Գրականության ու սոցիալական ցանցերի միաձուլում. առաջին թվիթերյան վեպը
Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս օրիգինալ ու տարբերվող բաներ անել, տարբերվել ամբոխից ու ստեղծել արագ տարածվող կոնտենտ: Սոցկայքերը նաև օգնում են պայքարել անարդարության դեմ: Հիմա այն մեծ ազդեցություն ունի նաև գրականության վրա։
Առաջին թվիթերյան նովելը
Նիկոլաս Բելարդեսը պատմություն կերտեց` Թվիթերի միջոցով վեպ գրելով: 2008-ից 2010 թվականներին Բելարդեսն ավելի քան 900 թվիթով ստեղծեց սիրային պատմություն` մի մարդու ճանապարհորդության մասին: Նա փորձեց ամենօրյա ձանձրալի իրադարձություններին իմաստ հաղորդել: Մինչ շատերը քննադատում էին Բելարդեսին և նրա վեպն անվանում՝ «Թվիթերագրություն», նրա վեպը հայտնվեց հայտնի կայքերում ու պարբերականներում, ինչպիսիք են «Mashable», «Reuters ու «Guardian»:
Նրա վեպը հայտնվեց հայտնի կայքերում ու պարբերականներում, ինչպիսիք են «Mashable», «Reuters ու «Guardian»:
Կարդացեք նաև․
Ֆրանկոֆոնները. «Հեղափոխությունը» և «Ընդհանուր հայտարարը»՝ մեկ տուփով
Անտոն Չեխով. դաստիարակված մարդու 8 հատկանիշ
Ազատվեք այն գրքերից, որոնք ձեզ «հաճույք» չեն պատճառում. Մարի Կոնդո
Հիմա հայտնի թվիթերյան նովելիստն իր երկրորդ գրքի վրա է աշխատում: Այս մեկը նույնպես սոցիալական ցանցի վրա է հիմնված, կոչվելու է` «So Long»: Բելարդեսի օրինակով բազմաթիվ թվիթերաբնակներ փորձեցին իրենք էլ վեպ գրել: Թվիթերում հայտնի դարձավ #Twitterature հեշթեգը:
Թվիթերում հայտնի դարձավ #Twitterature հեշթեգը:
Բոլորին էլ հետաքրքրել է, թե ինչպիսին կլինեին հայտնի պատմական կերպարները եթե ունենային ֆեյսբուքյան էջ: Գրողներից շատերի համար իրենց ընթերցողի հետ շփման միակ տարբերակը թվիթերն են ու գրառումները: Իսկ ի՞նչ կլիներ, եթե նախկինում էլ լինեին սոցիալական կայքերը:
Պատկերացնու՞մ եք Էդգար Ալլան Պոն` իր հարաբերությունների մասին գրեր իր ֆեյսբուքի «Իմ մասին» բաժնում` «Ամուսնացած է իր առաջին զարմիկի հետ»: Ինչպիսի՞ աղմուկ կբարձրացներ Դարվինի «Տեսակների ծագումը» աշխատությունը:
bestseller.am
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Winterfest2026-ին Newmag-ը կներկայացնի Հենրիխ Մխիթարյանի գիրքը՝ «Իմ կյանքը՝ միշտ կենտրոնում» (թրեյլեր)
Winterfest-ին տեղի կունենա Դավիթ Գեորգյանի «Իմպեդանս» գիտաֆանտաստիկ էքշն ժանրի գրքի շնորհանդեսը (թրեյլեր)
Winterfest-ին Newmag-ը կներկայացնի Մարիաննա Հակոբյանի «Անունները չփոխե՛լ» գիրքը (թրեյլեր)
«Ծիլ տուր հայերեն– 2025» մրցույթի փակումը և մրցանակաբաշխությունը՝ Newmag Winterfest-ում