BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

newmag-ը թարգմանել և հրատարակել է Թաներ Աքչամի «Սպ

newmag-ը թարգմանել և հրատարակել է Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գիրքը

«Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գիրքը թուրք պատմաբան Թաներ Աքչամի վերջին աշխատանքն է՝ ցեղասպանագիտական գրականության կարևորագույն համալրումը: Սա գիրք է, որը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության նոր փուլ է բացում՝ տասնյակ թուրք դիվանագետների և գիտնականների կեղծածար ջանքերը հավասարեցնելով զրոյի:


Տասնյակ թուրք դիվանագետների և գիտնականների կեղծածար ջանքերը հավասարեցնելով զրոյի:



Ցեղասպանագիտական ամենահեղիանակավոր միջազգային կենտրոններում այս գիրքը ներկայացնելով՝  հեղինակը նախ ընդգծում է` թուրքական ժխտողականությունը սկսվել է Ցեղասպանության հետ միաժամանակ: Օսմանյան կայսրությունում ստեղծել են իրենց ճշմարտությունը` այլ ապացույցներով ու փաստաթղթերով՝ ոչնչացնելով իրականները: Թուրքիան հիմա պնդում է, թե հայերի ներկայացրած ապացույց-փաստաթղթերը կեղծ են` կենտրոնական իշխանությունից հայերին սպանելու հրաման չի եղել: Թուրք պատմաբանի բացահայտածը փրկված ապացույցներ են` սպանելու հրամաններ եղել են Թալեաթի հեռագրերում:

Թուրք պատմաբանի բացահայտածը փրկված ապացույցներ են` սպանելու հրամաններ եղել են Թալեաթի հեռագրերում:



Թալեաթի հեռագրերը հասել են Թաներ Աքչամին, որովետև դրանք հարբեցող և խաղամոլ մի թուրք պաշտոնյայի՝ Նայիմ բեյին կաշառելով, ձեռք է բերել Ցեղաասպանությունից փրկված Արամ Անտոնյանը: Հեռագրերի մի մասն Անտոնյանն ինքն է հրապարակել: Բայց նրա գրքի լույս տեսնելուց անմիջապես հետո Թուրքիայում հասկացան, թե որքան վտանգավոր կարող են լինել այս հեռագրերը: Գործի դրեցին դիվանագիտական ու գիտական բոլոր լծակները՝ դրանց իսկությունը կասկածի տակ առնելու համար և հաջողության հասան: Թալեաթի հեռագրերը հայտնվեցին գիտական դեբատների լուսանցքում:

Թալեաթի հեռագրերը հայտնվեցին գիտական դեբատների լուսանցքում:



Հիմա Թաներ Աքչամն ասում է, որ այս գիրքը կարևորագույն ուղերձ է ակադեմիական շրջանակ–ներին: Թալեաթ փաշայի հեռագրերը պետք է վերադառնան օրակարգ, քանի որ այս գրքով ինքն ապացուցում է՝ դրանք իրական են: Թուրք պատմաբանը նաև ընդգծում է՝ օսմանյան արխիվների հասանելի փաստաթղթերում, Գերգերյանի արխիվի հեռագրերում, որոնք ամբողջության արդեն հասանելի են օնլայն, բազմաթիվ չգտնված ապացույցներ կան, որոնք պետք է փնտրել: Դրանք, Թաներ Աքչամի խոսքով, չափազանց կարևոր լծակ են Թուրքիայի դեմ, թեև ավելի արժեքավոր կլինեին միջազգային քաղաքական պատշաճ ճնշման դեպքում:


Կարդացեք նաև.



Գիրքն ունի գլխավոր հովանավոր


«Սպանության հրամաններ. Թալեաթ փաշայի հեռագրերը և Հայոց ցեղասպանությունը» գրքի գլխավոր հովանավորն է Digitain ընկերությունը: Հենց այս ընկերության հովանավորության շնորհիվ է, որ newmag-ը կարողացել է նվազեցնել գնի արտադրության ծախսը և ձևավորել մատչելի գին ընթերցողների համար։

Ովքեր են աշխատել գրքի վրա


Գրքի թարգմանությունն իրականացրել է Անդրանիկ Իսրայելյանը։ Սա նրա առաջին թարգմանական աշխատանքն է։ Գրքի թարգմանության խմբագիրն է Արմեն Սարգսյանը, իսկ ծանոթագրությունների հեղինակն ու վերֆիկանտը՝ Անի Ավետյանը։
Բացի այդ, թարգմանության ավարտից հետո և մինչև հրատարակությունը, գիրքն անցել է մասնագիտական փորձաքննություն։ Այն ստուգել են Արևելագիտության ինիստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը և ԵՊՀ ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանը։

Ե՞րբ և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել գիրքը


Գիրքը վաճառքում կհայտնվի ապրիլի 22-ից՝ բոլոր գրախանութներում: Գինը՝ 5800 դրամ: Գիրքը կվաճառվի նաև առցանց: Պատվիրելու համար պետք է այցելել books.newmag.am կայքը:


[embed]https://youtu.be/vwk4BTottXQ[/embed]


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել