայն ինձ: Նա ամեն օր միլիոնավոր մարդկանց է այցելում:
Մենք պետք է ընկերանանք մեր դևերի հետ: Նրանց իշխանությունից ազատվելու միակ ելքը դա է:  Ընկերանալ չի նշանակում անպայման համաձայնել նրանց հետ: Դուք կարող եք հարգել նրանց, նույնիսկ եթե համաձայն չեք նրանց հետ: Կարող եք ասել, այո, ես այսօր ծուլացել եմ, բայց դա չի նշանակում, որ վատ մարդ եմ:



Կարդացեք նաև.



Ստվերը և լույսը
Ձեր ստվերը բոլոր այն հատկանիշներն են, որոնք դուք չեք սիրում կամ արհամարում եք, հետևաբար խուսափում եք դրանցից և թաքցնում եք դրանք: Այդ ստվերը ձեզ անընդհատ հետապնդում է: Անհնար է փախչել կամ կորցնել հետքը, որովհետև, ի վերջո, այդ ստվերը ձեր մի մասն է: Բայց առանց ստվերի լույս էլ չեք ունենա:
Ստացվում է, որ ձեր ստվերից ազատվելու համար ստիպված եք լինելու ազատվել նաև լույսից և մնալ մթության մեջ: Նույնը դևերի դեպքում է: Հրեշտակներին չեք էլ նկատի, եթե ներքին դևերը չլինեն: Ուրեմն, լավ եղեք ձեր ներքին դևերի հետ, ու ժամանակի ընթացքում նրանք էլ կսկսեն ձեզ լավ վերաբերվել:

Հոդվածի աղբյուր՝ markmanson





Հետևեք newmag-ին   Instagram-ում և    Telegram-ում





 

Տարածել